Հայերեն


Գերմանիայի հիվանդանոցները լիքն են Հայաստանից գնացած հիվանդներով

Հասարակություն

Վերջին տարիներին բազմաթիվ հայաստանցիներ բուժման նպատակով մեկնում են Գերմանիա: Այս երկրում բուժումն ազդարարող բազմաթիվ հայտարարությունների ենք հանդիպում ամեն օր, որոնք առաջարկում են աջակցել այն ծանր հիվանդ հայաստանցիներին, որոնք ապաքինում չեն գտնում հայրենիքում, գնալ և բուժվել Գերմանիայի առաջատար հիվանդանոցներում: Կան նաև այլ երկրներ՝ ասենք Իսրայել կամ ԱՄՆ մեկնողներ, բայց Գերմանիա մեկնողների թիվն անհամեմատ ավելի մեծ է: Այս երևույթը կարծես դարձել է հայի նորօրյա ճակատագրի մի մասը…

Տխուր մի փաստ. այդ հիվանդներից ոչ բոլորն են վերադառնում այնտեղից: Այսպիսի մի բացահայտում արեցինք՝ զրուցելով «Հայ Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, համայնքային գործիչ Ազատ Օրդուխանյանի հետ: Վերջինս ցավով խոսեց երևույթի մասին, ներկայացնելով մանրամասներ, որոնց ինքն ամեն օր առնչվում է.

«Մի սարսափելի թիվ ասեմ՝ չկա մի շաբաթ, որ մենք մահացած չուղարկենք Հայաստան: Կարծես թաղման բյուրոյի ենք վերածել: Հայաստանից եկած վերջին տարիների մեծ մասը հիվանդներ են և մեծ մասը մահանում է այստեղ: Նրանք տառապում են քաղցկեղով, արյան, լյարդի, գլխուղեղի տարբեր հիվանդություններով: Եվ նրանք ամենատարբեր տարիքի մարդիկ են՝ չորս-հինգ տարեկան երեխաներից մինչև երիտասարդներ, ծերեր: Մենք ստիպված ենք լինում մեծ գումարներ վճարելով որոշ ընկերությունների, նրանց մարմինները ուղարկել Հայաստան…»,-ցավով նշեց Ազատ Օրդուխանյանը, ով զբաղվում է հայաստանցի հիվանդների փաստաթղթային և զանազան այլ հարցերով, ինչին նրանք բախվում են Գերմանիայում.

«Այստեղ նրանք գալիս են բուժվելու, բայց մեծ մասը հիվանդության վերջին փուլում է գալիս և անհնար է լինում նրանց կյանքը փրկել: Իհարկե, բուժվողներ էլ կան, կան մարդիկ, որոնց կյանքն են երկարեցնում բժիշկները, նայած հիվանդության տեսակի, փուլի, բայց շատ են մահացության դեպքերը… Մեր ազգը կոտորվում է այսպես: Այս պատմություններին և թվերին ծանոթանալով, մենք այստեղ այնպիսի տպավորություն ենք ստանում, որ մեր ազգը մահանում է: և իմ ներկայացրած թվերը միայն իմ շրջանակում են, Գերմանիան մեծ երկիր է, և թե ինչ է կատարվում մյուս նահանգներում, մանավանդ՝ հայաշատ վայրերում՝ օրինակ, Բեռլին, Մյունխեն, Համբուրգ, Բավարիա, որտեղ ավելի շատ են հայերը, կարելի է պատկերացնել: Սարսափելի է: Եթե միայն իմ շրջանում ես այդպիսի թվեր եմ ներկայացնում, մյուս շրջաններն էլ նման թվեր ունեմ: Ես ամեն օր հիվանդանոցներում թարգմանում եմ, հիվանդների, մահացածների փաստաթղթերը, նրանց առնչվող այլ հարցերով եմ զբաղված…»,-նշեց գերմանաբնակ մեր զրուցակիցը, ավելացնելով, որ հիվանդանոցները լիքն են Հայաստանից եկած հիվանդներով…

«Հայ Ձայն»ի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում նման հիվանդությունների կտրուկ զարգացումը՝ մեր հայրենակիցների մոտ և թե ինչ են առհասարակ ասում գերմանացի բժիշկները, Ազատ Օրդուխանյանը պատասխանեց.

«Ես դա պայմանավորում եմ Հայաստանի հանքարդյունաբերության անխնա շահագործմամբ, բուսական, հողային թունավորմամբ և իհարկե՝ սթրեսային վիճակով: Գերմանացի բժիշկները սարսափով են արձանագրում հիվանդությունները, ասում են՝ մենք հայերին այսպիսին չէինք իմանում, չէինք իմանում, որ այսքան հիվանդ և այսքան երիտասարդ տարիքի մահացություններ կան: Մարդկանց համար անսովոր է, որ այդ հիվանդություններն այդքան փոքր տարիքի երեխաներն ունեն: Միշտ պրոֆեսորները զարմանում են այդ հանգամանքի վրա»,-նշեց մեր զրուցակիցը, հույս հայտնելով, որ երևույթը ի վերջո վերջ կգտնի մի օր և մեր ազգն էլ կհայտնվի աշխարհի առողջ համարվող աղգերի շարքում: Սակայն, ծանոթանալով հայերի կենսակերպին, մեր հասարակությունում ծխելու, սխալ սնվելու ամրացած ավանդույթներին, սակավաշարժությանը, ինչպես նաև՝ սոցիալական խորացող երևույթներին, առայժմ հեռու է Հայաստանի հասարակությունը համարելու առողջ հասարակություն:

Ինքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»
Ամենադիտված