Հայերեն


Մտահոգիչ պատկեր՝ նոր ուստարվան ընդառաջ

Հասարակություն

1in.am / Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Հանրապետության մի շարք բնակավայրերում առաջին զանգ չի հնչել, առաջին դասարան չի եղել, իսկ շատ համայնքներում առհասարակ աշակերտ չլինելու պատճառով: Պատկերը նույնն է ու աղետալի հանրապետության գերեթե բոլոր մարզերում՝ Սյունիք, Վայոց ձոր, Լոռու մարզ, Արագածոտն: Նախարարության հրապարակած վիճակագրության համաձայն՝ այս տարի սեպտեմբերի 1-ին դպրոց է հաճախել շուրջ 40 հազար առաջին դասարանցի, սակայն 9 դպրոցներ առաջին դասարանցի չեն ունեցել: Դրանցից միայն 4-ը Սյունիքի մարզում է: Հայաստանյան դպրոցների թիվը նոր ուսումնական տարում կրճատվել է 13-ով: Պաշտոնական վիճակագրությունից զատ, Հայաստանի քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ Վանաձորում աշակերտների թիվը 6 տարվա ընթացքում նվազել է 43%-ով, ուսուցիչների թիվը՝ 25 %-ով:

Գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ եթե այս տենդենցը շարունակվի, ապա մի քանի տարի անց պետության վարած քաղաքականության պատճառով կարձանագրվի շատ ավելի մտահոգիչ թիվ: «Կհասնենք մի նվազագույն, կրիտիկական սահմանի, որից իջնելը կդառնա աղետալի: Ինչ որ մի կրիտիկական սահման կա, բայց դրանից հետո հարց է առաջանում, թե պետությունը արդյոք նման պայմաններում կլինի, գործունակ կլինի, թե ոչ: Թե միայն Հայաստանի Հանրապետություն անունը կմնա»,-նկատեց Սաքունցը:

Անդրադառնալով իրենց կատարած ուսումնասիրությանը՝ իրավապաշտպանը նշեց, որ այդ ընտանիքները՝ երեխաները, ուսուցիչները պարզապես արտագաղթում են, քանի որ 43 տոկոսով չէր կարող ոչծնելիությունը նվազեր, որ մահացությունն էլ ավելանար 25 տոկոսով: «Այդ մարդիկ չեն անհետացել: Նրանք պարզապես թողել գնացել են Հայաստանից: Եվ այդ վիճակը միայն Վանաձորում չէ: Դա համատարած է՝ ամբողջ հանրապետությունով, հատկապես գյուղական բնակավայրերում: Այս աղետալի վիճակին նաև նպաստում է դպրոցների օպտիմալացումը, գյուղական բնակավայրերում ոչ լրիվ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունը: Այս ամենը նպաստում է գյուղական բնակավայրերում մարդաթափությանը»,-նկատեց Արթուր Սաքունցը:

Գյուղերի մարդաթափությունը հաստատում են նաև գյուղերի ղեկավարները: Սյունիքի մարզի Ճակատեն համայնքի ղեկավար, գյուղապետ Անդրյուշա Դավթյանի կարծիքով՝ դրան առավելապես նպաստում է դպրոցների օպտիմալացումը: «Եթե դպրոց չկա, ուրեմն ոչ մի բան էլ չկա: Գյուղ չկա: Երիտասարդ ընտանիքին պահող ոչինչ չկա: Գյուղում պետք է համ դպրոց լինի, համ մանկապարտեզ, թեկուզ մի խմբով: Հասկացանք՝ համայնքները խոշորացրեցին, բա դպրոցնե՞րը»,-«Առաջին րատվական»-ի հետ զրույցում ասաց համայնքապետը՝ հավելելով, որ դպրոցը նաև աշխատատեղ է, իսկ երիտասարդ, նորաստեղծ ընտանիքը, եթե հացի փող էլ աշխատի համայնքում, երբեք չի հեռանա, չի արտագաղթի: «Էսօր համայնքում երիտասարդ ընտանիքներ կան, բայց ոչ մի բանից չեն օգտվում, անգամ վարկերը հասանելի չեն: Ասուն են՝ Կապանում կվարտիրա ձեռք բերեք, գրավ դրեք, որ ձեզ վարկ տանք: Ոչ մի բանն էլ հասանելի չէ գյուղացուն»,-դժգոհեց համայնքապետը՝ հավելելով, որ եթե կառավարությունը այսպես գնա օպտիմալացման ճնապարհով, ոչ մի լավ տեղ չենք հասնի. «Վեջիվերջո մարզերն էլ են Հայաստան: Հայաստանը միայն Երևանը չէ: Կարելի է երբեմն-երբեմն ուշադրություն դարձնել նաև մարզերի, գյուղերի վրա: Եթե գյուղերում էլ աշխատատեղ բացվի, ապա ընտանիքներ էլ կմնան, երեխա էլ կլինի, դպրոցն էլ կշենանա: Պետք չի միանգամից փակել, պետք է աշխատատեղ բացել: Համայնքի ամենամեծ կապիտալը դա մարդն է: Եթե մարդ չկա, ինչ էլ ուզում ես արա, արդյունք չի տա, ոչ մի բան էլ չի լինի»,- եզրափակեց դպրոցում 9 երեխա ունեցող համայնքի ղեկավարը:

շարունակությունը՝ կայքում

Ինքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»
Ամենադիտված