Հայերեն


«Պետությունը չի կարող լինել կազմակերպված․ կազմակերպված լինում է բանդան»

Քաղաքականություն

Կազմակերպված լինում է բանդան

Բանդան, մարզական թիմը, կուսակցությունը… Մի խոսքով, հազարավոր բաներ, բացի պետությունից։ Պետական կառավարման եղանակները դասակարգված են՝ միապետություն, սահմանադրական միապետություն, հանրապետություն, դիկտատուրա, կուսակցապետություն, նախագահական կառավարում, նույնիսկ կիսանախագահական կամ կիսապառլամենտական կառավարում, բայց չկա կազմակերպված պետություն հասկացություն։

Ինչո՞ւ է Քոչարյանը զարգացնում բանդայի տերմինոլոգիան պետության վերաբերյալ։ Այն նույն նպատակով, ինչ նպատակով 98 թվականին դաշնակցությունը շրջանառության մեջ դրեց «համազգային թեկնածու» եւ «ճիշտ ընտրություններ» հասկացությունները՝ մարդկության համար ընդունելի եւ, որ առավել կարեւոր է, բոլորի համար հասկանալի «արդար», «համընդհանուր», «դեմոկրատական» հասկացությունների փոխարեն։

Եւ ահա Դեմիրճյանի ձայները «համազգային թեկնածուի» կողմից գողացվելուց ընդամենը չորս տարի հետո մտավորականները էլի շրջանառության մեջ են դրել «համազգային թեկնածու» սովետական հասկացությունը։ Մտավորական բառի արմատը, կարծեմ թե, միտք բառն է, բայց մտքի նշույլ դուք տեսնո՞ւմ եք այստեղ, երբ «ընտրություններ» եւ «համազգային թեկնածու» հասկացությունները ի մի են բերվում։ Չէ՞ որ դրանք մեկը մյուսին ժխտող հասկացություններ են։ Թե ով էր թեկնածուներից համազգայինը՝ ընտրությունն է որոշում, բայց եթե «համազգայինը» արդեն նշանակել եք, էլ ի՞նչ ընտրության մասին է խոսքը։ Էլ ինչի՞ է պետք ընտրությունը՝ մայմո՞ւն ենք խաղացնում թե՞ «համազգային թեկնածու»։

Անալտերնատիվ ընտրություններում «Կուսակցության եւ անկուսակցականների անխախտ բլոկի միահամուռ վճռականությամբ մեր ձայնը տանք»… «համազգային թեկնածուին»… հա՞։ Այն էլ՝ «արդար ընտրություններ ապահովելով». ես ճի՞շտ եմ հասկացել։ Ո՞նց եք կարոտել, հարգելիներս, սովետական ձեր ջահելությանը, երբ ոչ միայն չալաղաջը բոլ էր, այլեւ երբ դեռ թե՛ կլիմաքսն էր յոթ սարի ետեւ եւ թե՛ իմպոտենցիան էր աներեւակայելի հեռու։ Եւ, բնականաբար, այդ ժամանակների անձրեւը սիմֆոնիա էր, ոչ թե ռեւմատիզմի բուն, ձյունը թոքաբորբի առիթ չէր, այլ գալիս էր, որ դահուկ քշենք ու ձնագնդի խաղանք մեր քարտուղարուհու-ասպիրանտուհու հետ, սառը ջուրը ճակատին թրջոց դնելու համար չէր, այլ պարզապես խմելու, իսկ շոգը մի ավելորդ անգամ դոշութիկունք մերկացնելու պատրվակ էր, ոչ թե՝ որ ծերացած շան նման դեպի ստվերը քարշ գաս ու հեւաս՝ լեզուդ դուրս գցած։ Այդ ջահելությունն էր անդարդ, ոչ թե սիստեմն էր լավը, անաստվածներս։ Դեռ ուշ չէ համակերպվել բնության կարգի հետ, աթեիստներս։ Բայց ետ գնալը՝ ետ գնալ, գուցե ավելի ետ գնանք դեպի անուղեղ մանկության հեքիաթները եւ ընտրություններին ղո՞ւշ թռցնենք։ Եւ որպեսզի ղուշը իջնի ոչ թե պատահական մարդու, այլ «համազգային թեկնածուի» ուսին, ղշի ոտից թել ենք կապում, բարա՜կ, մտավորականի ուղեղի ծալքերից հյուսած անտեսանելի (այսինքն՝ «թափանցիկ») թել եւ թելից քաշում-քաշքշում ենք այնքան ժամանակ, մինչեւ ղուշը, զզված, նստի հարկավոր մարդու ուսին։ Ճիշտ մարդու ուսին։

«Ճիշտ ընտրել»՝ նշանակում է կոնկրետ մարդու ընտրել։ Ոչ թե խելացի, ոչ թե դեմոկրատ, ոչ թե ծրագիր ունեցող մարդու, այլ ում որ պետք է։ «Ում որ պետք է»-ն նշանակում է առանց համեմատելու, առանց այլընտրանքի եւ միջոցների առաջ խտրություն չդնելով։ Այսինքն, անօրինական ընտրություններ։ Ասել է թե՝ ընտրությունների իմիտացիա։ «Թափանցիկը», «բացը» եւ այս շարքի այլ հասկացությունները օրենքի տեսակետից դեռ մի կերպ մեկնաբանել հնարավոր է (չնայած օրենքը այն է, որ չի մեկնաբանվում), «ճիշտը» չի մեկնաբանվում։ Կամ, որ միեւնույն է, մեկնաբանվում է ցանկացած կերպ, եւ մեկնաբանությունը կարելի է վերաձեւակերպել ցանկացած պահի։ Այսինքն, սահմանում չկա, ասել է թե՝ չկա սահմանափակում։ Եւ որ ամենակարեւորն է՝ չի պարտավորեցնում։

Եթե դուք («մտավորականներով») համաձայնության եք եկել կազմակերպված լինելու ընդհանրական գաղափարի շուրջ, «կազմակերպվածության» մասնավոր դրսեւորումներին առարկելու բարոյական իրավունք չունեք։ Օրինակ, դուք իրավունք չունեք պահանջելու, որ դատավորը դատը վարի բացառապես դատավարական օրենսգրքի տառին համապատասխան, որովհետեւ, երբ ձեր նախագահի հետ համաձայնության էիք գալիս, որ ազգն ու պետությունը պիտի կազմակերպված լինեն, նա ձեզ չի խոստացել, որ կազմակերպված պիտի լինի գործող օրենքի տառին համապատասխան, եւ դուք էլ չեք պահանջել, որ այդպես լինի։ Այսինքն, դուք որպես պարտնյորներ չեք ճշտել տերմինը, չեք սահմանել, ընդհանուր հայտարարի չեք եկել, թե ինչ է նշանակում կազմակերպված։ Եւ չէիք կարող ճշտել, որովհետեւ դա ոչինչ չի նշանակում։ Կամ նշանակում է ամեն ինչ, բացի օրենսդրորեն ամրագրված հասարակական փոխհարաբերությունները։ Որպեսզի երկու կողմի պայմանավորվածությունը ինչ-որ բան նշանակի եւ պարտավորեցնելու ուժ ունենա, պետք է՝

ա. արձանագրվի պայմանագրի (Սահմանադրության, օրենքի) տեսքով եւ

բ. հասկանալի լինի հնարավոր արբիտրի (ասենք՝ միջազգային իրավունքի) տեսակետից։

Իսկ «ազգային» կամ բանդիտական, կամ ըստ նախասիրության, հասարակ կազմակերպության (ասենք, «Արաղը թթու խիարով գերադասողների ընկերության») սկզբունքով կոնսենսուսի եկող հասարակությունն ու դրանով առաջնորդվողը իրեն քշում է անիրավության ծուղակը։ Այսինքն, դու որպես ազգ ու հասարակություն քեզ քշում ես լուսանցք, քեզ դնում ես օրենքից, կամ բոլորին հասկանալի, ընդունված կանոններից դուրս եւ ներսում՝ քո Արմենիքենդում, քո Գլենդելում, քո Բուրջ Համուդում, քո Հավլաբարում, քո Հայաստանի Հանրապետությունում հարաբերվում ես մեծ աշխարհին անհասկանալի կանոններով՝ «ճշտով» «կազմակերպվածորեն» եւ այլն։ Բայց սրանք «Չայնա Թաունի», «Տաբորի», «Բոշի թաղի», վերջին հաշվով՝ բանդայի ապրելու կարգ է, ոչ թե ազգի ու պետության։

«Կազմակերպվածը» բեսպրեդելի տեսակետից նույնն է, ինչ «հեղափոխական նպատակահարմարությունը» կամ «սոցիալիստական օրինականությունը»։ Եւ երբ իշխանությունը փակում է հեռուստականալը, դու լիասիրտ չես կարող ասել, որ դա «ճիշտ» չէ եւ «կազմակերպված պետության» դեմ քայլ է, որովհետեւ դու դրանից առաջ ոչ թե ալտերնատիվ ընտրություն ես արել, այլ «ազգային նկատառումից ելնելով»՝ «ճիշտ», «կազմակերպված» ինչ-որ միջոցառում ես անցկացրել «համազգային թեկնածուի» շուրջը։ Եւ ապա, չէ՞ որ «կազմակերպված» երկրներում (Հյուսիսային Կորեա, Կուբա, Իրաք եւ այլն) գոյություն ունեն միայն պետական կլաններ։ Այս պարագայում դու առարկելու տեղ չունես, որովհետեւ քո «ճիշտ թեկնածուն» քեզ չի խոստացել ոչ դեմոկրատիա, ոչ միապետություն, ոչ դիկտատուրա։ Նա խոստացել է առաջնորդվել «ազգային շահերով»։ Իսկ Սահմանադրությունը այդպիսի ձեւակերպումով պարտավորություն չի դնում նախագահի վրա։ Նա խոստացել է կազմակերպվածություն։ Իսկ կազմակերպվածությունից չի բխում ո՛չ բազմակարծություն, ո՛չ ալտերնատիվ ընտրություն։ Ամենաշատը, որ նա խոստացել է, եւ դու ականջդ կախ համաձայնել ես՝ ընտրությունների «թափանցիկությունն» է, որը նույնպես հասկանալի չէ, որովհետեւ թափանցիկ ասելով նա կարող էր նկատի ունենալ այն, որ բոլորը տեսնում են, թե ով ում օգտին է քվեարկում։ Ընտրությունները չեն լինում թափանցիկ կամ անթափանց, այլ լինում են փակ եւ բաց։ Այսինքն, փակն էլ կարելի է բացի նման անել, բայց երբ դու ուզենաս բացատրել Արբիտրին, թե ինչի մասին է քո մտահոգությունը, չես կարող այդ բանը անել, որովհետեւ նախապես չես ընդունել հանրությանը հասկանալի եւ հանրության կողմից ընդունված կանոնները։ Կամ՝ գիտական սահմանումները։

Գիտական՝ այն իմաստով, որ դեմոկրատական պրոցեդուրաները օպտիմալության հասցնելու վրա տասնյակ ժողովուրդներ եւ միլիոնավոր մարդիկ մի քանի հարյուր տարի կյանք են դրել ու արյուն են թափել եւ հանգել ձեւակերպումների, որոնք առավել քիչ են ենթակա մեկնաբանությունների, հետեւաբար եւ՝ խեղաթյուրումների։ Այն էլ նորություն չէ, որ ամեն բանդիտական խմբավորում սկսում է «կազմակերպվելուց», եւ ամեն ստահակ «կազմակերպված» մագլցում է «ազգային շահի» պատվանդան։


Վանո Սիրադեղյան, դեկտեմբեր 2002 թ․

 

Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր
Ամենադիտված