Հայերեն


Ջունգլի կողմից ծեծելով սպանված ազատամարտիկի գործով երրորդ փորձաքննությունն է նշանակվել

Հասարակություն

2014 թվականին Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանի, նրա հոր՝ Բաբկեն Սարգսյանի և իր մերձավոր 2 բարեկամների կողմից ծեծելով սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով դեպքից երեք տարի անց երրորդ դատաբժշկական փորձաքննությունն է նշանակվել: Այդ մասին «Առաջին լրատվական»-ին փոխանցեց Վարդան Թումանյանի քույրը՝ Մարիետա Թումանյանը:

 

Հիշեցնենք, որ այդ անձիք ազատամարտիկին ծեծի էին ենթարկել շենքի բակում, նրա կնոջ և դստեր ներկայությամբ: Ազատամարտիկը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, ապա մահացել էր: Դեպքից հետո նշանակված դատաբժշկական փորձաքննությունը հաստատել էր, որ մահը վրա էր հասել բութ գործիքով գլխին հասցված հարվածներից: Դեպքից հետո մեղավորները ձերբակալվեցին, կալանավորվեցին, ապա հերթով ազատ արձակվեցին՝ ստորագրությամբ քաղաքից չբացակայելու հիմքով:

Եվ որքան էլ տարօրինակ էր, դեպքից մեկ տարի անց գործում հայտնվեց երկրորդ փորձաքննության եզրակացությունը, որում արձանագրված է, որ ազատամարտիկը բնածին հիվանդ է եղել, գլխուղեղի հետ կապված խնդիր է ունեցել և այդ օրը պետք է մահանար, պարզապես մահը համընկել էր դեպքի հետ:

Տուժող կողմի միջնորդությամբ անկախ փորձաքննություն էր նշանակվել, որը հերքել էր վերը նշված եզրակացությունը, որից հետո պաշտպանական կողմը բավականին ոգևորվել էր և աջ ու ձախ հայտարարում էին, որ իրենք մեղավոր չեն:

Սակայն մի քանի օր առաջ կրկին փորձաքննություն նշանակելու միջնորդություն է արել մեղադրող դատախազը, որը բավարարվել է: Այսինքն՝ դարձյալ պետք է պարզվի, թե ինչի արդյունքում է վրա հասել Վարդան Թումանյանի մահը: «Հավանաբար մի քանի ամիս էլ այս փորձաքննությունը կտևի, որից հետո նոր դատական պրոցեսը կշարունակվի: Պետք է փորձագետների խումբ հրավիրվի, փորձաքննությունը նշանակվի, և հուսով ենք՝ այս անգամ արդարացի եզրակացություն կլինի»,- ասաց տիկին Թումանյանը:

Նշենք, որ ազատության մեջ հայտնված Ջունգլն ու իր ազգական հանցակիցները կրկին անազատության մեջ են: Ազատության մեջ հայտնվելուց հետո մի քանի անգամ հայտնվել էին տարբեր միջադեպերի և նոր հանցագործությունների կենտրոնում: Վերջին անգամ էլ Ջունգլը փողոցում իր կնոջը ծեծելու և քարշ տալու համար ձերբակալվեց: Թեև կարճ ժամանակ անց կինը բողոքը հետ վերցրեց, սակայն մեղադրող դատախազը պնդել է, որ նրա՝ ազատության մեջ մնալը վտանգավոր է, որից հետո Ջունգլը կալանավորվեց: Նրա հանցակից եղբայրը՝ Սարգիսը նույնպես կալանավորվեց կեղծ փողերի շրջանառության մեղադրանքով:

Նշենք նաև, որ բացի այս գործից, զուգահեռ ընթանում է նաև մեկ այլ գործ: Այս անգամ Ջունգլի մայրը դատի է տվել Մարիետա Թումանյանին իրեն զրպարտելու համար և 2 միլիոն դրամ է պահանջում: Այս գործով դատաքննությունը նույնպես սկսվել է:

Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես Ֆորումին
Ամենադիտված