Հայերեն


Մեր իշխանություններին թվում է, որ եթե 150 հազար դրամով տուն պահող տղամարդուն «ճիշտ բացատրես իրավիճակը», նա չի բողոքի կյանքից

Հասարակություն

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է․

Ինձ թվում է՝ Ռուսաստանի չինովնիկները, որոնք այսպես թե այնպես «զբաղվում են» Հայաստանով (այդ թվում` մեր երկրում ՌԴ դեսպանատան պատասխանատուները) հայաստանյան տրամադրությունների պատճառների հարցում մոլորության մեջ են: Նրանց թվում է, թե ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում կա հասարակական գործիչների եւ լրատվամիջոցների մի չարամիտ խումբ, որը սնվում է արեւմտյան դրամաշնորհներով եւ բորբոքում է «հակառուսական տրամադրություններ»: Իհարկե, մեր երկրում կան մարդիկ կամ կազմակերպություններ, որոնց ասածներն ու գրածներն ուղղորդվում են դրսից, այդ թվում` արեւմտյան կառույցներից եւ երկրներից: Բայց եթե նույնիսկ 1000 լրատվամիջոց եւ 1000 հ/կ լծվեին «հակառուսական» քարոզչությանը, կամ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը լիներ Արագածոտնի մարզի չափ, դա չէր ստեղծի Ռուսաստանի հանդեպ այն բացասական վերաբերմունքը, որն այժմ կա հայաստանյան հասարակության մեջ: Որովհետեւ այսօր ՀՀ ցանկացած շարքային քաղաքացու հայտնի է, որ Ռուսաստանը, իբր մեր դաշնակիցը լինելով, զինում է մեր ռազմական հակառակորդին, որ այդ երկիրը Ղարաբաղյան բանակցություններում ներկայացնում է ադրբեջանական տեսակետը, որ Գյումրիում հայ ընտանիք սպանած ռուսաստանցի զինվորը ոչ մի վայրկյան չէր գտնվում հայաստանյան իրավապահների իրավասության տակ, որ Ռուսաստանը խոչընդոտում է Իրանի, Վրաստանի, ԵՄ երկրների հետ մեր տնտեսական կապերին եւ այլն: Դրանք փաստեր են՝ գնահատականներ կամ մեկնաբանություններ չեն: Ընդ որում՝ այնպիսի փաստեր, որոնք չեն հերքվում եւ չեն թաքցվում ոչ մեկի, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից: Եթե ես չթվարկեմ այդ փաստերը, դրանք ոչ մի տեղ չեն կորի, չեն անհետանա: Հայաստանում ամեն մի փողոց ավլող եւ ակադեմիկոս դրա մասին գիտի, եւ մարդկանց պետք չէ «բզել», որպեսզի նրանք ունենան համապատասխան կարծիք: Իշխանությունների այն փաստարկը, թե, այո, վատ է, բայց եթե ռուսները չլինեն, ավելի վատ կլինի, շարադրված է պայմանական եղանակով, եւ այդ պատճառով մեծ ազդեցություն չի թողնում: «Հայաստանով զբաղվող» ռուսաստանցի պաշտոնյաներին թվում է, սակայն, որ ինչ-որ մեկը մեր քաղաքացիներին «բզում» է, որ հայերը 200 տարի շարունակ սիրել են ռուսներին, եւ հանկարծ «չարամիտ Արեւմուտքի», «նրան ծառայող» հ/կ-ների եւ լրատվամիջոցների դրդմամբ դադարել են սիրելուց: Բնականաբար, ամեն երկիր իր շահն ունի, եւ Ռուսաստանը որպես պետություն պիտի անի այն, ինչ իր շահերից է բխում` միայն Զորի Բալայանի նման մարդիկ են կարծում, որ պետք է օտարին բացատրել իր շահը, եւ նա «կհասկանա» ու կդառնա «հայանպաստ»: Բայց սպասել, որ այդ շահերի իրականացումը Հայաստանում բուռն հրճվանք է առաջացնելու, պարզապես իրատեսական չէ հիշյալ չինովնիկների կողմից: Ընդհանրապես ես նկատել եմ, որ հետխորհրդային տարածքում չափազանցված նշանակություն է տրվում քարոզչությանը: Մեր իշխանություններին նույնպես միշտ թվում էր, որ, ասենք, 150 հազար դրամով տուն պահող տղամարդուն, եթե ճիշտ բացատրես իրավիճակը, նա չի բողոքի իր կյանքից եւ «ըմբռնումով կմոտենա»: Բայց ոչ մի խոսք, ոչ մի քարոզ այդ 150 հազար դրամը 160 հազար դրամ չի դարձնի: Իրականությունը մնում է նույնը` անկախ նրանից, թե ով ինչ է քարոզում։

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»
Ամենադիտված