Հայերեն


Թոխմախի Մհերի «գողական հավաքից» հետո երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվողները կարող են ցմահ ազատազրկվել

Բաց մի թողեք

Առաջին / Երրորդմասցի Լյովիկի սպանության գործավ դատավարությունը մոտենում է ավարտին: Այս օրերին ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորությամբ դատարանում հարցաքննվում են դեպքի վայրի զննությանը ներկա գտնված ընթերակաները, որոնք, սակայն, առհասարակ հայտարարում են, որ ոչինչ չեն տեսել, չեն հիշում, միայն ստորագրել են:

Վերջին դատական նիստում հարցաքննվեցին տարածքի զննությանը և ինքնաձիգների զննությանը, փաթեթավորմանը և արձանագրության կազմմանը ներկա գտնված ընթերականերից երկուսը, որոնք, սակայն, ինչպես արդե նշեցինք, հայտարարեցին, որ միայն ստորագրել են քննիչի ցույց տված տեղում, ուրիշ ոչնչից տեղյակ չեմ: Հաջորդ դատական նիստին էլ հարցաքննվելու են մեքենայի զննությանը ներկա գտնված ընթերակաները: Խոսքն իրեղեն ապացույց ճանաչված երկրորդ մեքենայի՝ «Վազ 2107»-ի մասին է, որով, ըստ մեղադրանքի, ամբաստանյալներ Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (Տլե) և Սարգիս Գրիգորյանը (Ծըգլ) 2015 թվականի մարտի 4-ին դարանակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքի մոտ: Այս մեքենայի զննությամբ պարզվեց. այն ընդհանրապես կնքված չի եղել: Ավելին՝ այս մեքենայի ներսն ամբողջությամբ տակնուվրա էր արված, թալանված:

Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը որևէ կերպ չի կարող և տարածքից գտնված ինքնաձիգները, և մեքենայում հայտանբերվածները չեն կարող համարվել թույլատրելի ապացույցներ: Փաստաբանի խոսքերով՝ դատավարության ընթացքում էլ պարզ դարձավ, որ հատկապես զենքերի փաթեթավորման վրա կնիքներն այնպիսին էին, որ դրանք կարող էին փոփոխվել մինչև փորձագետին ներկայացնելը,այնպես էլ փորձագետին ներկայացնելուց հետո: «Դրանք որևէ ապացուցողական նշանակություն չունեն: Ոչ ինքնաձիգները, ոչ էլ ավտոմեքենայից հայտնաբերված իրերը: Մեքենան կնքված չէր, թալանված էր: Զենքերի մասին էլ չեմ ասում: Դրանք առհասարակ չեն կարող թույլատրելի ապացույց համարվել, որոնց վրայից իբր հայտնաբերվել էր այն գենետիկան, որն իբր համընկել էր իմ պաշտպանյալների գենետիկայի հետ: Մինչդեռ ընթերականերն ասում են, որ չեն էլ տեսել և չեն մասնակցել այդ զենքերի փաթեթավորմանը: Իսկ մյուս ընթերականը, որն ասում էր, որ տեսել է, որ ինքնաձիգը թերթով փաթաթում են, հստակ ասում էր, որ դա չի կնքվել: Սովորական թղթով փաթաթել, դրել են մեքենան: Այսինքն՝ դրանց վրա էլ պետք է լիներ խառը գենետիկա, ոչ թե այն, ինչ որ հայտնաբերվել է»,- ասաց տիկին Սահակյանը՝ հավելելով. «Ես ընդհանրապես չգիտեմ դեպքի վայրում հայտնաբերված ինքնաձիգերն ինչ են, որտեղից են: Արդյո՞ք դրանից է կրակվել, թե՞ ոչ, դա չի հարցը: Հարցն այն է, որ դրանց վրայից հայտնաբերված հատկանիշները, որն իբրև ապացույց փորձում են օգտագործել իմ պաշտպանյալների դեմ, դրանք ապացուցողական նշանակություն չունեն: Այսինքն՝ դրանք ձեռք չեն բերվել այնպիսի պայմաններում, որ դրանց վրա այլ ազդեցություն չլիներ և մինչև փորձագետին հասնելը հնարավոր չլիներ դրանք փոխել: Իսկ Քրեական դատավորության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ նման ապացույցներն արժեք չունեն»,- ընդգծեց փաստաբանը:

շարունակությունը՝ կայքում

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված