Հայերեն


Ինչպես խաղալ կոկաինն ու քաղցկեղը հաղթահարած մասնագետի դեմ. Ռումինիայի ուժեղ և թույլ կողմերը

Սպորտ

Առաջին / Սեպտեմբերի 1-ին Բուխարեստում կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի Ռումինիա-Հայաստան հանդիպումը: Թե հայերը և թե ռումինացիները տեսական հնարավորություններ են պահպանում աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու, և առաջիկա հանդիպումը մրցաշարային տեսանկյունից ավելի քան կարևոր է:

Ընթացիկ ընտրական փուլում 6-րդ տուրից հետո Ռումինիան ընդամենը մեկ հաղթանակ է տարել՝ 2016 թվականի հոկտեմբերին Երևանում 5:0 հաշվով առավելության հասնելով Հայաստանի հավաքականի նկատմամբ: Ռումինիան ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել Մոնտենեգրոյի և 0:0՝ Դանիայի և Ղազախստանի ազգային թիմերի հետ: Մեր առաջիկա մրցակիցը երկու անգամ պարտվել է Լեհաստանին՝ սեփական հարկի տակ՝ 0:3 և հյուրընկալվելիս՝ 3:1 հաշվով:

Ռումինիայի հավաքականը գլխավորում է հայտնի և ինչ-որ տեղ սկանդալային մասնագետ գերմանացի Քրիստոֆ Դաումը: Վերջինս 2000 թվականին փայլուն կերպով աշխատում էր Լևերկուզենի «Բայերում» և պատրաստվում էր գլխավորել նաև Գերմանիայի ազգային հավաքականը: Դաումին ուղղակի հեռացրին «Բայերից», և հօդս ցնդեց Գերմանիան գլխավորելու հեռանկարը, երբ հայտնի դարձավ, որ մարզիչը կոկաին է օգտագործում: Դաումը հերքում էր, բայց անալիզը դրական պատասխան էր ցույց տվել, որից հետո հայտնի մասնագետը տուգանվել էր 10 հազար եվրոյով: Ավելի ուշ Դաումը խոստովանել էր, որ օգտագործել է կոկաին՝ միևնույն ժամանակ պնդելով, որ հաղթահարել է թմրադեղից ունեցած կախվածությունը: 2011 թվականին էլ Դաումի մոտ մաշկի քաղցկեղ էր հայտնաբերվել, սակայն մի քանի վիրահատության ենթարկվելով՝ նա հայտարարել էր, որ ծանր հիվանդությունը ևս հաղթահարված է: Դաումը Ռումինիայի հավաքականը գլխավորել է 2016 թվականի հուլիսից:

Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակը Դաումի համար առաջինն է եղել պաշտոնական մրցավեճերում որպես Ռումինիայի մարզիչ: Երևանյան խաղում արդեն հանդիպման 3-րդ րոպեին հենակետային կիսապաշտպանի դիրքում խաղացող Գոռ Մալաքյանը հեռացվեց դաշտից, և 11 մետրանոց հարվածով հյուրերն առաջ անցան հաշվի մեջ: Մյուս բոլոր 4 գոլերը, ի դեպ, ռումինացիները խփեցին՝ գրոհելով դաշտի կենտրոնով: Սա կարելի է մաքուր մարզչական նվաճում որակել: Դաումը, գիտակցելով, որ Հայաստանի հավաքականի կենտրոնը Մալաքյանի հեռացումից հետո էլ ավելի թուլացավ, ողջ ուժը կենտրոնացրեց խաղային այս դիրքի վրա: Սա խոսում է այն մասին, որ Դաումի մոտ հատկապես հաջող է ստացվում ընտրել ճիշտ թիրախային գոտիներ:

Այսօր Հայաստանի հավաքականի ամենաթույլ կողմը դարպասապահն է: Ավելի ստույգ՝ մեր առաջիկա մրցակիցներից բոլորը գիտեն, որ Բեգլարյանը դարպասապահ չէ, և փորձելու են հաջողության հասնել՝ օգտագործելով այդ հանգամանքը: Ուստի Ռումինիայի դեմ հաջող խաղալու առաջին և գլխավոր նախապայմանը պետք է լինի Բեգլարյանին խաղադաշտ դուրս չբերելը: Կարծում ենք՝ ժամանակն է, որ մեր հավաքականի դարպասը վստահվի Գրիգոր Մելիքսեթյանին, ով փորձառու է և վերջին շրջանում լավ տպավորություն է թողել:

Ռումինիայի հետ հաջող խաղալու երկրորդ գործոնը ուժեղ կենտրոն ունենալն է: Կարծում ենք՝ Արտակ Գրիգորյանը ունի բավարար մարզավիճակ Ռումինիայի դեմ հենակետայինի դիրքում խաղալու: Չի բացառվում, որ Դաումը, հաշվի առնելով առաջին հանդիպումը, ուժերը կենտրոնացնի կենտրոնի վրա: Մոնտենեգրոյի դեմ Հայաստանը խաղաց մեկ հենակետային կիսապաշտպանով: Կարծում ենք՝ ակնհայտ էր, որ ռիսկային այս քայլը ոչ միայն չարդարացրեց իրեն, այլև պարտության պատճառներից մեկը հանդիսացավ:

Հետևություններ անելով՝ հուսով ենք, որ Արթուր Պետրոսյանը Ռումինիայի դեմ կպայքարի երկու հենակետային կիսապաշտպանով: Գրիգորյանի հետ կարող է խաղալ թե Մխիթարյանը և թե Գոռ Մալաքյանը: Ունենալով ուժեղ կիսապաշտպանություն՝ Ռումինիայի հավաքականը խնդիրներ ունի հատկապես պաշտպանությունում: Լեհաստանի հետ հանդիպումները դիտելով՝ հասկանում ենք, որ սուր և սլացիկ գրոհների ժամանակ ռումինական պաշտպանությունն ուղղակի քանդվում է:

Ի դեմս Տիգրան Բարսեղյանի՝ այսօր մեր հավաքականում կա արագ հարձակողական ոճի կիսապաշտպան: Չմոռանանք նաև Մխիթարյանին և Օզբիլիսին: Վերջինս խաղային պրակտիկայի և ֆունկցիոնալ պատրաստվածության հետ կապված խնդիրներ ունի, սակայն մեկ խաղակես կարող է անհանգստացնել մրցակցին: 4-2-3-1 մարտավարությունը տարբերակներից մեկն է Ռումինիայի դեմ պայքարելու և հաջողության հասնելու:

Այս սխեմայով խաղալիս մեր հավաքականի մեկնարկային կազմը խիստ մոտավոր կարող է այսպիսի տեսք ունենալ: Դարպասում՝ Մելիքսեթյան, պաշտպանությունում ձախից՝ Համբարձումյան, կենտրոնում՝ Հարոյան, Անդոնյան, և աջ եզրում՝ Ոսկանյան: Հենակետային գոտում՝ Գրիգորյան, Մխիթարյան, իսկ ենթահարձակվողի դիրքում՝ Պիզելի: Կիսապաշտպանության եզրերում՝ Բարսեղյան, Օզբիլիս (կամ Կամո Հովհաննիսյան), իսկ որպես նոմինալ հարձակվող՝ Ռուսլան Կորյան:

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված