Հայերեն


Ինչ է սպասվում հայ միգրանտներին Ռուսաստանում

Հասարակություն

Լրագիր / Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունում նմանատիպ իրավիճակ է ստեղծվել. մինչ տնտեսությունը, ըստ վիճակագրության, աճում է, պակասում է զբաղվածների թիվը: Եթե ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը դա բացատրում է աշխատանքի արտադրողականության աճով, ապա Հայաստանի կառավարությունում դեռ չեն նշել, թե որն է պատճառը:
Հայաստանի կառավարությունն այս տարվա համար կանխատեսել է 3.2 % տնտեսական աճ, իսկ կիսամյակի կտրվածքով աճը կազմել է 6.2 %: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ այդ աճն ապահովելու համար կան արտաքին բարենպաստ հանգամանքներ, որոնցից մեկը Ռուսաստանում տնտեսական աճն է: Չնայած վերջին ամիսների դրական դինամիկային՝ ՌԴ տնտեսական աճի տեմպերը հուլիսին դանդաղել են 1.5 %, սակայն պահպանվում են Հայաստանի կառավարության ծրագրերի համար բարենպաստ միջակայքում: Ըստ «Վալդայ» ակումբի վերլուծաբանների կանխատեսման՝ այս տարի ՌԴ տնտեսական աճը կկազմի 1.4%:
Ռուսաստանում աճի դանդաղումը պայմանավորված է գյուղատնտեսության, արդյունաբերության, առևտրի թույլ ցուցանիշների հետ, որը մասամբ փոխհատուցվել է շինարարության ոլորտում 2.7% աճի շնորհիվ: Հայաստանում շինարարությունը, ընդհակառակը, շարունակում է նվազել. տարեկան կտրվածքով անկումը կազմել է 10 %:
Ինչպես հայտնի է, Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների մեծամասնությունը զբաղված է շինարարության և առևտրի ոլորտում:
Ռուսաստանում շինարարության ոլորտի աճը, ըստ Ալֆա բանկի գլխավոր տնտեսագետ Նատալյա Օրլովայի, հիմնված չէ ֆունդամենտալ գործոնների վրա և ցանկացած պահի կարող է ավարտվել: Նա շինարարության ոլորտում ներդրումների աճը պայմանավորում է մի շարք պետական խոշոր ծրագրերի, օրինակ՝ Կերչի նեղուցի կամրջի և Մոսկվայի բնակֆոնդի վերակառուցման հետ:
Այս տարվա հունվար-հուլիսի տվյալների համաձայն՝ Ռուսաստանի կազմակերպությունների 31.6%-ը վնասով է աշխատում, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ ավելի է 0.8%-ով, վկայում են ՌԴ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Ընկերությունների շահույթն էլ նվազել է 10%-ով: Շահույթի ամենամեծ անկումը գրանցվել է շինարարություն և մանրածախ առևտրի ոլորտներում: Շինարարական կազմակերպությունների ընդհանուր շահույթը նվազել է 63.3%-ով, իսկ մանրածախ առևտրի կետերինը՝ 30%-ով: Վնասով աշխատող շինարարական կազմակերպությունների թիվն է աճել է 1.4%-ով եւ կազմել 31.1%: Առևտրի և ավտոտրանսպորտային միջոցների վերանորոգման ոլորտում վնասով է աշխատում ընկերությունների 22.7%-ը:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված