Հայերեն


«Երևի պետությանը պետք չէ, որ երեխաները ճիշտ մեծանան»․ ինչո՞ւ Նոնա մորաքույրը հեռացավ հեռուստաէկրաններից

Հասարակություն

Նոննա Զոտովան կամ, ինչպես նրան շատերն են անվանում, Նոննա մորաքույրը շատերի համար իրենց մանկության խորհրդանիշն է: Նրան և նրա հեքիաթները սիրում էին թե’ փոքրերը, թե’ նրանց ծնողները: Նոննա մորաքրոջ «Հեքիաթն է կանչում» հաղորդաշարը ստիպում էր հավատալ հեքիաթներին և հրաշքներին: Չնայած այդ ամենին` ինչպես հեքիաթներն են ավարտվում, այնպես էլ մեկ օր ավարտվեց Նոննա Զոտովայի հեռուստատեսային աշխատանքը: Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Նոննա մորաքույրը անկեղծացել է անցյալի, էկրանը չկարոտելու, ապագայի վերաբերյալ մեծ սպասումներ ունենալու մասին և ոչ միայն:

Արա ինչ-որ պետք է անես, և ինչ ուզում է, թող լինի

Ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Ամենահետաքրքիրն այն է, որ ես կյանքին նայում եմ ոչ թե վարդագույն ակնոցներով, այլ ընդունում եմ կյանքն այնպիսին, ինչպիսին որ այն կա: Ապրում եմ այս օրով, բայց ինչ-որ տեղ ուղեղումս, այնուամենայնիվ, մտածում եմ, որ կգա մի օր, և ինչ-որ լավ բան կլինի, խաչ չեմ քաշում ոչ մի բանի վրա; Աշխատում եմ հետ չնայել, ինչ-որ արել եմ նախկինում, ինձ դուր է եկել, գուցե որոշ թերություններ եղել են, սակայն դրանք իմն են եղել, որոնց վրա հետագայում սովորել եմ: Կան մարդիկ, ովքեր ասում են, որ կարոտում են էկրանը, սակայն ես նման բան չեմ կարող ասել: Կարոտախտով չեմ տառապում: Իմ տեսակով ինքնաբավ եմ, իսկ կարգախոսս հետևյալն է` «Արա ինչ-որ պետք է անես, և ինչ ուզում է, թող լինի» : Իհարկե, մարդիկ մտածում են, թե ինչքան լավ կլինի, որ մի օր այնպիսի մի բան տեղի ունենա, որից հետո «վերևներում» կհասնանան, որ «Հեքիաթն է կանչում»-ը (կամ ինչպես կկամենան, թող անվանեն, թող ես էլ չլինեմ, մեկ ուրիշը թող լինի) պետք է և վերջ:

Աստղայինը չտարավ

Հեռուստատեսությունից հեռանալուց հետո չեմ կարող ասել, որ այդ ամենը շատ ծանր եմ տարել: Ուղղակի մարդ պետք է հասկանա, որ այդ պահին այդպես է պետք… Ի վերջո, պետք է ընդունել խաղի կանոնները: Երբ գիտակցում ես, որ հաճելի աշխատանք ես կատարում ու մարդկանց հաճույք ես պատճառում, սիրում ես քո աշխատանքը, չես էլ պատկերացնում, որ կարող ես աստղ համարվել: Թեպետ այդ արտահայտությունը միայն վերջերս է հայտնվել, այն դեպքում, որ աստղերը երկնքում են, իսկ մենք պարզապես սովորական մահկանացուներ ենք (ժպտում է)…

Հաճելի է, երբ փողոցում ժպտում և բարևում են

Այլ բան է, երբ քեզ ճանաչում են փողոցում քայլելիս, ոմանք թեև այս առիթով ասում են, որ իրենք դա չեն սիրում: Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ չեք սիրում, չէ՞ որ հանրային մարդ եք դառնում, ում ձայնը լսվում է և’ հեռուստատեսությամբ, և’ ռադիոյով…Այդ ամենից պետք է միայն լավ զգալ: Ես ինձ շատ լավ եմ զգում, երբ քայլում եմ փողոցով, և մարդիկ ինձ բարևում ու ժպտում են, ուրեմն` ես ինչ-որ բան ճիշտ եմ արել: Պետք է անկեղծորեն ասեմ` այն, ինչ արել եմ, հաճույքով եմ արել, մարդիկ էլ դա ընդունել են: Առհասարակ, ժողովուրդը հետաքրքիր օրգանիզմ է` կա’մ ընդունում է, կա’մ չի ընդունում: Պարզապես ժովովրդի համար պետք է դառնաս իրենցը, սակայն ինքս այն ժամանակ չէի էլ մտածում այդ ուղղությամբ. բավականություն էի ստանում հաղորդումից, այն ամենից, ինչ անում էի, փոքրիկների հետ զրույցներից…

Երեխաների հետ պետք չէ սյուսի-պուսի անել

Սկզբնական շրջանում ինձ ընդունում էին զուտ որպես դերասանուհի, այն ժամանակ խաղում էի հեռուստաթատրոններում, կերպարներ էի կերտում, և դա էլ էր ընդունվում ու հետաքրքիր էր: Իսկ երեխաների հետ ամեն բան ամեն ինչ այլ է: Առհասարակ, երեխաների հետ պետք չէ սյուսի-պուսի անել: Նույնիսկ 1.5 տարեկան երեխան արդեն մարդ է, ով ունի իր հետաքրքրությունները և նրա հետ պետք է խոսել ինչպես հավասարը հավասարի հետ, իհարկե, հաշվի առնելով նաև թեման, թե ինչից եք զրուցելու: Պետք է երեխային տաս այն ամենը, ինչ գիտես, իսկ մնացածն արդեն երեխայի գործն է` կընդունի նա, թե` հակառակը:

Հաղորդումը փակվեց ֆինանսական խնդիրների պատճառով, սակայն երբեք գումար չեմ խնդրի օլիգարխներից

Վերջերս կարդում եմ մեր դերասանուհիներից մեկի հարցազրույցը, որում նշում էր, որ երբ դիմում ես օլիգարխներին` ինչ-որ մի ներկայացման համար գումար խնդրելու, նրանք ասում են` «էլի եկան»: Ես ինձ երբևիցե թույլ չեմ տա, որ ինձ ասեն` «էլի եկավ»: Երևի մեր պետությանը պարզապես պետք չէ, որ երեխաները ճիշտ մեծանան: Այն տարիների երեխաները, ովքեր արդեն մեծ են, շատ լավ մարդիկ են դարձել: Նրանցից շատերը բավական մեծ պաշտոններ են զբաղեցնում և այսօր ինձ տեսնելիս` ասում են, որ իրենց կյանքում շատ մեծ դեր եմ խաղացել, որովհետև իրենք մեծացել են հենց իմ հեքիաթներով… Իսկապես, սրանք ուղղակի խոսքեր չեն: Այն երեխաները, ովքեր լսել են իմ հեքիաթները, լավ մարդիկ են դարձել:

Հեշտ չէ, բարդ պահ է

Այդքան էլ հեշտ չէ գումար խնդրելը. բավական բարդ պահ է, մտածում ես,թե ինչ կլինի և, ի վերջո, ինչպես պետք է խոսես: Այո, ժամանակին մենք փնտրում և գտնում էինք ֆինանսական միջոցներ, սակայն հիմա այնպիսի մի պահ է ստեղծվել, որ քեզ մի տեսակ նսեմացած և ընկճված ես զգում, բայց ես ինձ երբևիցե նման բան թույլ չեմ տվել ու թույլ էլ չեմ տա…Այս հարցը պետք է պետականորեն լուծվի, ի դեպ, նաև հարկ է նշել, որ մանկական հաղորդումների համար մեծ գումարներ պետք չեն:

Կներեք, սակայն ես ինձ չեմ կարող թույլ տալ…

Որպես կանոն ես եմ հեռուստաընկերություններին դիմել առաջարկներով, սակայն ֆինանսական խնդիրներն են առաջ բերել, ասել են, որ ես էլ մտածեմ այն դեպքում, որ մտածելու բան չունեմ, որովհետև 4-5 նախագծերի սցենարներն արդեն պատրաստ ունեմ: Սերիալային առաջարկներ էլ եմ ունեցել, որոնք մերժել եմ, որովհետև, թերևս, չկար այն սցենարը, որն ինձ կհետաքրքրեր: Նույնիսկ պահեր են եղել, որ գումարային տեսանկյունից պետք է եղել, բայց ինձ թույլ չեմ տվել գնալ ու նկարահանվել սերիալներում: Ինձ չէին գոհացնում ո’չ սցենարները, ո’չ մարդիկ, ովքեր ներգրավված էին դրանցում: Գաղտնիք չէ, որ շատ ժամանակ սերիալներում որպես դերասան են հանդես գալիս նրանք, ովքեր ահավոր հեռու են այդ ամենից: Կներեք, սակայն ես ինձ չեմ կարող թույլ տալ խաղալ այն մարդկանց հետ, ովքեր չգիտեն, թե միզանսցենն ինչ է, իսկ տեսախցիկն էլ ինչ հնարավորություններ ունի:

Մտնում են ֆեյսբուք, որ տեսնեն, թե որ «աստղն» է ներքնազգեստով սելֆի արել

Մենք մեր հերթին (ստեղծագործական կազմը) տալիս էինք այն ամենը, ինչ երեխաներին անհրաժեշտ է. օրինակ` ինչպես ճիշտ վարվել ափսեների, կենդանիների, տիկնիկների հետ: Իսկ հիմա ուշադրություն դարձրեք, թե որքան սարսափելի են վարվում երեխաները կենդանիների հետ, կարծես վայրենիներ լինեն: Դա, գուցե, գալիս է այն խնդրից, որ ծնողները ժամանակ չունեն իրենց երեխաներին այդ ամենը բացատրելու…Համակարգիչը կա, որի միջոցով կարող են ֆեյսբուք մտնել և տեսնել, թե որ «աստղն» է ներքնազգեստով սելֆի արել: Այդ ամենը մատուցվում է բոլորին, սակայն դա նոնսենս է: Ամենակարևորը` դրանից օգտվում են նաև երեխաները: Ես միշտ բարձրացրել եմ այս խնդիրը` ասելով, որ սա մեր ազգային անվտանգության խնդիրներից առաջինն է, որովհետև երեխաները մեր ապագան են, ինչպես նրանց կրթես, մեծացնես, այնպես էլ ամեն բան կգնա:

Փակում են այս փակ տարածքի մեջ և ասում, որ պետք է սա նայել

Մենք այնքան փոքր պետություն ենք, որ հեռուստաընկերությունների այսքան քանակը մեզ պետք չէ: Երբ նստում ես հեռուստացույցի առջև, տեսնում ես, որ բոլոր ալիքները նույն տեսահոլովակներն են ցուցադրում, նույն հեռուստադեմքերն են, ովքեր մի ալիքից մյուս ալիքն են գնում… Մեզ պարզապես փակում են այս փակ տարածքի մեջ և ասում, որ պետք է սա նայել, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ շատերն ասում են, որ հայկական հեռուստալիքները չեն դիտում: Մարդկանցից հաճախ եմ լսում` «Ես միացնում եմ Մոսկվան եմ նայում», սակայն ինչո՞ւ նայել Մոսկվան, երբ մենք կարող ենք մերը ստեղծել:

Հեքիաթները շարունակվում են…

Կյանքը չպետք է միապաղաղ լինի, դու չպետք է ապրես միայն այս օրով: Պետք է անես այնպես, որ քո շրջապատը, քո հարազատները, այն մարդիկ, ում սիրում ես միշտ առողջ և լավ լինեն: Իհարկե, յուրաքանչյուրիս կյանքում լինում են դժվարություններ, տհաճ իրավիճակներ, բայց այդ ամեն ինչը հաղթահարելի է, երբ սիրում ես, երբ կողքիդ այն էակներն են, ովքեր նաև քեզ են սիրում…Օրերս թոռնուհիս դարձել է 1. 8 տարեկան. դա էլ է հեքիաթ:

Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես Ֆորումին
Ամենադիտված