Հայերեն


Պետության և իշխանության նույնականացումն ու տարանջատումը

Քաղաքականություն

Մինչև 20-րդ դար մարդկային քաղաքակրթությունը գիտեր պետություն հասկացության մեկ բովանդակություն, որը կարելի է ներկայացնել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի խոսքերով. «Ֆրանսիան ես եմ»: Մինչ պետության ներկայիս պատկերացումները, պետությունը նույնականացված էր մեկ անձով: Մեկ անձի ձեռքերում էր գործադիր, օրենսդիր, դատական իշխանության բոլոր գործառույթների իրականացումը: Կայսրը, թագավորը, ցարն ու սուլթանն էր օրենքները սահմանում իր հրամաններով, ուկազներով, հրովարտակներով, ինքն էր նշանակում կամ ազատում նախարարներին, կառավարիչներին, դատավորներին, հարկահավաքներին, ինքն էր բացում կամ թույլատրում բացել և փակել դպրոցներ, համալսարաններ, ինքն էր որոշում մարդկանց ազատազրկել, բանտարկել, թե ներում շնորհել, կամ աքսորել, կամ մահապտժի ենթարկել: Նման պետությունում հասարակության, բնակիչների կողմից ցանկացած ոտնձգություն կայսրի, թագավորի, սուլթանի նկատմամբ դաժանորեն ճնշվում էր, որովհետև համարվում էր ոտնձգություն պետության դեմ: Թագավորի, կայսրի, ցարի կամ սուլթանի պալատում հեղաշրջման արդյունքում կամ ժառանգության իրավունքով էր նոր թագավորի, կայսրի, ցարի կամ սուլթանի խնդիրը լուծվում՝ նեղ շրջանակում, պալատում: Այպիսին էր թույլատրելին ու այսպես կոչված լեգիտիմը:
Իսկ որտե՞ղ էին պետության բնակիչները, ո՞րն էր նրանց դերը: Նրանք իրենց թագավորի, կայսրի, ցարի, սուլթանի սեփականությունն էին հանդիսանում, իրենց թագավորի, կայսրի, ցարի, սուլթանի հպատակներն ու ճորտեր էին հանդիսանում ի ծնե, քանի որ ծնվել էին այն պետության տարածքում, որը նույն այդ սուլթանի, ցարի, կայսրի, թագավորի սեփականությունն էր:
Եթե մի պետությունը մեկ այլ պետությանը պատերազմ էր հայտարարում, ապա նման որոշումը կայացնում էր կայսրը, թագավորը, ցարն ու սուլթանը: Եվ կայսրը, թագավորը, ցարն ու սուլթանն էր ըստ իր հայեցողության որոշում ում հետ խորհրդակցել՝ կնոջ, ընկերոջ, վեզիրի ու նախարարի հետ, կամ չխորհրդակցել: Ժողովուրդը, պետության բնակիչները ոչ մի առնչություն չունեին նման որոշման հետ, առավել ևս նրանց կարծիքը որևէ դեր չուներ:
Հասկանալի է, որ նման պետությունը նույնականացված էր միակենտրոն իշխանություն ունեցող անձի հետ: Ովքե՞ր էին հպատակները, որ որևէ նշանակություն, դեր ունենային պետություն հասկացության մեջ: Նրանք որպես ստրուկներ, հպատակներ ընդամենը բանող ուժ էին, նյութական, որոշ դեպքերում նաև մտավոր արժեքներ ստեղծողներ՝ հանուն կայսերական, թագավորական, ցարական, սուլթանական պետության: Նրանք ունեին միայն աշխատելու պարտավորություն՝ թագավորական, սուլթանական, ցարական, կայսերական գանձարանը լցնելու հարկ ու բահրա, տուրք վճարելու համար, պարտավոր էին զինվոր մատակարարել թագավորի, կայսրի, սուլթանի, ցարի բանակին: Եթե այս ամենը չանեին, չէին կարող ապրել, չէին ունենա իրենց գոյատևման համար իրենց հատկացված, թույլատրված սահմաններում ապրուստի միջոցներ: Իհարկե, որոշ, շատ հատ ու կենտ մարդիկ կային, որոնք չէին ենթարկվում, փախչում էին այդ պարտականությունների կատարումից, և գոյատևելու համար գողանում էին, խլում այլ մարդկանցից ապրուստի միջոցներ, զենքեր՝ իրենց պաշտպանության համար, կամ իրենց «հանցագործությունները» կատարելու համար: Հասկանալի է, որ գողացվածը հանդիսանում էր կայսրի, ցարի, թագավորի, սուլթանի սեփականությունը, անկախ այն անմիջական տնօրինողից:
Այսպիսին է եղել մինչև 20-րդ դար մարդկային քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում պետության բովանդակությունը: Իհարկե, որոշ սահմանափակ ժամանակահատվածներում գոյություն են ունեցել վերստին մարդկանց սահմանափակ ընդգրկմամբ որոշ բացառություններ՝ հին հունական պոլիսներն օրինակ, որտեղ Աթենքի բնակիչներն ունեցել են քաղաքացու կարգավիճակ: Բայց աթենքյան ժողովրդավարությունը գոյատևել է միմիայն ստրուկների աշխատանքի և կյանքի հաշվին: Նմանապես հին Հանրապետական Հռոմում՝ մինչև դիկտատուրայի հաստատումը:
Առաջին արմատական, մինչև հիմա շարունակվող երկարաժամկետ «շեղումը» պետության կայսերական, ցարական, սուլթանական, թագավորական բնույթից իրականացվեց ԱՄՆ-ում: Առաջին լուրջ պատմական «ծռությունը» իրականացվեց աշխարհի ամենախոշոր և ամենահզոր Բրիտանական կայսրության դեմ ընդվզման արդյունքում: Սա «ծռություն» էր հանուն նոր բնույթի պետության, որում պետության բնակիչներն այլևս հպատակներ չէին, այլ քաղաքացիներ, որոնք սեփական նախաձեռնությամբ հիմքից ստեղծեցին նոր բովանդակությամբ պետություն: Ընդունեցին սահմանադրություն՝ սահմանեցին գործադիր, օրենսդիր և դատական իրարից անկախ և միմյանց հակակշռող իշխանության ճյուղեր:
Սահմանեցին մինչև հիմա գործող սկզբունքներ ու կանոններ, որոնք կարող են գործել միմիայն պետության քաղաքացիների ցանկությամբ, նրանց որոշմամբ և մասնակցությամբ. ժողովրդով, ժողովրդից և հանուն ժողովրդի:
Պետությունը դադարեց նույնականացվել որևէ անձի կամ խմբի հետ: Անհեթեթ էր նման պետությունում Լյուդովիկոս 14-ի «պետությունը ես եմ» հայտնի թեզը: Դատարանն այլևս որոշում է կայացնում ժողովրդի անունից, ոչ թե կայսրի, թագավորի, ցարի կամ սուլթանի: Մյուս կայսերական, ցարական, սուլթանական, թագավորական պետությունների մի մասում, հատկապես եվրոպական մայրցամաքում, նույնպես տեղի ունեցան արմատական փոփոխություններ՝ պետության հպատակներն այլևս հանդես են գալիս որպես քաղաքացիներ: Սա էլ մեկ պետության նոր բնույթի ձևավորման այլ ճանապարհն է, որն ընթացել է կայսերական, սուլթանական, թագավորական, ցարական պետությունում իշխանության դեմ ընդվզումների, ապստամբությունների, խռովությունների, ի վերջո բացարձակ միապետության աստիճանական ապակենտրոնացման ուղով: Այլևս պետությունը չի նույնականացվում թագավորի անձի և նրա իշխանության հետ:
Հպատակներն այլևս համոզվել են, որ առանց կայսրի, ցարի, թագավորի և սուլթանի էլ կարող են ոչ միայն ունենալ պետություն, այլև կառավարել անկայսր, անթագավոր, անցար, անսուլթան պետությունը:
Պետության բնույթի նման փոփոխությունները կատարվել են Արևմտյան Եվրոպայում, շարունակվում են Արևելյան Եվրոպայում, այլ մայրցամաքներում: Որոշ կայսերական, թագավորական, սուլթանական պետություններ դեռևս պահպանվել են՝ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Հորդանանը և այլն: Որոշ հանրապետական անվանումով պետություններում էլ փոխվեցին միայն անվանումները, բայց պետությունը շարունակում է կրել կայսերական, թագավորական, ցարական սուլթանական բնույթ՝ ղեկավարները ձևականորեն ընտրվում են, սակայն բնույթով շարունակում են լինել որոշ դեպքերում շատ ավելի սուլթանական, կայսերական, թագավորական, քան նախկին պատմական նմանատիպ պետություններում. օրինակ Հյուսիսային Կորեան, Կուբան, Սահարան, Բելոռուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը:
Նոր բնույթի՝ հանրապետական, ժողովրդավարական պետությունում իշխանության իրականացումը մեկ անձի կամ անձանց խմբի կողմից այլևս անթույլատրելի է համարվում: Ավելին, իշխանության յուրացումը մեկ անձի կամ անձանց խմբի կողմից համարվում է պետության դեմ հանցագործություն: Այսինքն արմատականորեն է փոխվել պետության և իշխանության հարաբերությունը: Պետությունը հանդես է գալիս որպես տվյալ տարածքում քաղաքացիների միավորում, որն ընտրում և ձևավորում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններ: Պետության քաղաքացիներն իրենց կողմից ընտրված իշխանություններին հանձնարարում են լուծել հասարակության և նրա անդամների համար ընդհանուր նշանակություն ունեցող անվտանգության, պաշտպանության, սոցիալական, տնտեսական խնդիրներ, իրականացնել նշված խնդիրների լուծմանն ուղղված արտաքին և ներքին քաղաքականություն: Բացի քաղաքացիների հանձնարարություններից, այլ ինքնիրավչություն չեն կարող թույլ տալ իշխանությունները: Նման բնույթի պետությունում իշխանությունը կարող է լինել ընդունելի կամ անընդունելի պետության քաղաքացիների համար, ըստ որի նրանք կարող են փոխվել ընտրությունների միջոցով: Այլևս պալատի շրջանակներում չեն կարող լուծվել պետական հարցերը: Պետության արդյունավետությունը, նրա գոյությունը պայմանավորված է այլևս ոչ թե կայսրի, թագավորի, ցարի կամ սուլթանի անձնական հատկանիշներով, այլ իշխանության մարմինների գործունեության արդյունավետությամբ, նրանց նկատմամբ քաղաքացիների վստահությամբ: Նախկինում, եթե հպատակները չվստահեին, անընդունելի համարեին իրենց թագավորին, կայսրին, ցարին կամ սուլթանին և նրանց որոշումները, ապա որևէ նշանակություն կամ ազդեցություն չէին կարող ունենալ հպատակների կարծիքները: Եթե թագավորը, կայսրը, սուլթանը, կամ ցարը շատ դաժան վերաբերվեր իր հպատակներին, ապա միակ տարբերակը մնում էր ապստամբությունը, ընդվզումը, խռովությունը, որ միշտ դաժանորեն ճշնվում էր, իսկ ընդվզողներին մահապատժի էին ենթարկում, հրապարակային կախարան էին բարձրացնում, որպես դաս մյուս հպատակներին: Որևէ տարբերակ փոխելու թագավորին, ցարին, կայսրին կամ սուլթանին չկար ի սկզբանե:
Նոր բնույթի պետության արդյունավետության գրավականը հանդիսանում է հենց իշխանության փոփոխելիությունը:
Նոր, ժողովրդավարական պետությունում ընդվզումը իշխանության դեմ կարող է լինել, միմիայն եթե իշխանությունը հնարավոր չէ փոխել ընտրությամբ, եթե իշխանությունը պահվում է բռնությամբ: Այսինքն, երբ պետության բնույթը դադարել է լինել ժողովրդավարական և իր բնույթով կայսերական է, թագավորական է, ցարական է կամ սուլթանական է:
Այսպիսով, մարդկային քաղաքակրթությունը ստեղծել է երկու բնույթի պետություն. «Պետությունը ես եմ» լյուդովիկոսյան և ժողովրդավարական: Միակենտրոն, անձնակենտրոն իշխանությամբ պետության տեսակն այլևս պատմական գիտության ուսումնասիրման առարկա է, իսկ նոր ժողովրդավարական պետությունը քաղաքագիտության ուսումնասիրության առարկա:
Հիմա, մենք ՀՀ-ում որ սկզբունքի պետությունն ենք տեսնում:
Եթե ժողովրդավարական, ապա իշխանության անփոփոխելիությունը հերքում է ժողովրդավարական լինելու փաստը: Ավելին, գործ ունենք իրականում անձնակենտրոն իշխանության հետ:
Եթե ընդվզում ենք անձնակենտրոն իշխանության դեմ, դա ընդվզում է պետությա՞ն, թե՞ իշխանության դեմ: Եթե ընդվզում ենք ժողովրդավարական պետությունում իշխանությունը բռնությամբ, ուժով պահող իշխանության դեմ, ընդվզում է պետությա՞ն, թե՞ իշխանության դեմ:
Կողմնորոշվեք՝ հանուն ցարական, կայսերական, թագավորական, սուլթանական պետության, թե հանուն ժողովրդավարական պետության: Գուցե Աթենքյան ժողովրդավարությա՞ն կողմնակից եք, նման դեպքում ասեք ովքեր են ստրուկները, որոնց հաշվին պահպանում եք այդպիսի սահմանափակ անձանց ժողովրդավարությունը:

Արթուր Սաքունց
26 օգոստոսի, 2017թ., Վանաձոր

Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր
Ամենադիտված