Հայերեն


ՀՂԻ ԿՆՈՋԸ ՍԵՔՍՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

Ամենաընթերցված

Հոգեբանը գտնում է, որ հղի կինը չպետք է իր ապագա երեխային զրկի հաճույքը զգալու հնարավորություններից Շատ հղի կանայք խուսափում են սեռական կյանքով ապրել՝ մտածելով, որ դա ինչ-որ ձեւով կանդրադառնա իրենց երեխայի վրա: Հատկապես առաջնածնության ժամանակ նոր հղիացած կնոջը մեծերը միշտ զգուշացնում են, որ մի քիչ զսպեն իրենց ցանկություններն ու հանկարծ սեռական հարաբերություն չունենան, հակառակ դեպքում՝ կարող են երեխային կորցնել: Մինչդեռ բժիշկները հղի կանանց խորհուրդ են տալիս չլսել մեծահասակներին ու սեքսով զբաղվել՝ որքան ուզում են: «Սեքսը հղիության ընթացքում ոչ միայն ցանկալի է, այլեւ պարտադիր է եւ անհրաժեշտ: Հղի կանանց բոլոր դրական ապրումներն առաջացնում են ուրախության հորմոններ՝ էնդորֆիններ, որոնք հաղթահարելով ընկերքի բարիերը՝ հասնում են երեխային: Այսինքն, եթե մայրիկը զգում է հաճույք, նույն հաճույքը զգում է նաեւ երեխան, որը շատ մեծ դրական ազդեցություն է ունենում նրա հոգեբանական զարգացման վրա»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Այգ» հոգեբանական կենտրոնի հոգեբան, հոգեթերապեւտ Անուշ Նիկոլյանը: Ըստ նրա, սեքսով զբաղվելու որոշ սահմանափակումներ պետք է անել միայն հղիության առաջին-երկու ամիսներին, ընդ որում՝ պետք է ոչ թե սեքս չանել, այլ՝ միայն սահմանափակել: Խորհուրդ չի տրվում նաեւ ծննդաբերության վերջին 5 շաբաթվա ընթացքում բուռն սեքս անել, այն էլ՝ ոչ թե այն պատճառով, որ դա վաղաժամ ծննդաբերություն կառաջացնի, այլ ուղղակի այդ ժամանակ արգանդի վզիկը մասամբ բաց է եւ մանրէների ներթափանցումը շատ հեշտ կլինի: Ընդհանրապես, հոգեբանի կարծիքով, հղիության ընթացքում երեխային են փոխանցվում մոր բոլոր ապրումները. «Եթե մայրը սթրեսային իրավիճակում է, դա նույնպես ազդում է մանկան վրա: Մայրը պետք է գիտակցի, որ եթե ինքն ունի սթրեսները հաղթահարելու կենսափորձ, բալիկը չունի, ուստի ամեն կերպ պետք է իրեն հեռու պահի այդպիսի իրավիճակներից»: Տարածված կարծիք կա, որ հղի կանայք դյուրագրգիռ են լինում, ավելի զգացմունքային են դառնում ու այդ շրջանում պետք է ամեն ինչ նրանց սրտով անել, որ հանկարծ չնեղվեն: Սակայն, Ա. Նիկոլյանի դիտարկմամբ՝ պետք չէ հղիությունն ընդունել որպես հիվանդություն եւ սպասել, որ ընտանիքի բոլոր անդամները շարունակ կատարեն նրանց բոլոր ցանկությունները. «Ինչ խոսք, հղի կանայք պետք է լինեն շրջապատի ուշադրության կենտրոնում, հատկապես ամուսինները պետք է հոգ տանեն ինչպես հղիության շրջանում, այնպես էլ նոր ծննդաբերելուց հետո եւ վերաբերվեն այնպես, ինչպես սթրես ապրած մարդուն, իսկ սթրես ապրած մարդը չպայթած ռումբի նման է՝ ամեն պահի կարող է անակնկալ պայթել»: Հոգեբանը գտնում է, որ հղիությունը ոչ թե հիվանդություն է, այլ՝ փոփոխությունների ճգնաժամ, որովհետեւ ամբողջ 9 ամիս կինն անընդհատ փոփոխությունների է ենթարկվում: Սկզբում սրտխառնոցներ, փսխումներ, գլխացավեր է ունենում, որոնք իրենց ազդեցությունն են ունենում հոգեկան աշխարհի վրա, հետո ի հայտ են գալիս կառուցվածքի փոփոխությունները, այնուհետեւ՝ քաշի արագ ավելացումը. «Հատկապես, երբ հղիությունը պլանավորված չի լինում, առաջին տագնապը, որն ապրում է կինը՝ լինում է հղիության թեստում մեկի փոխարեն երկու գիծ տեսնելիս, այսինքն՝ դրական պատասխան ստանալը: Նա ակամայից փորձում է մտաբերել նախորդ ամսում ինչ է կերել-խմել, ինչ դեղեր է ընդունել, ծխել է, ալկոհոլային խմիչքը չարաշահել է, թե ոչ: Հետո առաջանում են բիոլոգիական խմբի վախեր: Քանի որ հիմա արատով ծնվող երեխաների թիվը շատացել է, կանայք սկսում են վախենալ, որ իրենց երեխան որեւէ արատով կծնվի»: Շատ հղի կանայք, հատկապես առաջին ամիսներին, ահավոր վախենում են վիժել՝ կորցնել երեխային: Հոգեբանի գիտական փորձը ցույց է տվել, որ այն կանայք, ովքեր ամբողջ հղիության ընթացքում չեն կարողանում հաղթահարել այդ վախը, սովորաբար երեխան ունենալուց հետո էլ հոգեբանական խնդիրներ են ունենում: Քիչ-քիչ դա վերածվում է երեխային կորցնելու վախի, անընդհատ այդ մայրիկները մտածում են, որ իրենց երեխային ինչ-որ բան կպատահի, ինչ-որ վտանգի կհանդիպեն ու երեխային ամբողջ կյանքի ընթացքում փորձում են վերահսկել, իրենց տեսադաշտից բաց չթողնել: Մյուս վախը, որ բնորոշ է հղի կանանց՝ «էսթետիկական վախն» է: Հատկապես 21-րդ դարում կանայք շատ ծանր են տանում իրենց արտաքին փոփոխությունները՝ գիրացումը, տձեւացումը, վախենում են կորցնել իրենց հմայքը, ամուսնու համար անհետաքրքիր դառնալ: Երբ կինը հազիվ կարողանում է հարմարվել իր արտաքին փոփոխություններին, ի հայտ են գալիս ծննդաբերական, մահվան, ցավի եւ սոցիալական նոր դերի հետ կապված վախերը: Ծննդաբերության պատրաստվող ապագա մայրերին հոգեբանը խորհուրդ տվեց ծանոթ-բարեկամներին քիչ լսել, որովհետեւ նրանց ասածներից մեծ բացասական ինֆորմացիա է փոխանցվում. «Նա սկսում է ծննդաբերությունն ընկալել որպես անխուսափելի եւ աննկարագրելի ցավ ու բարդություն, որն ինքը պետք է հաղթահարի: Եվ նման գիտակցությամբ էլ գնում է ծննդաբերելու: Իսկ ցավը հայտնվում է այն ժամանակ, երբ իրեն սպասում են: Ապացուցված է, որ ծննդաբերական ցավերը բոլորի մոտ ամպլիտուդով ստուգված նույն աստիճանի են, պարզապես անհատական է զգայական շեմը: Մեկն ընկալում է ավելի թույլ ցավը, մյուսը՝ ավելի ուժեղ: Ասում են՝ մարդն ինչպես ապրում է, այնպես էլ ծննդաբերում է, ինչպես իրեն դրսեւորում է տարբեր սթրեսային իրավիճակներում, նույն ձեւով էլ ծննդաբերում է: Եթե սթրեսային իրավիճակներում խառնվում է իրար, կորցնում է իրեն, նույն կերպ էլ ծննդաբերությունն է անցնում»: Ա. Նիկոլյանը առաջնածին հղի կանանց վստահեցնում է, որ եթե նրանք հղիությունն ընկալեն որպես կյանքի յուրահատուկ շրջան եւ գիտակցեն, որ ամեն մարդու չի տրված մայր լինելու շնորհը, հղիությունն ավելի թեթեւ կանցնի, ծննդաբերությունն էլ՝ ավելի անցավ. «Երեխայի հոգեբանության մեջ շատ բարդություններ առաջանում են հենց հղիությունը վատ տանելու պատճառով: Մանկան մոտ ինչպես ագրեսիան, այնպես էլ բարությունը, հումանիզմը, մարդկանց օգնելու կարողությունը, բոլորը ձեւավորվում են հղիության ընթացքում: Բալիկը ծնվում է՝ 9 ամիս կյանքի փորձ ունենալով, եւ հղի կանայք պետք է հաշիվ տան իրենց՝ ինչ կյանքով են ապրում հղիության ընթացքում»:

© 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված