Հայերեն


Նոր զարգացումներ են սպասվում․ Ոստիկանությունը պահանջում է փոխել աջ ղեկով մեքենաների կառուցվածքը

Հասարակություն

Armtimes.com-ի տեղեկություններով, առաջիկայում աջակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկրման համար խոչընդոտներ կստեղծվի: Մեզ դիմած քաղաքացիներն անհանգստացած հայտնեցին, որ ճանապարհային ոստիկանությունը, իհարկե, գրանցում է աջ ղեկ ունեցող ավտոմեքենաները, սակայն զգուշացնում է, որպեսզի, անպայման, ղեկային համակարգի կառուցվածքը փոխեն:
Մենք որպես մեքենա ներկրող փորձեցինք ստուգել լուրի իսկությունը՝ զանգահարելով ճանապարհային ոստիկանություն:
- Բարեւ ձեզ, ես մեքենա եմ պատվիրել, որը շուտով կհասնի Փոթի: Ճի՞շտ է, որ ՃՈ-ում չեն գրանցում աջ ղեկ ունեցող մեքենաները:
- Գրանցում ենք, բայց պետք է հետո փոխեք: Գրանցելը գրանցում են, բայց պետք է փոխեք:
- Իրավական ակտ կա՞ ընդունված:
- Երեկ է ուժի մեջ մտել, բայց, ճիշտն ասած, որոշում… նման որոշում չի ընդունվել: Խոսակցություն է, գրանցեք, բայց հետո պետք է փոխեք:
- Եթե չփոխեցի, ՃՈ-ն ինձ տուգանելո՞ւ է:
- Դա չեմ կարող ասել արդեն, հետո պարզ կլինի:
- Հիմա մեքենայի համար 3 հազար ԱՄՆ դոլար գումար եմ վճարել, եթե բերեմ այստեղ փոխեմ, պետք է մի հազար դոլար էլ տամ փոխելու համար:
- Ինչ ասե՞մ:
Խնդիրը պարզաբանելու համար դիմեցինք ՀՀ ոստիկանություն, Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարություն, Կառավարություն: Երեք կառույցից էլ խոստացան պարզել թե ինչու է նման խնդիր առաջացել, եւ օրվա մեջ մեզ պարզաբանում տրամադրել:
Մինչ պաշտոնական պատասխան ստանալը փորձեցինք բաց աղբյուրներից հասկանալ, թե ինչո՞ւ կարող էր նման խնդիր առաջանալ: Պարզվում է՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ՀՀ վարչապետի հանձնարարականով հուլիսի 7-ին ընդունել է մեքենաներ ներմուծող մի շարք ընկերությունների ղեկավարների։ Նրանք դիմել էին վարչապետին՝ նշելով այն օրենսդրական բացերը, որոնք խոչընդոտում են իրենց գործունեությանը։
«Ընկերությունների ղեկավարները նախարարին ներկայացրեցին մեքենաների ներմուծմանը, հնամաշ, ինչպես նաև աջակողմյան երթևեկության համար նախատեսված ավտոմեքենաների ներկրմանն ու շահագործմանը, տեխնիկական զննության կարգին առնչվող մի շարք խնդիրներ: Նրանց փոխանցմամբ՝ մեքենաների 90%-ից ավելիի առք ու վաճառքի գործարքները կատարվում են ֆիզիկական անձանց միջոցով: Նշվեց նաև, որ մեքենաների գերակշիռ մասը 10-ը տարուց ավելի հին արտադրության են, բնապահպանական տեսանկյունից էլ դրանց արտանետումները՝ շատ։ Քննարկվեցին ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված մի շարք տարբերակներ»,- ասված է նախարարության պաշտոնական կայքում հրապարկված հաղորդագրության մեջ:
Վահան Մարտիրոսյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ և նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ, ովքեր բարձրացված խնդիրների և առաջարկությունների հիման վրա կմշակեն օրենսդրական փոփոխությունների փաթեթ:
Եթե ավելի պարզ ասենք, խոշոր ներկրողներն անհանգստացած են, որ անհատները ավտոմեքենաներ են ներկրում, հիմնականում հարկ չեն վճարում՝ բացառությամբ մաքսատուրքը, եւ հիմնական ներկրողների բերած մեքենաներն այդպես էլ մնում են ավտոսրահներում: Իսկ անհատները հիմնականում մեքենա են բերում Ճապոնիայից, Չինաստանից, Արաբական միացյալ էմիրություններից (ԱՄԷ) եւ այլ երկրներից, ու հատկապես ներկրվում են աջակողմյան ղեկ ունեցող մեքենանները:
Խոշոր ներկրողները հիմնական պաշտոնական ներկայացուցիչներն են: «Ավանգարդ Մոթորսը» ներկրում է «Մերսեդես-բենս» ապրանքանիշի արտադրանքը, «Եվրոմոթորս» ընկերությունը ներմուծում է «ԲՄՎ», «Մինի» եւ «Ռոլլս-Ռոյս», որը կապվում է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվան հետ: «Մուլտի Մոթորս» ընկերությունն էլ հանդիսանում է Opel և ГАЗель մակնիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունը զբաղվում է նոր ավտոմեքենաների ներմուծմամբ, վաճառքով և անհրաժեշտ ծառայությունների մատուցմամբ՝ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ, պահեստամասերի վաճառքով: Այս ընկերությունն ուղիղ կապ ունի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
«Տոյոտա Երեւան» ընկերությունը ներկրում է «Տոյոտա» տեսակի ավտոմեքենաները: Այս ընկերության հիմնադիրներից մեկը Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Սեդրակ Քոչարյանը: «Կարկոմաուտո» ընկերությունը ներկրում է «Գազ» «Ուազ», «Զազ» եւ «Պազ» ավտոմեքենաները: Այս ընկերությունն էլ պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանին: «Նիսսան» ավտոմեքեններ ներկրող «Մուրան» ընկերությունը նույնպես կապված է Շախմուրադյաններ եղբայրների անվան հետ:
Կառավարությունը դժվար թե կարողանա աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների ներկրումն արգելելու մասին որեւէ որոշում ընդունի, սակայն որեւէ դժվարություն չի առաջանա, եթե երրորդ երկրից ներկրվող մեքենաների մաքսազերծման արժեքը արհեստականորեն թանկացնեն:
Սա հերթական դեպքն է, որ խոշոր տնտեսվարողները ամեն ինչ անում են քաղաքացիների հաշվին հարստանալու համար: Եթե կառավարությունն ընդառաջի նրանց խնդրանքներին, ապա ավտոմեքենաների գինը Հայաստանում կթանկանա, եւ շարքային քաղաքացիների համար մեքենա ձեռքբերելը նախկինի պես կարող է շռայլություն դառնալ:

Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես Ֆորումին
Ամենադիտված