Հայերեն


Հայկական ակումբային ֆուտբոլի աղետալի վիճակագրությունը. առաջինը վերջից

Սպորտ

Լրագիր / Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի որակավորման փուլերը, և սեպտեմբերին կսկսվի խմբային փուլը: Մրցաշարերի գլխավոր անակնկալները, թերևս, ադրբեջանական Ղարաբաղն ու մակեդոնական Վարդարն են, որոնք հանդես կգան համապատասխանաբար ՉԼ-ում և ԵԼ-ում: Վարդարը, որտեղ հանդես են գալիս Տիգրան Բարսեղյանը և Հովհաննես Համբարձումյանը, որակավորման վերջին փուլում երկու անգամ հաղթեց եվրոպական ֆուտբոլի աստղերով համալրված թուրքական Ֆեներբահչեին:
Վերջին մի քանի տարիներին եվրագավաթներում մրցելույթները ցույց են տալիս թե ինչ առաջընթաց են արձանագրում ֆուտբոլային առումով եվրոպական համեմատաբար թույլ երկրների ակումբները և ինչպես է շարունակվում անդունդում մնալ հայկական ակումբային ֆուտբոլը:
Հայկական ֆուտբոլի տխուր վիճակի մասին են վկայում ոչ միայն ելույթները եվրոպական մրցաշարերում, այլ նաև Հայաստանի բարձրագույն խմբին և առաջին խմբին մասնակցող թիմերի քանակը: Հայաստանի բարձրագույն խմբում հանդես է գալիս ընդամենը 6 թիմ, իսկ առաջին խմբում հանդես են գալիս բարձրագույն խմբի երկրորդ թիմերը Ճիշտ է, այս տարի երկու նոր ակումբ է ստեղծվել՝ Լոռի և Արցախ: Սա ամենափոքր թվին է ամբողջ Եվրոպայում: Մոտ 35 հազար բնակչություն ունեցող Սան Մարինոն ու Ջիբրալթարն ավելի շատ ակումբներ ունեն, քան Հայաստանը:
Անկախությունից հետո հայկական ֆուտբոլային ակումբներն արդեն 23 տարի է մասնակցում են եվրագավաթների խաղարկությանը՝ Չեմպիոնների լիգա, Եվրոպա լիգա, ՈՒԵՖԱ-ի գավաթ, Ինտերտոտոյի գավաթ, Գավաթակիրների գավաթ: Վերջին երեք մրցաշարերն արդեն գոյություն չունեն:
23 տարիների ընթացքում հայկական ոչ մի ակումբ չի կարողացել որակավորման երկու փուլ հաղթահարել: Հայկական ակումբները միասին 80 անգամ հանդես են եկել եվրոպական մրցաշարերում, ոչ մի անգամ երկու փուլ չեն անցել, իսկ առաջին փուլն անցել են ընդամենը 19 անգամ: Այսինքն 4-ից 1 դեպքն է հաջող եղել:
ՈՒԵՖԱ-ի ասոցիացիաների վարկանիշում Հայաստանը 55 երկրներից 46-րդն է: Հայաստանից հետ միայն գաճաճ երկրներն են, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան: Ընդ որում, 2017/18 եվրագավաթային մրցաշրջանում հայկական ակումբներից ավելի քիչ վարկանիշային միավոր են հավաքել միայն Վրաստանը, Ուելսը, Ջիբրալթարը, Սան Մարինոն:
Հայաստանը Ջիբրալթարից, Անդորրայից և Սան Մարինոյից բացի միակ երկիրն է, որի ակումբները երբևէ չեն հաղթահարել եվրագավաթի որակավորման երկրորդ փուլը:
Փորձենք համեմատել Հայաստանը մեր տարածաշրջանի և բնակչության թվով մոտ գտնվող երկրների ֆուտբոլային արդյունքների հետ: Ադրբեջանական ակումբն առաջին անգամ հանդես կգա ՉԼ խմբային փուլում, իսկ Եվրոպա լիգայի խմբային փուլում վերջին տարիներին Ադրբեջանը մշտապես ներկայացված է 1-2 ակումբներով: Վրացական ակումբները պարբերաբար հաղթահարում են որակավորման 2-3 փուլ, իսկ Թբիլիսիի Դինամոն մեկ անգամ հանդես է եկել ՈՒԵՖԱ-ի գավաթի խմբային փուլում:
Մոլդովական Շերիֆը մի քանի անգամ հանդես է եկել Եվրոպա լիգայի խմբային փուլում, այս տարի ևս կխաղա: Վարդարի մասին արդեն նշեցինք, իսկ մեկ այլ մակեդոնական թիմ՝ Շկենդիան, որակավորման վերջին փուլում պարտվեց Միլանին: Հերթական անգամ խմբային փուլում կխաղա ալբանական Սկանդերբեուն: 1 միլիոն բնակչությամբ Կիպրոսի ակումբները վերջին 6-7 տարիներին հաճախակի մտնում են Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խմբային փուլ: Օրինակ, այս տարի ԱՊՕԵԼ-ը կխաղա ՉԼ-ում, Ապոլոնը՝ ԵԼ-ում: Ընդ որում, հայկական ակումբներն առանց բացառության մշտապես պարտվում են կիպրական ակումբներին և մոլդովական Շերիֆին: 2 միլիոն բնակչությամբ Սլովենիան Չեմպիոնների լիգայում պարբերաբար թիմ է ներկայացնում ի դեմս Մարիբորի, իսկ մյուս ակումբները ԵԼ-ում 2-3 փուլ են հաղթահարում:
Ուելսի, Իռլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի թիմերը ևս թույլ են հանդես գալիս, սակայն բանն այն է, որ իռլանդացի, հյուսիսիռլանդացի և ուելսցի տասնյակ ֆուբտոլիստներ հանդես են գալիս Անգլիայի պրեմիեր լիգայում և ավելի ցածր դիվիզիոններում, իսկ Ուելսի ուժեղագույն թիմը՝ Սուոսնին, հանդես է գալիս Անգլիայի պրեմիեր լիգայում:
Թույլ են նաև բալթյան երկրների թիմերը, սակայն երկու փուլ հաղթահարելը հատկապես լիտվական և լատվիական թիմերի համար երազ ու անհասանելի բարձունք չեն: Վերջին տարիներին նկատելի են իսլանդական (300 հազար բնակչություն), բոսնիական, չերնոգորական (620 հազար) թիմերի հաջողությունները:
Հայկական ֆուտբոլի անմխիթար վիճակի մասին է աղաղակում նաև մարզադաշտերի հաճախելիությունը: Անվճար մուտքի պայմաններում 2016/2017 մրցաշարջանում Հայաստանի առաջնության խաղերին միջին հաճախելիությունը կազմել է 540 հանդիսատես՝ գրեթե նույնքան որքան Ֆարերյան կղզիներում, մի փոքր ավելի Լատվիայից և Լյուքսեմբուրգից, 2 անգամ պակաս Իսլանդիայից, 3 անգամ՝ Ալբանիայի, Մակեդոնիայից, Բոսնիայից:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված