Հայերեն


Սևանի բնակչին սպառնացել են «տրուբին նստեցնել». Փաշինյանը հրապարակել է Գլխավոր դատախազին ուղղված դիմումը

Հասարակություն

ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Սևանի բնակիչ Սևակ Ոսկանյանի դիմումը՝ ուղղված ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Նա տեղեկացնում է, որ Ոսկանյանը այժմ թաքնվում է, և նրա հարազատները խնդրել են հրապարակել դիմումը։ Միևնույն ժամանակ Փաշինյանը հրավիրել է նաև ՀՀ Ոստիկանության ղեկավարության ուշադրությունը։ «Ինչպես իրենք են սիրում ասել՝ առևերևույթ Գեղարքունիքի ոստիկանությունում հրեշավոր բաներ են կատարվում», – նշում է Նիկոլ Փաշինյանն ու հավելում, որ դիմումը հրապարակում է հիմնականում առանց սխալների ուղղման՝ բնագրին հավատարիմ։

«Դիմում

Հայտնում եմ ձեզ, որ մի քանի օր առաջ, Սևանի ոստիկանության աշխատող Վահագ Միքայելյանը 098-78-10-17 համարով ինձ զանգեց և ասաց՝ արի հանդիպենք: Ես և նա հանդիպեցինք, Վահագը ինձ ասաց որ քո հին ընկեր Հայկ Ավանեսյանը բռնվել է զգույշ եղիր, կարող է որ քեզ էլ մի բան լինի, ես քեզ խաբար կանեմ: Երկու, թե երեք օր անց, օգոստոսի 18-ին ժամը 10-ն անց 30-ի մոտ, արդեն ուրիշ համարով ինձ զանգեց Վահագը և ասեց արի հանդիպենք:

Պայմանավորվեցինք հանդիպել Սևանի կայարանի շարժական գազալցակայանի մոտ: Ես հասա այնտեղ Վահագը չկար, հետ զանգեցի նրան, ասեցի ինչ եղար, նա էլ ասեց թե հեսա 3 րոպեից կգամ: Քիչ անց իմ մոտ կանգնեց մի սև գույնի մեքենա, որը քեմրի էր կոռոլա, մեջից իջան երկու հոքի, լրիվ սև հագնված և սև դիմակներով, միանգամից հարցակվեցին իմ վրա և հարվածեցին ուսերիս և ձեռնաշղթաներ դրեցին ձեռքերիս ու գլխիս հարվածելով գցեցին մեքենայի մեջ, հետո վիզս սեխմելով ներքև ծնկներիս մոտ, հայհոյանքներով ու վիրավորանքներով:

Ես ասեցի, ախպերներ ջան մի խաբեք, թողեք շունչ քաշեմ, հասկանամ ինչ է կատարվաում: Վարորդի կողքի նստածը շրջվեց ու ասաց ախպերով չխոսաս ու գլուխս իր ափերի մեջ վերցնելով սկսեց խբել իր նստարանի սպինկին, ինձ հարցնում էին՝ գիտես քեզ ինչի՞ համար են բռնել, ասում էի ինչի համար, ասեցին 5 հատ տրուպ կա վրետ, ամբողջ ճանապարհին խբում ու հայհոյում էին, ճանապարհին նրանք մեկի հետ խոսեցին ու ասացին՝ Առաքելյան ջան հեսա կհասնենք:

Ինձ տարան Քյավառի վարչություն, կորացված վիճակում ինչ-որ աշխատասենյակ մտցրին, սկսեցին դիմակավորները խբել ինձ, ուսերիս, մեջքիս, ապտակում էին: Հետո ինձ նույն ձևով կորացված տարան մի ուրիշ սենյակ, գլխիս հավաքվեց 5 կամ 6 հոգի ու սկսեցին հարցնել, թե գիտե՞ս ինչի ենք քեզ այստեղ բերել:

Ներկա գտնվողներից քաղաքացիական հագուստով մեկը ներկայացրեց՝ Առաքել, ասելով թե գիտե՞ս նա ով է, նա վարչության Առաքելյանն է, դաժե գողերին է նա պարկացնում, փչացնում ու շատ լուրջ գործեր բացում: Ես իրա համար վոչմի բան եմ, ճիշտը պատմի Առաքելյանն ինձ ասեց։ Հիշի 2008-թ-ի մայիսը ու պատմի քո ընկեր Ռոմանի դեպքը:

Այս օր (…) նրան դանակահարել են: Ես ասացի, որ դրա հետ ես կապ չունեմ, ինձ նախկինում արդեն կանչել են քրեական քննիչի մոտ: Այդ պահին դիմակավորները հասան իմ վրա ու սկսեցին խբել հայհոյել, Առաքելյանն ասաց՝ էսի մեզ լավ չի ճանաչում, հեսա մի էրկու ռաունդ տղերքը հետը կաշխատեն, վերջում էլ շլվարը կհանեն տրուբա կկոխենք քամակը, նոր կպատմի: Ես վախից արդեն ահավոր ճնշված էի, խնդրեցի վոր ինձ Առաքելյանի հետ մենակ թողեն:

Բոլորը դուրս եկան, Առաքելյանը երրդվեց իր հոր արևով, որ Հայկը այս գործը վիզ է առել, ու քեզ էլ վորպես կազմակերպիչ է ներկայացրել: Ասեցի Հայկը նման բան չէր կարող ասել, նման բան չկա: Առաքելյանը բորբոքվելով՝ ասաց հեսա դիմակավոները քամակտ տրուբա կմցնեն: Ես հոգեպես ճնշված, չգիտեի թե ինչ անեմ, ու շարունակում էր ճնշում գործել, թե Հայկը քո վրա գրելա, դու խի չես ուզում մուռտ հանես։

Նա ասաց, քո հորյեղբոր տղան Էդգարը, հենց նա է քեզ ծանոթացրել Հայկի հետ ու դուք միասին էք կատարել: Ես վախից ասեցի վոր Ամեն ինչ արել է իմ հորեղբոր տղան, Հայկը կապ չունի: Այդպես ասացի քանի վոր նա մահացած էր: Առաքելյանն ասաց, թե ուզում ես դուրսը լինես ու երեխուտ էլի տենաս, պիտի Հայկի անուննել տաս, որ Հայկը բերդում իրա մումյան դնի:

Ես ել մի տեղ վախից, մի տեղ նրա սուտ երդումներին հավատալով ասացի, հա կանեմ: Ու սկսեց նա իր մտքերվ պատմել ու շարադրել այդ մասին: Հետո վարչություն եկան Սևանից 2 քննիչ՝ Պետրոսյանը և վոմն Հովո: Առաքելյանն ասեց նրանց, որ նա վիզ է վերցրել ու նրանց պատմում էր, թե ոնցա եղել, ինձ էլ հարցնում էր, թե ճիշտ է թե չէ:

Դրանից հետո ինձ տարան Քյավառի բաժին, քննիչները իմ հետ չեն խոսել, քննիչ Հովոն կամպյուտրով հավաքեց Առաքելյանի պատմածը ու տպեց ցուցմունքի վերջում ես գրեցի որ ճիշտ է և ստորագրեցի: Հարգելի պարոն դատախազ, այդ ցուցմունքը ճիշտ չե, ինձ ծեծի ենթարկելով շանտաժ, հոգեբանական ճնշում գործադրելով ցուցմունք են կորզել:

Ինձ ոստիկանությունում պահել են 10-ից 11-ժամ սոված, չեն թողել որևէ մեկին զանգեմ, միայն քննության վերջում եմ զանգել քննիչի հեռախոսով: Այն էլ ցուցմունքի ընդացքում: Խնդրում եմ պատժել իմ նկատմամբ անօրինական գործողություններ կատարող բոլոր անձանց»:

Դիմող՝ Ոսկանյան

19.08.2017թ․

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված