Հայերեն


Բաղմանյանի ճանկերը չե՞ն հասնի ԱԱԾ պետին. նոր զարգացում՝ դատարանի նախագահի գործով

Քաղաքականություն

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վերաբերյալ նոր քրեական գործի շրջանակներում շրջադարձային զարգացումներ կարող են տեղի ունենալ:

Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Ա.-ն հաղորդում էր տվել ՀՔԾ-ում, որի համաձայն՝ դատարանի նախագահին 6 հազար ԱՄՆ դոլար կաշառք է տվել մի ընկերությանը պատկանող հողատարածքը ձեռք բերելու նպատակով, սակայն հետագայում տեղեկացել է, որ այդ հողամասը կեղծ փաստաթղթերով վաճառվել է, գումարը հետ է վերցրել:

Պարզվում է, որ Մարտունի քաղաքի բնակիչ Մելսիկ Ասոյանը ցանկացել էր դատարանի նախագահի միջոցով տիրանալ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի հողատարածքին: Armtimes.com-ը բազմիցս անդրադարձել է այս ընկերության խնդիրներին: Ընկերության տնօրենը մեզ պատմել էր, որ իր ընկերության տարածքի մի մասը դատարանների ապօրինի որոշումներով ձեռք էր բերել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը: Գործարանի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը բազմաթիվ դատական գործընթացներով է անցել, սակայն Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները միշտ հօգուտ Հայկազ Բաղմանյանի են վճիռներ կայացրել:

«Մասնավոր ընկերությունն իմ ընկերությունն է: Այդ հողը պատկանում է «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ին, ոնց որ թե տվյալ քաղաքացին 0.30 հա է ցանկացել գնել: Այդ հողը նախկինում ճահիճ էր: Հայկազ Բաղմանյանը խլել էր ոչ միայն 0.60 հա-ն, այլև 0.95 հա-ն: 2013 թվականին Հուսիկ Բաղդասարյանը դիմեց դատարան, որպեսզի սեփականաշնորհեմ այդ հողամասը և վաճառեմ իրեն: Այդ ընթացքում դիմեց դատարան, որպեսզի ինձ պարտավորեցնեն, որ այդ հողատարածքը վաճառեմ իրեն: Ես ստիպված հաշտության պայմանագիր կնքեցի, և 400 հազար դրամ իրենցից վերցնելով՝ վճարեցի այդ հողակտորի հողի հարկը: Ես առաջարկեցի, որ հողի կադաստրային արժեքը վճարեն և ես պրծնեմ այդ տարածքից»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Բաղդասարյանը՝ նշելով, որ ինքն այդ հողատարածքը վաճառել է օրինական փաստաթղթերով, քանի որ այդ հողը իր գործարանի տարածքում է գտնվում, իսկ սեփականության իրավունքը պատկանում էր իր ընկերությանը:

«Ոնց կարող էին իմ սեփական հողը վաճառեին: Ասում է՝ 2012 թվականին փող է տվել, որ առնեի դատարանից, դատարանն ի՞նչ մարմին է, որ հող գնես: Իսկ ես առքուվաճառք եմ արել»,- հեգնեց Թաթուլ Բաղդասարյանը:

Վերջինս սպասում է հատուկ քննչականի ծանուցմանը, որ իրեն հրավիրեն ՀՔԾ, քանի որ բազմաթիվ փաստեր է պատրաստվում ներկայացնել: «Բացի դա ես այսօր դիմել եմ Ազգային անվտանգության ծառայություն և խնդրել եմ, որ գործը պահանջեն ԱԱԾ-ի քննչականում քննելու համար, և միանգամից մեղավորները կհայտնվեն: Ակնհայտ է, թե ինչպիսի կեղծիք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, սկսած դատախազից, քննիչից, դատարաններից և այլն: Իմ դիմումին, եթե ընթացք տան, մի շարք պաշտոնյաներ կկալանավորվեն, այդ թվում՝ նախկին քաղաքապետը, կադաստրի պետը»,- ասաց «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրենը՝ նշելով, որ եթե նույնիսկ միայն ՀՔԾ կանչեն, էլի բացահայտումներ կանի:

«Երբ որ Հայկազ Բաղմանյանը մեր ընկերությանը դատի տվեց, այդ ժամանակ ես առարկություններ ներկայացրեցի, ստիպված հողը ճանաչվեց համայնքային, որն աբսուրդ էր: Փաստորեն, իմ ընկերության գույքն անհիմն կերպով ճանաչել են Հայկազ Բաղմանյանի սեփականությունը: Իհարկե, կասեմ, որ Հայկազ Բաղմանյանին ներգրավվեք գործով»,- ասաց Թաթուլ Բաղդասարյանը:

Անդրադառնալով Հայկազ Բաղմանյանի հետ իր ունեցած խնդիրներին, ընկերության տնօրենն ասաց, որ մեծ հույսեր է կապում ԱԱԾ տնօրենի հետ: «Ես այսօր մեծ հույս եմ կապում ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ, քանի որ Բաղմանյանի ճանկերը չեն կարող հասնել Կուտոյանին: Ինքը Գեղարքունիքի մարզի բոլոր պաշտոնյաներին սարքել է հանցագործներ, չեմ կարծում, որ ԱԱԾ-ն կենթարկվի Հայկազ Բաղմանյանի ճնշումներին»,- ընդգծեց Թաթուլ Բաղդասարյանը:

Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր
Ամենադիտված