Հայերեն


Երեւանում թթվածնի սուր պակաս կա, բնակավայրը ենթակա է աղետի. Ահազանգ

Հասարակություն

Հայաստանն այսօր արտակարգ իրավիճակներին շատ թույլ է պատրաստված, այնինչ բնական աղետներն անխուսափելի են կլիմայի փոփոխության պայմաններում: Lragir.am-ի հետ զրույցում երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանն անդրադառնում է վերջին անտառային հրդեհներին ու ահազանգում, որ աղետների դեմն առնելու համակարգված քաղաքականություն չվարելու դեպքում կորուստներն անդառնալի կլինեն:


“Այդ երևույթները գնալով սաստկանալու են, քանի որ կլիմայի փոփոխությունը ոչ թե ունի որոշակի ուղղություն, որ լինելու է շատ շոգ կամ շատ ցուրտ, այլ մենք մշտապես ունենալու ենք էքստրեմալ իրավիճակներ: Կարող են լինել հորդառատ անձրևներ, մեր տարածքին ոչ բնորոշ քամիներ և այլն: Այսօր արդեն հնարավոր է կանախատեսել, թե ինչ կլինի հետագայում: Հետևաբար հարց է ծագում, թե որքանո՞վ են հասարակությունն ու որոշում ընդունողներն ի վիճակի կանխարգելել դրանք, պայքարել աղետների դեմ, մոբիլիզացնել ռեսուրսները և այլն: Պետք է վերլուծել պատճառները և այն, թե որքանով կարողացանք արագ արձագանքել անտառի հրդեհների դեպքում”,- ասում է մասնագետը:
Ըստ Սաղաթելյանի՝ անկախության տարիներին այնքան սխալներ են թույլ տրվել բնական ռեսուրսների կառավարման ոլորտում, որ դրանք բերում են աղետալի իրավիճակի: Ճիշտ է, 100 տոկոսով կանխել հնարավոր չէ աղետները, բայց կարելի է փոքր կորուստներով նման իրավիճակներից դուրս գալ:
“Խնդիրը միայն հրդեհները չեն, շոգը բերեց հրդեհի, իսկ եթե վաղը հորդառատ անձրևներ տեղա՞ն: Գետառը՝ սելավատար գետը մտցրել են գետնի տակ, դա անթույլատրելի է: Մենք տեսնում ենք, թե եղանակն ինչքան անկայուն է, պատկերացրեք ձմռան վերջին կարող է շատ մեծ ձյան շերտ լինել, տաք հոսանք գալ, միանգամից ձյան վրա անձրև տեղալ, և այդ սելավը կարող է գալ դեպի քաղաք: Ո՞ւր է գնալու”,- հարցադրում է անում մասնագետը:
Այն, որ հորդառատ անձրևների դեպքում Երևանի փողոցներում անձրևաջրերի կուտակումներ են լինում, մասնագետը դրանք խաղալիք է համարում իրական աղետների համեմատ: “Դրանք խաղալիքներ են, շատ հաճախ մարդիկ, ընդհուպ մինչև որոշում ընդունողները, լավ չեն պատկերացնում, թե բնական ուժերն ինչ ահռելի թափ են հավաքում, Աստված չանի, որ սելավ գա Երևան, մենք սելավատար այսօր քաղաքում չունենք: Երևանը ենթակա է սելավների ազդեցությանը, բայց մենք սելավատար չունենք: Պետք է ընդունվի, որ լուրջ սխալներ են թույլ տրվել: Եթե ապօրինի կամ թույլտվություններով կառուցապատում է եղել սելավատարների վրա, պետք է այդ բոլոր շինությունները քանդվեն, սելավատարները վերականգնվեն: Եվ պետք է մտածել Գետառը նորից բացելու մասին: Երևանը պաշտպանված չէ գրեթե ոչ մի աղետից”,- նշեց նա:
Սխալ կառուցապատումը բերել է նրան, որ, ըստ մասնագետի, ունենք օդի աղտոտում: Այս ամռան շոգ օրերը ցույց տվեցին, թե որքան թանկ նստեց բնակչության վրա կանաչ զանգվածների ոչնչացումը: “Եթե մենք ունենայինք հին կանաչ զանգվածը, կարող էր շոգ լինել, բայց թթվածինը կլիներ բավարար: Երևանը շատ յուրահատուկ բնակլիմայական պայմաններում է, և + 40 աստիճանին մոտ ջերաստիճանի դեպքում թթվածնի պարունակությունը կտրուկ ընկնում է: Դրա համար շատերը զարմանում են, իրենք նստում են օդորակիչով ցուրտ սենյակում, բայց հորանջում են, քունը տանում է: Թթվածին չկա, թթվածին տալիս էր կանաչ զանգվածը”,- ասաց նա:
Մյուս կողմից, սխալ շինարարությունը բերեց նրան, որ սեյսմիկ բարձր ռիսկ կա Երևանում:
Գիտնականի խոսքով՝ հայ հասարակությունը չի կարող իրեն թույլ տալ ի օգուտ ինչ-որ մարդկանց կամ խմբերի այսքան մեծ վնասներ կրել:
“Մենք այսօր գնում ենք նրան, որ ըստ էության ոչ արդյունավետ պետություն ունենք, որը չի կարողանում պաշտպանել իր բնակչությանն աղետներից: Կլիմայի փոփոխությունը պատահական բան չէ, սրանք տիեզերական երևույթներ են, փոխվում է երկրագնդի հեռավորությունը արևից, փոխվում է երկրագնդի պտույտի արագությունը: Սրանք իրենց հետ բերում են ոչ միայն շոգ, ցուրտ եղանակներ, այլ նաև սեյսմիկ երևույթներ, կարող են բերել համատեղ երևույթներ, համակցված վթարներ կարող են լինել, երբ մի աղետը մյուսի սկիզբ է դնում: Այդ ամենին մեր հասարակությունը պատրաստ չէ”,- ահազանգում է մասնագետը:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված