Ով է կրակում Նժդեհի կիսանդրու վրա
BlogՖեյսբուքյան օգտատեր Գեղամ Օհանյանն ահազանգում է, որ Խուստուփ լեռան վրա Նժդեհի կիսանդրիի վրա կրակել են:
«Օրեր առաջ ընկերոջս՝ Արշակի հետ ուղևորվել էինք Սյունիք՝ հաղթահարելու երկար սպասված Խուստուփ լեռը (3201 մ)… Գագաթի մոտ է գտնվում նաև Նժդեհի կիսանդրին, որտեղից բացվում է տեսարան դեպի Սյունյաց լեռնաշխարհը: Եվ ահա, երկօրյա ուխտագնացությունը մեզ հասցրեց գագաթի շեմին՝ կիսանդրու մոտ, և այն սպասումը, որ մեզ ուղեկցել էր դեռ Երևանից դուրս գալիս, վերացավ. Նժդեհի կիսանդրու վրա մարտական փամփուշտի անցքեր էին բացված:
Վլադիմիր Բադալյանը, որ իր ընկերոջ՝ Համլետի հետ գագաթին էր, պատմեց, որ սա արդեն չորրորդ անգամն է կրկնվում: Առաջինը եղել է 2002 թվականին, երկրորդը՝ 2004 թվականին, երրորդը՝ 2009 թվականին և արդեն ութ տարի է նման դեպք չէր գրանցվել, և,ահա՛, այս անգամ արդեն մարտական փամփուշտներով», - նշված է բլոգում գրառման մեջ: