Հայերեն


Անսպասելի առաջարկ Թուրքիային. Հայաստանի համար հնարավորություն է բացվում

Քաղաքականություն

Լրագիր ․ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զայբեկչին հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է համաձայնագիր կնքել Եվրասիական տնտեսական միության հետ: Իզմիրում միջազգային տոնավաճառի բացման արարողությանը թուրք նախարարը նշել է նաև, որ Եվրասիական տնտեսական միության հետ մաքսային համաձայնագիր կնքելու առաջարկություն են ստացել, սակայն պետք է ամեն ինչ անեն, որ այն չհակասի Եվրամիության հետ իրենց ունեցած համապատասխան համաձայնագրին:
Անդրադառնալով այս հայտարարությանը, ՀՀ ԱԳՆ-ն նշել է, որ Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է բոլոր անդամ երկրների համաձայնությունը:
Իր հերթին, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է. «Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»:
Թուրք նախարարն ասում է, թե առաջարկ են ստացել, բայց թե որքանով են լուրջ ընդունում այւդ առաջարկն Անկարայում՝ դժվար է ասել: Չի բացառվում, որ այդ խնդիրը ռուս-թուրքական հարաբերություններում խաղարկվող թեմաներից է, որով կողմերը փորձում են «գայթակղել» միմյանց, այն առեւտրի առարկա դարձնելով:
Այնուամենայնիվ, եթե Թուրքիան իսկապես մտադիր է համաձայնագիր ստորագրել ԵՏՄ հետ ու միանալ Մաքսային տարածքին, ապա այստեղ անհրաժեշտ է Հայաստանի համաձայնությունը: Հայաստանը, ենթադրվում է, դրա դիմաց կարող է պայմաններ առաջ քաշել, օրինակ՝ սահմանի բացումն առանց նախապայմանների:
Հայկական կողմն ասում է, թե «զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»: Սակայն զավեշտը կարող է անցնել, եթե Թուրքիան ստորագրի համաձայնագիրը, այդպիսով բացելով նաեւ ԵՏՄ-ի հետ միակ ցամաքային սահմանը:
Մյուս կողմից, արդյոք ԵՏՄ հետ համաձայնագրի ստորագրման պարագայում սահմանն այսպես ասած մեխանիկորեն չի բացվում: Այդ դեպքում Թուրքիան կարող է պահել դեմքն Ադրբեջանի մոտ, քանի որ սահմանը փակել է ի աջակցություն Ադրբեջանի:
Հասկանալի է, որ Թուրքիան էլ իր պահանջներն է առաջ քաշելու, փորձելով հարթել Ռուսաստանի հետ որոշ խնդիրներ, այդ թվում՝ ենթադրվում է հայկական խնդիրները, ներառյալ՝ Ղարաբաղյան:
Ի՞նչ դիրքորոշում կունենան ԵՏՄ մյուս անդամները: Բնական է՝ նրանք հավանություն կտան Թուրքիայի միացմանը: Ռուսաստանը նույնպես պահանջներ կներկայացնի Թուրքիային, եւ այս պարագայում հետաքրքիր է՝ դրանք կդրվեն զուտ հայկական «դիմադրության» շրջանակներո՞ւմ, թե ավելի լայն սպեկտրով:
Հայաստանի քաղաքական ղեկավարության առաջ, այսպիսով, առաջանում է նոր խաղի հնարավորություն, որը որքան ռիսկային է, այնքան էլ պարունակում է բավական մեծ քաղաքական մանեւրի պոտենցիալ:

Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր
Ամենադիտված