Հայերեն


Ալիևի հետ սպասվող հանդիպումից Սերժ Սարգսյանը ձեռնունայն չի վերադառնա

Քաղաքականություն

«Հայկական ժամանակ» / Մեկամյա ընդմիջումից հետո առաջին անգամ լրջորեն քննարկվում է ԼՂ հարցով նախագահների մակարդակով նոր հանդիպում կազմակերպելու հարցը: Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, անցյալ տարվա հունիսին 20-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:
Այս մեկ տարվա ընթացքում միջազգային միջնորդներն ամեն կերպ փորձում էին Սարգսյանին և Ալիևին կրկին մեկ սեղանի շուրջ նստեցնել, սակայն ապարդյուն: Մեծ դժվարությամբ էր հնարավոր լինում անգամ կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների՝ այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած երկու, թե երեք հանդիպումները: Այնպես որ, հաջողություն էր համարվում անգամ Էդվարդ Նալբանդյանին եւ Էլմար Մամեդյարովին նույն սեղանին շուրջ նստեցնելը:
ԼՂ հարցով բանակցությունները վերսկսելու համար Սերժ Սարգսյանը նախապայմաններ ներկայացրեց դեռեւս ապրիլյան պատերազմի օրերին, ապրիլի 5-ին ՀՀ-ում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ: Իսկ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում արձանագրվեց, որ առաջնահերթ պետք է վստահության մեխանիզմներն ամրապնդվեն՝ շփման գծում հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, դիտորդների թվաքանակն ու նրանց տեղակայման վայրը փոխվեն: «Մենք բանակցենք, իսկ այնտեղ կրակեն, որտե՞ղ եք տեսել այդպիսի բանակցություններ»,- խնդրի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն այսպես հիմնավորեց Սերժ Սարգսյանը հարցազրույցներից մեկում:
Ու քանի որ Ադրբեջանը մշտապես խոչընդոտում էր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կյանքի կոչմանը, բարձր մակարդակով հանդիպման շուրջ որեւէ լուրջ գործընթաց չէր նախաձեռնվում:
Եթե առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականության մասին խոսեին միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ու համանախագահող երկրների ներկայացուցիչները, դեռ կարելի էր մտածել, որ դա ընդամենը ցանկություն է: Բայց մի քանի այլ հանգամանքներ հուշում են, որ այս անգամ գործ ունենք կոնկրետ գործընթացի հետ, որը, եթե ֆորս մաժորներ չլինեն, կունենա նաև կոնկրետ արդյունք:
Նախ՝ Ալիեւի հետ հանդիպելու մասին դրական խոսեց անձամբ Սերժ Սարգսյանը: «Նրանք (ԵԱՀԿ ՄԽ համանախագահները-հեղ.) հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ ﬔր դիրքորոշման մասին, ﬔնք պատասխանեցինք հետևյալը. առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպուﬓերից, որովհետև այդպիսի հանդիպուﬓերը պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց, այնուհանդերձ, ﬔնք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու»,- հուլիսի 17-ի «Ռ-էվոլյուցիայի» հարցազրույցում ասաց Սարգսյանը:
Դրանից մի քանի օր անց Սոչիում Վլադիմիր Պուտինն «առանց փողկապի» զրույց ունեցավ Իլհամ Ալիևի հետ: Ըստ ԶԼՄ-ների, այդ հանդիպումը նախապես ծրագրված չի եղել, և Վլադիմիր Պուտինը վերջին պահին է Ալիևին հրավիրել Սոչի: Ողջունելով Ադրբեջանի նախագահին, Վլադիմիր Պուտինը նշել է իրենց զրույցի թեման. «Տարածաշրջանում իրավիճակը պարզ չէ, հույս ունեմ մեր այսօրվա հանդիպման ընթացքում կկարողանանք բոլոր դժվար հարցերի լուծումները գտնել»,- ասել է ՌԴ նախագահը: Բնականաբար, խոսքը ԼՂ հիմնահարցի մասին է, որի օրակարգային խնդիրը բանակցությունները վերսկսելն է:
Դրանից հետո ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը անդրադարձավ թեմային: Հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցներում նա հայտարարեց, որ պետք է որքան հնարավոր է շուտ կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ընդգծեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը: «Անհրաժեշտ է շփման գծից և սահմանամերձ գոտուց հետ քաշել դիպուկահարներին, ավելացնել դիտորդների թիվը և տեղադրել հատուկ սարքավորումներ»,- ասաց նա:
Իսկ երեկ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ հայտարարելով, որ համանախագահներն այժմ աշխատում են Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, ասաց, որ ՌԴ-ն մշտապես աջակցել է ղարաբաղյան գոտում լարվածության թուլացման քայլերին, որոնք քննարկվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ: «Մեր կողﬕց անում ենք հնարավորը, որպեսզի կայունացնենք իրավիճակը, ստեղծենք պայմաններ բանակցային գործընթացի շարունակության համար»,- ասել է Զախարովան:
Այս բոլոր հայտարարությունները, իհարկե, փոխկապակցված են և, ըստ էության, այն նախապատրաստական աշխատանքն են, որի մասին «Ռ-էվոլյուցիայի» եթերում խոսում է Սերժ Սարգսյանը: Նա նաև ասում է, որ այդ աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկի վերաբերյալ դիրքորոշում: Չենք կարող ասել, թե հատկապես որ առաջարկը նկատի ունի Սարգսյանը, սակայն այս պահին առնվազն ակնհայտ է, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի դիրքորոշումն այն է, որ սպասվող հանդիպման օրակարգում պետք է վստահության մեխանիզմները լինեն: Իհարկե, այս հարցում կարեւորն Ադրբեջանի դիրքորոշումն է, որը, վստահ ենք, հստակեցվել է Սոչիում՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Երեկ Մարիա Զախարովան նաեւ ասել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո նախագահների մակարդակով հանդիպման մասին հայտարարություն կարվի: Զախարովան նկատի ունի հայտարարություն, որ կոնկրետություն կպարունակի Սարգսյան-Ալիեւի հանդիպման մասին:
Ռուսական կողմի վստահությունը հեռավոր հույսեր է առաջացնում, որ Ադրբեջանի դիրքորոշումը հնարավոր է եղել մոտեցնել Հայաստանի և ՄԽ համանախագահության դիրքորոշմանը: Իսկ եթե այս ամբողջ նախապատրաստական աշխատանքներից հետո բարձր մակարդակով բանակցություններն ապասառեցվեն, ապա պետք է սպասել շփման գծում որևէ լուրջ, դրական տեղաշարժի:

Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր
Ամենադիտված