Հայերեն


«Գիտեմ, որ կարել ես կուսաթաղանթդ». տղամարդը շանտաժով փող է շորթել ընկերուհուց

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արթուր Խ.-ի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ:

39-ամյա Արթուր Խ.-ին մեղադրանք էր առաջադրված շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ շորթմամբ գումար հափշտակելու դիտավորությամբ Արթուր Խ.-ն 2017 թվականի հունվարի 11-ին, ժամը 9-ն անց 37-ին զանգահարել է Ամալյա Հ.-ին (անունը փոխված է), ով պատրաստվում էր ամուսնանալ:

Արթուր Խ.-ն ներկայանալով «Կարեն» անունով՝ Ամալյային ասել է, թե տեղյակ է, որ նա մինչև ամուսնությունը մեկ այլ անձի հետ սեռական հարաբերություններ է ունեցել, ապա որպես կույս աղջիկ ամուսնանալու նպատակով «կարել է կուսաթաղանթը»: «Կարենը» զգուշացրել է, որ իր մոտ առկա է ասածը վկայող բժշկական փաստաթուղթ:

Հիշյալ տեղեկությունն ու փաստաթուղթը Ամալյայի ամուսնուն չփոխանցելու, Ամալյային խայտառակ չանելու համար Արթուր Խ.-ն պահանջել է 1000 դոլար:

Հետագա օրերի հեռախոսազրույցների ու հաղորդագրությունների փոխանակման ընթացքում Արթուր Խ.-ն արդեն ամուսնացած Ամալյայից պահանջել է 400 հազար դրամ:

Ամալյան ձևացրել է, թե համաձայնության է եկել:

Պայմանավորվածության համաձայն՝ 2017 թվականի հունվարի 25-ին Ամալյան Երևանի Գր. Լուսավորիչ փողոցում հանդիպել և Արթուրին է փոխանցել 400 հազար դրամ:

Հենց այդ ժամանակ ոստիկանության աշխատակիցները մոտեցել ու Արթուր Խ.-ին բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:

2017 թվականի հունվարի 27-ին ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Խ.-ի խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

2017 թվականի ապրիլի 12-ին վերաքննիչ քրեական դատարանը ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացրել է, 2 ամիս 17 օր կալանքի տակ մնալուց հետո Արթուր Խ.-ն ազատ է արձակվել:

Դատարանում Արթուր Խ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Արթուր Խ.-ի խնամքին են երկու անչափահաս երեխաները, մեկը՝ մինչև 14 տարեկան: Արթուր Խ.-ն բնութագրվել է դրական, 2014 թվականից հաշվառված է «Նպաստ» համակարգում, ընդունել է մեղքը, տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջացել է կատարածի համար:

Տուժողը քաղաքացիական հայցի պհանջ չի ներկայացրել:

Արթուր Խ.-ն մեղավոր է ճանաչվել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է Արթուր Խ.-ի՝ կալանքի տակ գտնված ժամանակը, վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 9 ամիս 13 օր իրական ազատազրկումը:

Պատժի սկիզբը կհաշվվի Արթուր Խ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի:

Դատավճիռը բողոքարկվել է ամբաստանյալի շահերի պաշտպանի կողմից:

Վերջինս պահանջել է բեկանել դատավճիռը, Արթուր Խ.-ին դատապարտել ոչ թե ազատազրկման, այլ՝ տուգանքի, կամ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, կամ գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ նոր քննություն կատարելու:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված