Հայերեն


Զիբիլիքսի գործով կարևոր տեսագրություններն անհետացել են

Քաղաքականություն

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Երևանի ավագանու ընտրություններից հետո հարուցված եւ «Զիբիլիքս» անվանումը ստացած սկանդալային գործի կարճման որոշումից armtimes.com-ից մանրամասներ են հայտնի դարձել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այս աղմկոտ գործը կարճելու մասին որոշումը կայացրել է հուլիսի 25-ին. այն կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը դեռեւս մայիսին իրավապահներին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի մոտ գտնվող աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք դաշինքի ներկայացուցիչների պնդմամբ, վկայում են, որ Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ:
Ըստ «Ելք»-ի՝ մոտ 30-էջանոց այդ նյութերն իրենց մոտ հայտնվել են, երբ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի աշխատակիցը դրանք նետել է աղբամանը:
Նշենք, որ «Ելք» դաշինքի պնդմամբ, ընտրակաշառքի բաժանման գործընթացում ներգրավված են եղել նաև իրավապահները, մասնավորապես՝ թղթերից մեկը Հանրապետականի շտաբ է ուղարկվել ոստիկանության ֆաքսի համարից, որտեղ նշված են եղել ոստիկանների անուն-ազգանունները, կոչում, պաշտոն: Խոսքն այս դեպքում ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններով կազմված ցուցակի մասին էր, որում նշված էր՝ ընտրություններում ով ինչքան ձայն պետք է ապահովի ՀՀԿ-ի համար: ՊՊԾ աշխատակիցների մասով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն նշանակվեց և որոշ ժամանակ անց կասեցվեց:
Armtimes.com-ի ձեռքի տակ է գտնվում ՀՔԾ-ի՝ քրեական գործը կարճելու մասին որոշումը՝ բաղկացած 18 էջից:
Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ այս գործով հարցաքննվել են նաև ոստիկանները՝ մասնավորապես, ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ստեփան Քիլիմջյանը եւ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի անձնակազմի գծով ավագ տեսուչ Արշակ Գեւորգյանը: Հատուկ քննչական ծառայությունը չի հերքել, որ ցուցակներն անմիջական առնչություն են ունեցել ՊՊԾ աշխատակիցների հետ, սակայն պարզել է, թե այդ գրառմամբ ցուցակը վերաբերել է «Հավաք» ազդանշանի ժամանակ ՊՊԾ գնդի կադրային շարժին: ՀՔԾ-ն պարզել է, որ ցուցակը կազմվել է ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ստեփան Քիլիմջյանի կողմից եւ 2017թ-ի մայիսի 10-ին ֆաքսիմելային կապի միջոցով ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ՝ անձնակազմի գծով ավագ տեսուչ Արշակ Գեւորգյանին: Ըստ ՀՔԾ-ի՝ ցուցակում Ստեփան Քիլիմջյանը ձեռագիր նշել է՝ «փոխանցել Արշակ Գևորգյանին» արտահայտությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արշակ Գևորգյանը ցուցակը ստանալուց հետո ցուցակում նշված ծառայողներից ճշտել է, թե յուրաքանչյուր ծառայող «Հավաք» ազդանշանի ժամանակ քանի ծառայակցի պետք է տեղյակ պահի հավաքի մասին, որից հետո յուրաքանչյուրի անվան դիմաց նշվել է այդ թիվը: Գործով հարցաքննված Ստեփան Քիլիմջյանն ու Արշակ Գևորգյանը իրենց ցուցմունքներում հերքել են պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտնած այն տեղեկությունը, թե ցուցակում յուրաքանչյուր անվան դիմաց նշված թվերը վերաբերվում է ընտրողների քանակին: Ըստ ՀՔԾ-ի՝ ոստիկանները նշել են նաեւ, որեւէ առնչություն չեն ունեցել Կոմիտաս 56 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի հետ և իրենց կամքով քվեարկել են իրենց ցանկալի թեկնածուի օգտին:
Սույն քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են նաև շտաբի 35 «ակտիվիստ-անդամները»: Գործում հարցաքննվել է նաեւ «Ելք» դաշինքի Երեւանի ավագանու թեկնածուներից Հարություն Բաբայանը, որն էլ հենց աղբամաններից հայտնաբերել էր սկանդալային փաստաթղթերը: Իր ցուցմունքում նա մասնավորապես նշել է, որ մայիսի 12-ին Կոմիտաս 56 հասցեում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբից դուրս գալուց որոշ ժամանակ անց, երբ դեռ «Ելք»-ի համակիրներից Սուրեն Անանյանի հետ կանգնած են եղել նախընտրական շտաբի հարեւանությամբ, նկատել է շտաբ մտնող մոխրագույն արտահագուստով, կարճահասակ, շեկ մազերով մի կնոջ, ում ձեռքին եղել է ավել, գոգաթիակ և դատարակ գույնի սեւ տոպրակ:
«Մոտ 15-ից 20 րոպե անց այդ կինը դուրս է եկել շտաբից, իսկ ձեռքին եղած պոլիէթիլենային սեւ գույնի տոպրակը որոշակի ծավալով լցված է եղել: Այդ կինը պոլիէթիլենային տոպրակի մեջ է դատարկել շտաբի մուտքի դռան մոտ դրված երկու աղբամանների պարունակությունը եւ տարել գցել քիչ հեռու գտնվող «Ագբա Կրեդիտ Ագրիկլո բանկի» հարեւանությամբ գտնվող աղբամաններից մեկի մեջ եւ հեռացել»,- նշել է Բաբայանը: Այնուհետև ինքը և համակիրներից Սուրեն Անանյանն այդ նույն աղբամանի մեջից դուրս են բերել պոլիէթիլենային տոպրակը, որը բացելով, բացի աղբից հայտնաբերել են նաեւ թղթերով լի երկու սպիտակ պոլիէթիլենային տոպրակներ, որոնցից մեկի մեջ թղթերն աղացած են եղել, մյուսի մեջ թղթերի մեծ մասը պատառոտված, իսկ մի մասն ամբողջական վիճակում: Թղթերի մեջ երեւացող թուղթը ՊՊԾ գնդի աշխատակիցների անունով կազմված ցուցակն է եղել:
ՀՔԾ-ն հարցում է ուղարկել Կոմիտասի 56 հասցեում տեղակայված ընտրական շտաբի հարեւանությամբ գտնվող «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ»՝ 2017 թ-ի մայիսի 12-ի արտաքին տեսանկարահանման տեսագրությունները ստանալու նպատակով, սակայն պարզվել է, որ հենց այդ օրվա տեսագրությունները չեն պահպանվել: Թերևս, հենց այդ տեսագրություններից հնարավոր կլիներ պարզել, թե ինչպես են այդ փաստաթղթերը հայտնվել աղբամանում»։

Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր
Ամենադիտված