Հայերեն


«Երբ բենթլիներն են ներկայացնում եկեղեցին»․ Կարո Եղնուկյանի հոդվածը

Հասարակություն

Եկեղեցին բարոյականության քարոզման ամենակարևոր խոսափողն է, եթե, իհարկե, եկեղեցին մարմնավորում է այն, ինչ քարոզում է: Դժբախտաբար, երբ «բենթլի»-ներն են ներկայացնում եկեղեցին, և «չեզոքություն» է դրսևորում եկեղեցին հասարակությանը հուզող հարցերում, անուշադրության մատնելով հասցեագրված անարդարությունը, կողոպուտը, անպատժելիությունը և այլն, ապա եկեղեցին, մեղմ ասած, թերանում է իր առջև դրված ամենակարևոր պարտականությունը: Այսօր եկեղեցին ներկայանում է որպես իշխանության նախարարություններից մեկը, որը հլու-հնազանդ աչք է փակում համատարած անօրինականությունների և անարդարությունների վրա: Եկեղեցու հանցավոր լռության և «չեզոքության» ցայտուն օրինակ է իշխանությունների կողմից կատարվող անօրինականությունն ու անարդարությունը բարոյականություն մարմնավորող և, ինչու ոչ, սիմվոլ՝ Հաց Բերող Արթուր Սարգսյանի նկատմամբ: Միաժամանակ եկեղեցին չի հապաղում և բաց չի թողնում ոչ մի առիթ մեծարելու և պարգևատրելու այն բոլոր «բարերարներին», որոնք իրենց մեղքերը քավելու համար եկեղեցաշինությամբ են զբաղվում: Եկեղեցին կրկին «չեզոք» դիրք բռնելով չտեսնելու է տալիս, որ այդ «բարերարները» նույն այն հանցագործ օլիգարխներն են, որ տասնամյակներ շարունակ անբարո գործելակերպով կեղեքել են այդ նույն եկեղեցու հոտին, որին պաշտպանելու աստվածատուր պարտականությունն ունի եկեղեցին:
Եթե եկեղեցին պիտի արդարանա, որ չի կարող միջամտել իշխանության գործունեությանը, քանի որ Սահմանադրությունը տարանջատում է եկեղեցին պետությունից, ապա հիշեցնեմ մեր հոգևոր հայրերին, որ Հիսուս Քրիստոսը հեղափոխական էր և ընդվզում էր անարդարության դեմ, որը կիրառվում էր այդ օրերի իշխանության կողմից օրենքի շղարշի ներքո: Օրենքները իշխանությունների կողմից կիրառվող գործիքներն են իշխանությունը ապահովագրելու նպատակով, իսկ եկեղեցու գործառույթը պետք է լինի արդարության գերակայությունն ապահովելը՝ հիմնված բարոյականության վրա: Օրենքի և արդարության այս հակամարտությունը հիշեցնում է ինձ մի հայտնի ամերիկյան իրավապաշտպանի ելույթը դատավարության ժամանակ, երբ նա հորդորում էր դատավորին ճիշտ որոշում ընդունել հիմնվելով արդարությա՛ն վրա և ո՛չ օրենքի բառացի կիրառման: Նա ասում էր. «Քրիստոսին խաչելը օրինական էր այդ օրերի հրեական իշխանության աղանդավորության դեմ պայքարի օրենքների համաձայն, բայց վստահ եմ, որ ոչ ոք չի կարող ասել, որ Քրիստոսին խաչելը արդար էր»:
Հայաստանյան համատարած անարդարությունները՝ քաղբանտարկյալներ, կոռուպցիա, կողոպուտ, անպատժելիություն և այլն հետևանք են նաև եկեղեցու (և երկու հանցակիցների՝ մտավորականության և «էլիտայի») «չեզոք» դիրքի, որը, մեղմ ասած, անբարոյական է: Բարոյականություն քարոզելուց առաջ եկեղեցին պետք է ապաշխարի և ինքնամաքրվի (դրամափոխերի սեղանիկները շուռ տալու Հիսուսի օրինակով) և նոր կարող է ունենալ բարոյական իրավունք իր հոտին բարոյականացնելու:
Մտավորականությունը հասարակության հայելին է. նայելով հայելու մեջ հասարակությունը պատկերացնում է, թե ինչպիսին պետք է լինի ինքը:
Մտավորականություն ասելով շատերը հասկանում են արվեստագետ կամ, լավագույն դեպքում, մշակույթի գործիչներ: Բայց իրականում այդպես չէ: «Մտավորականություն» բառի արմատը «մտորել», «մտածել» բառերն են, հետևաբար դա ավելի շուտ հոգեվիճակ է, քան մասնագիտություն:
Մտավորականը կարող է լինել Քրիստոսի նման ատաղձագործ, ով մտածում է համայն մարդկության, մասնավորապես՝ իր ազգի բարեկեցության մասին: Մտավորականը պետք է լինի բարոյականության չափանիշ, ինչը դրսևորվում է արդարության անկոտրուն ձգտմամբ, որի հետևանքով հասարակության կողմից նա դիտվում է որպես հեղինակություն:
Մտավորականը հիբրիդ է մարդասերի, իրավապաշտպանի, փիլիսոփայի, հոգեբանի, ազգագրագետի, պատմաբանի, հրապարակախոսի, վերլուծաբանի և մի շարք այլ անհրաժեշտ մասնագիտությունների՝ սիրողական մակարդակով: Համադրելով այդ բոլորը և մտային արտադրանք տալով, որը միտված է բարելավել հասարակությունը, անձը կարող է համարվել մտավորական:
Մտավորականները «trend setter» են և «public policy» ստեղծող, այլ կերպ ասած՝ ազգային գաղափարախոսության ճանապարհային քարտեզի գծողներ: Մտավորականը պարտավոր է արդարության ջատագով լինել, և եթե նա չանդրադառնա դրան (օրինակ՝ քաղբանտարկյալների գոյությանը) նույնիսկ առիթը ներկայանալու դեպքում, ուրեմն կդավաճանի իր կոչմանը:
Դասական մտավորականությունը դասական էլիտայի ողնաշարն է: Դժբախտաբար, Հայաստանում մինչ օրս դա չի իրականացել մտավորականության (որպես համախմբված կառույցի) բարոյականության պատճառով: Ասածս պարզաբանելու համար բերեմ երկու հարգարժան և վաստակավոր մասնագետների օրինակը, որտեղ մեկին համարում եմ մտավորական վերոհիշյալ չափանիշներով, իսկ մյուսին՝ ոչ: Հրանուշ Խառատյանը հանրահայտ ազգագրագետ է և, իմ կարծիքով, հազվադեպ մտավորական, իսկ Տիգրան Մանսուրյանը, չնայած ազնվագույն անձնավորություն է, ինչպես նաև ներկայիս հայկական իրականության ամենահայտնի և ակնածանքի արժանի երգահան, վերոնշյալ չափանիշներով մտավորական չի կարող համարվել: Թող մաեստրոն ների մահկանացուիս այս հայտարարության համար, հույս ունենալով, որ նա շատ հեշտությամբ կարող է անցում կատարել հանրահայտ երգահանից դեպի շարքային մտավորական:
Հասարակության և մտավորականության հարաբերակցությունը նման է հավի և ձվի պատմությանը: Ոմանք կարծում են, որ մտավորականությունը բացակայում է, քանի որ հասարակության կողմից պահանջարկ չկա, մինչդեռ այլոց կարծիքով մտավորականությունը ձեռնոց չի նետում հասարակությանը, քանի որ ասելիք չունի: Ես ավելի ճիշտ եմ գտնում երկրորդ տարբերակը և կարծում եմ այդպես է, որովհետև մտավորականությունը վախվորած է և դեռ չի ձերբազատվել ստալինյան սինդրոմից, երբ 70 տարի շարունակ բռնապետական բոլշևիկյան համակարգը գլխատում էր (հաճախ բառիս բուն իմաստով) ազատ մտածող և արտահայտվող մտավորականներին: Անկախ Հայաստանը դա ժառանգեց, շարունակեց հալածել մտավորականությանը և օժանդակեց պսևդոմտավորականության բուծմանը, որը բարոյազուրկ էր և առաջնորդվում էր «որտեղ հաց՝ այնտեղ կաց» անբարո կարգախոսով: Դրա պտուղներն են այսօրվա իշխանական գրպանային արվեստագետները, որոնք իրենց համարում են «մտավորական»:
«Էլիտա» բառը փոխառված է ռուսերենից, այն իր հերթին անգլերեն «elite» բառն է, որը նշանակում է հասարակության սերուցք (ազնվագույն մաս), ում վստահված է քաղաքական ղեկավարությունը, այսինքն՝ էլիտա ասելով հասկանում ենք քաղաքական իշխող խավ: Մոնարխիաներում (միապետություններում) ազնվական (միապետական) ընտանիքի անդամները ի ծնե էլիտա էին համարվում և օժտված էին իշխող խավ լինելու, բացառությամբ որոշ սուլթանական ղեկավարման համակարգերի, որտեղ ստրուկների մի խավի (ինչպիսիք էին մամլուքները Արաբական Խալիֆաթում և ենիչերիները Օսմանյան կայսրությունում) փոքր տարիքից պատրաստում էին որպես իշխանության բյուրոկրատներ և զինվորականներ:
Արևմտյան Եվրոպայի արդյունաբերական հեղափոխության արդյունքում ստեղծվեց բուրժուական խավ, որն օգտվելով Անգլիական և Ֆրանսիական հեղափոխություններից, որոնք ժողովրդավարության սաղմերն էին իրենց բոլոր բացասական դրսևորումներով, այդ երկրներում գրավեց քաղաքական ղեկավարության մեծ մասը՝ այն կիսելով ազնվականների հետ:
Արևմտյան դասական էլիտան մեծ մասամբ բաղկացած էր այդ երկրների մտավորականությունից, որի շարքերում զգալի մաս էին կազմում իրավաբանները և, դեռ այդպես չկոչվող, իրավապաշտպանները: Էլիտան լինելով ազգի սերուցքը, որը հանձն է առնում քաղաքական ղեկավարության պատասխանատվությունը, ժողովրդավարական համակարգում ծառայողի մտածելակերպով և գործառույթով է ղեկավարում ի տարբերություն բռնատիրական կամ ավտորիտար համակարգերի, որտեղ ժողովրդին ծառայելու փոխարեն վերածվում են դեսպոտ ֆեոդալների: Եթե խոսենք իդեալական էլիտայի մասին, որը ծառայում է ժողովրդին, ապա նա պետք է լինի բարոյական և գործի բարոյական դաշտում:
Հաճախ օգտագործվող արտահայտություն կա, որ «քաղաքականությունը անբարոյական տիրույթ է և, հետևաբար, քաղաքական գործիչները քաղաքական պոռնիկներ են»: Սա թյուրըմբռնում է և խեղաթյուրված քաղաքականության հետևանք: Քաղաքականությունը չապականված վիճակում բարոյական դրսևորում է, քանի որ նրա նպատակն է բարեկեցիկ կյանք ապահովել տվյալ պետության քաղաքացիների համար: Դժբախտաբար, Հայաստանում էլիտան կոռումպացված է, այսինքն փչացած է, հետևաբար անբարոյական է, և բնական է, որ քաղաքականությունը, որը նրանք են վարում, նույնպես անբարոյական է դառնում՝ փչացած: Ի միջի այլոց, պատահականություն չէ, որ «անբարոյական» և «փչացած» բառերն են օգտագործում, քանի որ «կոռուպցիա» և «կոռումպացված» բառերը նույնպես մեզ են հասնում ռուսերենից միջնորդավորված անգլերեն «corruption» բառից, որը հայերեն ոչ ավել, ոչ պակաս նշանակում է «փչացած»: Այնպես որ ժողովրդի կողմից գործածված «փչացած» բառը անբարոյականների նկատմամբ ամբողջովին ճիշտ է և տեղին, երբ խոսում ենք հայաստանյան «էլիտայի», իրենց ղեկավարության և վարած քաղաքականության մասին:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված