Հայերեն


Սասնա Ծռերի պաշտպանին նամակներով հայհոյում և սպառնում են

Հասարակություն

168.am / «Հասկացա, որ ՀՔԾ-ի համար կարևոր է եղել ոչ թե իմ կողմից բարձրացրած խնդիրը, այլ ավելի կարևոր է եղել, որ փորձեն ցույց տան, որ ես ճիշտ հասցեով չեմ դիմել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ Հելսինկյան ասոցիացիան հանդես էր եկել փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ անձնական բնույթի սպառնալիքների և հետապնդումների մասին հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում էր, թե փաստաբանը սպառնալիքներ բովանդակող էլեկտրոնային նամակներ է ստանում, որոնք առնչվում են ոչ միայն իրեն, այլ նաև իր ընտանիքի անդամներին:

Փաստաբանն այդ առնչությամբ դիմել էր Հատուկ քննչական ծառայություն, սակայն երեկ հայտնի դարձավ, որ Ա. Պապիկյանի, ինչպես նաև նրա ընտանիքի հասցեին հնչեցված սպառնալիքների հարցով Հատուկ քննչական ծառայությունը չի կարող զբաղվել:

«Ա1+»-ի հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ասել է. «Հաշվի առնելով, որ ՀՔԾ-ն զբաղվում է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների քննությամբ, իսկ Արայիկ Պապիկյանի նկատմամբ սպառնալիքներով հանդես եկած անձանց նկատմամբ չկան տվյալներ, որ նրանք զբաղվում են պետական հատուկ ծառայությամբ, ուստի հիշյալ դեպքի վերաբերյալ նախաքննություն իրականացնելը ՀՔԾ-ի իրավասության շրջանակներում չէ, ինչը պետք է նախապես հայտնի լիներ Արայիկ Պապիկյանին՝ որպես փաստաբանական գործունեությամբ զբաղվող անձի և իրավաբանի»:

Ա. Պապիկյանի գնահատմամբ՝ ՀՔԾ-ն փորձել է իր համար անվճար իրավաբանական վերապատրաստման դասընթաց են պատրաստել.

«Ինչի համար շատ շնորհակալ եմ, ես դասեր քաղեցի, հուսով եմ, որ այլևս նման առիթ չի լինի, որպեսզի ես դիմեմ ՀՔԾ-ին, իսկ ինչ վերաբերում է նրան, որ ՀՔԾ-ում առավելապես ավելի շատ հետաքրքրված էին կեղտ կամ ցեխ շպրտելով դեպի իմ կողմը, ապա ասեմ, որ դա ինձ չի հասել, և այն անձը և այն կառույցը, որը նման բան է կատարել, ինքը ցեխոտված մնաց, որովհետև իր ձեռքերը ցեխի մեջ մնացին: Նաև տեղեկացա, որ Գլխավոր դատախազությունը ստացել է համապատասխան դիմումներ ու հանձնարարություն է տվել Ոստիկանությանը, և այսօր արդեն Ոստիկանությունից ինձ հետ կապվել են, ու մենք պայմանավորվել ենք, որ այսօր պետք է համապատասխան պաշտոնյաների հետ հանդիպենք՝ այդ դիմումի հետ կապված հետագա իրադարձությունները պարզելու, քննչական կամ կատարողական գործողությունները կատարելու նպատակով»:

Ա. Պապիկյանը նաև կարդաց այն «հայհոյախառն» և «սպառնալիքներով լի» նամակները, որոնք Էմմա Սահակյան անունով ֆեյսբուքյան «կեղծ» օգտատերն ուղարկել է իրեն:

Նա չներկայացրեց այն հայհոյանքները, որոնք կային նամակներում, բայց թույլ տվեց լրագրողներին կարդալ դրանք:

Նրա խոսքով՝ այդ կեղծ օգտատերն ամիսներ շարունակ գործում է, կոնկրետ նույն օգտատերն առաջին նամակը ստացել է մայիսի 11-ին, որին որևէ կերպ չի արձագանքել, իսկ երկրորդը՝ օգոստոսի սկզբին, որից հետո մտածել է՝ գուցե իմաստ կա դիմել ՀՔԾ, քանի որ դա ոչ միայն իրեն է վերաբերել, այլև իր ընտանիքի անդամներին. «Առաջին նամակն ամբողջությամբ չեմ կարող ընթերցել, բայց ասեմ՝ «Այ…հերիք է մարդասպաններին պաշտպանես»:

Իսկ վերջին նամակը նույնպես ամբողջը չեմ կարող կարդալ՝ «Հերիք ա էդ հանցագործ… տղերքին պաշտպանես», այնտեղ բառեր կան, որ ուղղակի չեմ կարող ասել»:

Հարցին, թե սպառնալիքը ո՞րն է այդտեղ, Ա. Պապիկյանը պատասխանեց, որ դա էլ է հայհոյանք, դրա համար չի կարող այդ բառերը հրապարակել:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված