Հայերեն


Գյումրեցի տղամարդը դաժան ծեծի ենթարկելով՝ սպանել է խորթ մորը

Հասարակություն

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ ավարտվել է Հովհաննես Չերնոմորյանի գործի դատական քննությունը:

32-ամյա Հովհաննեսին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության ու գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Ըստ մեղադրանքի՝ Հովհաննեսը 2016 թվականի հունիսի 22-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում Գյումրիի Մանուշյան փողոցի տնակներից մեկն է ապօրինի մուտք գործել պատուհանով և գողացել է 7 հազար դրամ արժողությամբ հեռուստացույց՝ «Կոսմոս» ֆիրմայի:

Բացի այդ, 2016 թվականի սեպտեմբերի 2-ի ժամը 23-ն անց 30-ից մինչև սեպտեմբերի լույս 3-ի ժամը 2-ը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Լուսաղբյուր գյուղի տան բակում, ապա նույն տան հյուրասենյակում ձեռքերով, ոտքերով ու հատակ լվանալու փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր խորթ մոր՝ Հայկուշի մարմնի տարբեր մասերին՝ գլխին, դեմքին, պարանոցին, կրծքավանդակին, գոտկատեղին, նստատեղին, վերին ու ստորին վերջույթներին և սպանել է նրան:

Տուժող կինը՝ Հայկուշը, 2-րդ խմբի հաշմանդամ էր, նա տառապում էր «Շիզոֆրենիա՝ անընդմեջ պրոգրեսող ընթացքով, պարանոիդ ձև, ցնորազառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ: Դեպքի պահին հոգեկան հիվանդ կինը ցանկացել է տնից դուրս գալ, հեռանալ, իսկ խորթ որդին արգելել է, նրան ծեծի է ենթարկել ու հասցրել է մահվան:

Նախաքննության ընթացքում ու դատարանում Հովհաննեսն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել: Նա ընդունել է խորթ մոր սպանությունը, իսկ գողության դրվագով իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատարանում Հովհաննեսը հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ընթացքում նա հայտնել է, որ մայրը մահացել է երկրաշարժի ժամանակ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին: Ինքը, լինելով 3 տարեկան, մնացել է հոր խնամքին:

1991 թվականին հայրն ամուսնացել է Հայկուշի հետ, ով 2004 թվականից տառապում էր հոգեկան հիվանդությամբ: Հայկուշն իր հետ լավ չի վարվել, հաճախ ծեծել է, անվանել է «բիճ»:

2011 թվականին մահացել է հայրը: Խորթ մայր Հայկուշը մնացել է իր խնամքին:

2016 թվականի օգոստոսի 24-ից հովիվ աշխատելու նպատակով ինքը Հայկուշին վերցրել ու Գյումրիից տեղափոխվել է Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղ, բնակություն են հաստատել գյուղի չբնակեցված տներից մեկում:

Սեպտեմբերի 2-ին ինքը գործընկերոջ հետ մասնակցել է գյուղացիներից մեկի թաղման արարողությանը ու տուն է գնացել սթափ վիճակում ժամը 23-ն անց 30-ի սահմաններում:

Հայկուշին տեսել է տան բակի մոտ գտնվող փողոցում: Հայկուշը հոգեկան անհավասարակշիռ վիճակում էր, ինքն իրեն խոսում էր, ասում էր, թե ինչ-որ ձայներ կանչում են իրեն: Նա ուզում էր տանից հեռանալ:

Ինքը ցանկանում էր նրան տուն տանել, իսկ նա հակառակվում էր: Իր նյարդերը տեղի են տվել, ինքը Հայկուշի մազերից քաշելով՝ տարել է տուն:

Ճանապարհին բռունցքով խփել է նրա գլխին, ձեռքերով ու ոտքերով՝ մարմնի տարբեր մասերին: Տուն մտցնելու համար ստիպված է եղել մեջքից նրան հրել, նա ընկել ու գլխի մասում վնասվածք է ստացել: Դրանից հետո ինքը Հայկուշին թևանցուկ է արել, տուն է տարել, լվացել է վնասված գլուխը, նրան պառկեցրել է անկողնում, զբաղվել է իր գործերով ու խմել է մոտ 250 գրամ օղի:

Մոտ 10 րոպե անց Հայկուշը վեր է կացել անկողնուց ու նորից ցանկացել է հեռանալ տանից: Ինքը նրան երեք անգամ ապտակել է, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել:

Հետո վերցրել է հատակը լվանալու փայտը ու հարվածներ է հասցրել Հայկուշի ոտքերին ու մեջքին, փայտի բռնակը կոտրվել է, բեկորները սենյակով մեկ են շպրտվել:

Ինքը Հայկուշի նկատմամբ ուժ գործադրելով՝ տարել-պառկեցրել է բազմոցին, հետո խմել է ևս 250 գրամ օղի:

Օղին վերջացել է: Ինքը ուզում էր էլի խմել: Քանի որ գյուղի խանութներն այդ ժամին փակ էին, որոշելէ հասնել Գյումրի: Կեսգիշերին տանից դուրս է եկել՝ Հայկուշին ասելով, որ Գյումրի է գնում: Հայկուշը ողջ էր, իրեն ասել է՝ ուր ուզում ես գնա:

Ինքը տանից դուրս է եկել՝ փակելով մուտքի դուռը:

Պատահական մեքենայով հասել է Գյումրի, Շառլ Ազնավուրի հրապարակում աշխատող կրպակներ կային, գնել է 300 գրամ սպիրտ, ջրով բացել ու խմելով քայլել է դեպի գերեզմանատուն: Այնտեղից պատահական մեքենայով վերադարձել է գյուղ: Մտել է տուն ու տեսել է, որ դեպի ննջասենյակ տանող հատվածում Հայկուշը բերանքսիվայր ընկած է գետնին: Նա կենդանության նշաններ ցույց չէր տալիս:

Հովհաննեսը հայտնել է, որ զղջում է կատարվածի համար, ինքը խմած է եղել ու հստակ չի հիշում՝ ինչ է կատարվել: Չգիտի՝ իր որ հարվածի հետևանքով է Հայկուշը մահացել…

Գողության դրվագով տուժող հանդիսացող Ռիտա Հ.-ն հայտնել է, որ 2006 թվականին Թուրքիայից 200 դոլարով գնել է «Կոսմոս» հեռուստացույցը, Գյումրիում այն հանձնել է ամուսնուն ու սկեսուրին, ովքեր ապրում էին Մանուշյան փողոցի տնակներից մեկում: Ամուսնուն ու սկեսուրին սպանել են: Դրանից հետո հեռուստացույցը գտնվում էր տնակում, որտեղ ոչ ոք չէր ապրում: Ինքը ոստիկաններից է իմացել, որ հեռուստացույցըտնակից գողացել են՝ պատուհանից մտնելով տնակ: Հովհաննեսն իր հիվանդ խորթ մոր հետ ապրել է իր ամուսնու տնակի հարևանությամբ, չի բացառվում, որ հենց նա կատարած լինի գողությունը:

Լուսաղբյուր համայնքի ղեկավարը հայտնել է, որ Հովհաննեսի մայրը իրենց գյուղից էր: Նա ամուսնացել, գնացել էր Գյումրի, ամուսնու հետ նրանք որդեգրել էին Հովհաննեսին: Լարիսան երկրաշարժի ժամանակ մահացել է, մի քանի տարի հետո նրա ամուսինն ամուսնացել է Հայկուշի հետ…

Վերջին օրերին Հովհաննեսն իրենց գյուղում հովվություն էր անում: Ինքը հետագայում է իմացել, որ նա սպանել է խորթ մորը:

Հայտնաբերվել է Հովհաննեսի ծանոթը, ում նա 6 հազար դրամով վաճառել էր գողացած հեռուստացույցը, որ օղի գնի: Հեռուստացույցն առգրավվել է:

Դատարանը Հովհաննեսի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է համարել հանցավոր արարքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Հովհաննես Չերնոմորյանը մեղավոր է ճանաչվել գողության և դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 104 հոդվածի 1-ին մասով:

Հովհաննես Չերնոմորյանը վերջին հաշվով դատապարտվել է 12 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի սեպտեմբերի 3-ից:

Հովհաննեսից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 463 հազար 116 դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված