Հայերեն


Զինված խմբի գործով անցնող «Էլեկտրիկ Երևանի» ակտիվիստները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում

Հասարակություն

Նորքի զինված խմբի գործով անցնող մեղադրյալ Նելլի Մինասյանը դատական վերջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ողջ մեղադրանքը կազմվել է մեկ մարդու՝ գործով ամբաստանյալներից Տիգրան Բոյաջյանի ցուցմունքի հիման վրա։ Վերջինս, ըստ Մինասյանի, նախաքննական իր ցուցմունքում իրեն մեղավոր էր ճանաչել, ապա դատարանում հայտարարել է, թե անմեղ է. «Իրա (խմբ.- Տիգրան Բոյաջյանի) խոսքը ինձ համար անհասկանալի էր, քանի որ իրա մեղադրական եզրակացությունում ինքը իրան մեղավոր ա ճանաչել, հիմա չի ճանաչում: Ամբողջ մեղադրական եզրակացությունը կազմված է միայն ու միայն իրա ցուցմունքների հիման վրա»,- ասել էր Մինասյանը։

«Առաջին լրատվական»-ը կապ հաստատեց բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակված Տիգրան Բոյաջյանի հետ։ Վերջինս նշեց, որ Նելլի Մինասյանի հետ ծանոթացել է Բաղրամյանում անցկացվող հոսանքի թանկացման դեմ ուղղված բողոքի միջոցառումների ժամանակ. «Նելլիին առաջին անգամ տեսել եմ Բաղրամյանում ջրցանով հավաքը ցրելուց րոպեներ անց, նա ամբողջությամբ թաց էր, իսկ ինձ հաջողվել էր չթրջվել, իմ մայկան եմ հագիցս հանել և տվել, որպեսզի փոխվի և չմրսի-հիվանդանա, իսկ ծանոթություն, որպես էդպիսին, ավելի ուշ է եղել»։

Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է գործի վերաբերյալ հակասական ցուցմունքներ տվել: «Այս քրեական գործը առաջին իսկ օրվանից գտնվել է հանրության ուշադրության կենտրոնում, և բազմիցս դրա վերաբերյալ հրապարակումներ են եղել: Նախաքննության ավարտից հետո գործի նյութերը հասանելի են, և այլևս որևէ մեկի համար գաղտնիք չի, թե նախաքննության ընթացքում ով, երբ և ինչ բովանդակությամբ ցուցմունք է տվել: Գործը գտնվում է դատարանում, դռնբաց նիստերի ընթացքում լուսաբանվում է, և հանրությունը նույնպես կտեղեկացվի քրեական գործի ընթացքում ձեռք բերված ապացույցների, առավել ևս՝ անձանց ցուցմունքների մասին»,-ասաց Տ. Բոյաջյանը։

Անդրադառնալով Ն. Մինասյանի այն հայտարարությանը, թե քրեական գործի մեղադրական եցրակացությունը ամբողջությամբ կազմված է իր ցուցմունքների հիման վրա, Տիգրան Բոյաջյանն ասաց. «Պետք է նշեմ, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ի հայտնի ձերբակալումից անմիջապես հետո գործով անցնող մի շարք մեղադրյալներ նոյեմբերի 25-ից սկսած տվել են ստվարածավալ և մանրամասն ցուցմունքներ: Նելլի Մինասյանը ևս ցուցմունք է տվել 2016 թվականի հունվարի 15-ին, որից 10 օր հետո առաջիններից մեկն էր, ով ազատ արձակվեց։ Պետք չէ իրավաբանական խորը գիտելիքներ ունենալ, որպեսզի հասկանալ, թե ինչի արդյունքում է նման աղմկահարույց գործերով մեղադրյալը առաջիններից հայտնվում ազատության մեջ և միգուցե հետագա ծառայություններ մատուցելու պայմանի դիմաց։ Ընդ որում՝ կալանքից ազատվելուն հաջորդել են Նելլի Մինասյանի ցուցմունքները, որտեղ նա ամենայն մանրամասնությամբ նկարագրել է դեպքին վերաբերող բազմաթիվ հանգամանքներ, ինչը հաստատ չի վկայում, որ վերջինս օգտվել է իր լռելու իրավունքից:

Նման պայմաններում ավելի քան տարօրինակ է, որ վերջինս առանց հոգեկան խնդիրների մասին հայտարարելու, քաջատեղյակ լինելով, որ ինչպես քրեական գործի նյութերը, այնպես էլ իր ցուցմունքները դռնբաց դատական նիստում վաղ թե ուշ հանրությանը մատչելի են դառնալու, նման հայտարարություններով է հանդես գալիս»։

Ըստ Բոյաջյանի՝ «նման վարքագիծ դրսևորելով՝ անձը, փորձելով իրեն ներկայացնել որպես քաղաքական հալածանքների ենթարկվող անձ, ընդամենը միկրոֆոնից կախում ունեցող մեկն է, ում համար կարևոր չի, թե դրա դիմաց ինչեր է ասում, և որքանով են դրանք իրականությանը մոտ»:

Ինչ վերաբերում է խմբի հետ առնչությանը, Տիգրան Բոյաջյանն ասաց, որ Արթուր Վարդանյանին ճանաչել է 2 ամիս, և այդ բնակարանում եղել է հենց Արթուրի հրավերով։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ էր հրավիրել՝ խնջո՞ւյք էր, թե՞ Արցախի հարցի շուրջ քննարկումներ անցկացնելու համար՝ ինչպես որ նշում են Վարդանյանի պաշտպանները, մեր զրուցակիցն արձագանքեց. «Քննարկումներ, որպես այդպիսին, հաճախակի էին տեղի ունենում, բայց ասել, թե հավաքվել էինք հատուկ մի հարցով, այնքան էլ ճիշտ չի լինի»։

Դիտարկմանը՝ փաստորեն չի ընդունում, որ Նորքի այդ բնակարանում հավաքվել են շենք-շինություններ գրավելու մտադրությամբ, ինչպես գրվածէ մեղադրանքում, Տիգրան Բոյաջյանն արձագանքեց. «Թե ով ինչ մտադրություն է ունեցել՝ կդժվարանամ ասել, բայց մեկի կարծիքը կամ մտադրությունը փաթաթել մյուսների վզին, այնքան էլ խելամիտ քայլ չէ։ Դատական նիստերի ընթացքում պարզ կլինի՝ ով որքանով էր մեղավոր»։

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված