Հայերեն


«Ազատության» աշխատակիցների վրա հարձակված անձը բաժնում է. մանրամասներ դեպքից

Հասարակություն

«ՀԺ» / Սեւանում «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբի վրա հարձակված երիտասարդը ոստիկանության Սեւանի բաժնում է:

Այս մասին մեզ տեղեկացրեց ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը, որի աշխատանքն այսօր խոչընդոտվել է:

Հիշեցնենք, որ Սեւանում հարձակման էր ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խումբը: Ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով. «Շարժական լցակայաններն էինք նկարում, հանկարծ ներսից մեկը հարձակվեց վրաս, սկսեցի վազել, նստեցի մեքենան: Նա ոտքով հարվածեց մեքենային»: Կից նաեւ հրապարակել էր հարձակման ենթարկված ավտոմեքենայի լուսանկարները:

Լրագրողը մեր զրույցում ներկայացրեց հարձակման դեպքի մանրամասները.

- Նարինե, նախ կնկարագրե՞ք, թե ինչպես տեղի ունեցավ դեպքը:

- Առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում Սեւանում փորձում էի նկարահանել շարժական գազալցակայանները. հսկայական գազի բալոնները արեւի տակ տեղադրված են՝ հաշվի չառնելով ամառվա շոգը: Փորձում էի նկարահանել եւ հասկանալ, թե որքանով են դրանք անօրինական, որքանով են դրանք անվտանգ մասնավորապես հարակից շենքերի բնակիչների համար, որովհետեւ ընդամենը մի քանի քայլ այն կողմ շենքեր են, դպրոց եւ այլն: Առաջին կետում, որը դեռ ընտրությունների ժամանակ աչքովս ընկել էր, նկարահանեցի, այդտեղ իհարկե մոտեցան, փորձեցին մեզ համոզել, որ չնկահարանենք, համապատասխան փաստաթղթերը մեզ ցույց կտան: Մենք 30-40 րոպե սպասեցինք, սակայն այդպես էլ փաստաթղթեր չբերեցին: Ես հիշեցի, որ քաղաքի սկզբնամասում էլ կա շրջիկ գազալցակայան. գնացի, փորձեցի էնտեղ տեսանկահարանումներ կատարել: Մեքենայից իջա տեսախցիկս միացրած, որպեսզի հեռվից ընդհանուր պլան նկարեմ, հետո նոր մոտենամ, սկսեմ խոսել, նախ ներկայանամ եւ այլն: Իջնելուց հետո, մի սեւազգեստ երիտասարդ՝ մոտավորապես 25 տարեկան, դուրս եկավ այդտեղից, սկսեց քայլել դեպի ինձ, ես քայլեցի իրեն ընդառաջ, որ բարեւեմ, բացատրեմ՝ ով եմ, ինչու եմ եկել: Երբ մի քիչ մոտեցա, նկատեցի, որ այդ տղայի աչքերը կլորացել էին, ծնոտն առաջ էր բերել, քայլվածքը ավելի ագրեսիվ էր, եւ գնալով սկսում էր քայլերն արագացնել: Հասկանալով, որ իսկապես նա կարող է վտանգավոր լինել, ես փորձեցի մի քանի քայլ հետ գնալ, երբ որ ես հետ գնացի, նա նույն ձեւով գալիս էր դեպի ինձ, մի քիչ արագացրի քայլերս, ինքն ավելի արագացրեց, ես հասկացա, որ անհնար է իր հետ կոնտակտի մեջ մտնելը, անգամ բացատրելը՝ ով եմ եւ ինչ եմ ուզում, արագ նստեցի մեքենան եւ դուռը փակեցի: Մեքենա նստելու ընթացքում նկատեցի, որ այդ երիտասարդը վազում է, տեսախցիկիս թաքցրի եւ գոռացի, որ չմոտենա, այլապես կզանգահարեմ ոստիկանություն: Սակայն նա սկսեց կատաղած հարձակվել մեքենայի վրա, հասցրի դուռը փակել, բռնեց մեքենայի բռնակը եւ սկսեց թափահարել, հետո տեսավ, որ դուռը փակ է, թեքվեց, սկսեց վարորդի կողմից հարվածել, բռունցքներով, ոտքով սկսեց հարվածել մեքենային, առանց որեւէ բառ ասելու: Երբ մեքենան շրջադարձ արեց, որպեսզի գնա այն ճանապարհով, որով եկել էր, նա առանց վախի կանգնեց մեքենայի առջեւ եւ սկսեց կրկին հարվածել մեքենային: Երբ նկատեց, որ մեքենան իսկապես արագություն է բացում, նոր թեքվեց, հեռացավ, այդ ընթացքում ես հասցրի նկարահանել իրեն, որովհետեւ մինչ այդ սպառնալիք զգալով, ես թաքցրել էի տեսախցիկս, որպեսզի գույքս չվնասվի:

շարունակությունը՝ կայքում

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված