Հայերեն


«Շենգավիթցի Խուժանիկը» քաշքշել է «Ժառա» ակումբի պարուհիներին, «ձեռ քցել» նրանց, ջարդուփշուր արել սեղանները

Հասարակություն

Վերաքննիչ քերական դատարանի վարույթում է Կարեն Ղևոնդյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

38-ամյա Կարենին՝ «Շենգավիթցի խուժանիկ» մականունով, մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի նոյեմբերի 4-ին, կեսգիշերից մինչև գիշերվա ժամը 2-ն անց 16-ը Կարեն Ղևոնդյանը Երևանի Կորյունի փողոցում գործող «Ժառա» ակումբում ոգելից խմիչք օգտագործելով, կատարել է խուլիգանական գործողություններ՝ քաշքշել է պարահրապարակում պարող, իրեն անծանոթ աղջիկների ձեռքերից, փորձել է փաթաթվել նրանց: Այնուհետև իրենց սեղանին դրված օղու շշով հարվածել է ապակե սեղանին ու կոտրել է այն:

Դատարանում Կարեն Ղևոնդյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Հայտնել է, որ դեպքի ժամանակ ընկերների հետ գտնվել է «Ժառա» ակումբում: Իրենք պատվիրել են օղի ու բնական հյութ: Ինքը հիշում է, որ պարել է պարահրապարակում, բայց իր հետագա գործողությունները չի հիշում, քանի որ ալկոհոլի ազդեցության տակ էր գտնվում: Կարենը «չի բացառել» վկաների նշած գործողություններն իր կողմից կատարելու հավանականությունը: Նա զղջացել է, խնդրել է հնարավորինս մեղմ վարվել իր նկատմամբ:

Ըստ վկաների ցուցմունքների՝ խուլիգանական գործողությունների ընթացքում Կարենն ինքն է ներկայացել, որ իրեն «Շենգավիթցի խուժանիկ» են ասում…

Ըստ վկաների՝ Կարենը ճոճվելով մի քանի անգամ մոտեցել է պարահրապարակում պարող անծանոթ աղջիկներին, քաշքշել է նրանց ձեռքերից՝ ցանկանալով պարել նրանց հետ: Աղջիկները պահանջել են, որ նա իրենցից հեռու մնա: Կարենի ընկերները և ակումբում գտնվող այլ անձինք փորձել են նրան հանդարտեցնել, բայց Կարենը հայտարարել է, թե ինքը «Շենգավիթցի խուժանիկն է»: Նա նորից է քաշքշել աղջիկներին, փաթաթվել է նրանց, կանգնել ու երկար նայել է պարողներին, հետո մոտեցել է սեղաններին, կանգնել ու երկար նայել է նստածներին, անիմաստ արտահայտություններ է արել, գնացել է դեպի առանձնասենյակները, խանգարել է ժամանակ անցկացնող մարդկանց: Հաճախորդներից առավել տաքարյունները բոևբոքվել են, վեր են կացել, քաշքշել են Կարենին, նույնիսկ գցել են հատակին, պահանջել են, որ նա իրենցից հեռու մնա: Ընկերներից մեկը Կարենի արարքներից իրեն վատ զգալով՝ հեռացել է: Մյուսները մի կերպ նրան տարել են իրենց սեղանի մոտ, բայց Կարենը ավելի է բորբոքվել, սեղանի վրայից վերցրել է օղու շիշը, հարվածել ու ջարդել է ապակե սեղանը:

Ակումբին պատճառված նյութական վնասը գնահատվել է 16 հազար դրամ:

Դատարանը Կարեն Ղևոնդյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է համարել հանցավոր արարքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Մեղադրողը դիրքորոշում է հայտնել, որ Կարեն Ղևոնդյանի նկատմամբ պետք է նշանակել միայն ազատազրկման ձևով պատիժ, քանի որ նրա նկատմամբ առկա են այլ գործերով դատավարական որոշումներ, ըստ որոնց՝ մի քանի անգամ քրեական գործ չի հարուցվել տուժողների հետ հաշտության կամ տուժողների բողոքի բացակայության հիմքով: Ըստ մեղադրողի՝ էականորեն բարձր է Կարեն Ղևոնդյանի անձի վտանգավորության աստիճանը, նա, հիշյալ դատավարական որոշումների լույսի ներքո բացասական է բնութագրվում:

Դատարանը արձանագրել է՝ «մարված կամ հանված դատվածության պայմաններում անձը քրեական օրենքի իմաստով համարվում է հանցագործություն չկատարած, նախկին դատվածությունները քրեական հետևանք առաջացնել չեն կարող և չեն կարող անդրադառնալ նշանակվելիք պատժի վրա… Խոսք չի կարող գնալ, որ անձի նկատմամբ նախկինում մեղադրական դատական ակտ չկայացվելու պայմաններում, հարուցված կամ հարուցումը մերժված գործերով կայացված որոշումները կարող են հիմք հանդիսանալ անձի բացասական բնութագիրը հաստատված համարելու, դրանով պայմանավորված՝ առավել խիստ պատիժ նշանակելու համար»:

Կարեն Ղևոնդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է տուգանքի՝ 300 հազար դրամի չափով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով հաշվի առնել Կարեն Ղևոնդյանի անձի վտանգավորթյան աստիճանը, նրան դատապարտել ոչ թե տուգանքի, այլ՝ 6 ամիս ազատազրկման՝ նրան կալանքի տակ առնելով հենց դատարանի դահլիճում:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված