Հայերեն


Մեր երկիրը ասպատակող հրոսակները նորմալ նվաճողի բնազդ էլ չունեցան (Հայկական Թալիբան․ մաս 1)

Քաղաքականություն

Թալիբներն ու Հայաստանի «ազգային ուժերը» իշխանության եկան միաժամանակ: Արդյո՞ք զուգադիպություն էր: Որպեսզի պատասխանենք այս հարցին, հիշենք՝ ինչ եղանակով իշխանության եկան, եւ նայենք տարածաշրջանի քարտեզին՝ հասկանալու համար, թե ինչ խնդիր էր լուծելու Պակիստանի ու Աֆղանստանի սահմանին քոչվոր անասնապահությամբ զբաղվող փուշթուն ցեղի ջահելության՝ «իսլամի նվիրյալների» շարժումը Աֆղանստանում եւ Աղվանքում բնակվող՝ Ադրբեջանի կոմերիտմիության ծայրամասային կազմակերպություններից մեկի ակտիվից ու հավատավոր դաշնակցականներից կազմված միացյալ իշխանադավ խումբը՝ Հայաստանում:
Թե´ Ասիայի, թե´ Կովկասի թալիբները իշխանությունը զավթեցին մի քանի ամսում: Թե´ այստեղ, թե´ այնտեղ դիմադրության գրեթե չհանդիպեցին: Թե´ սրանք, թե´ նրանք ակնհայտորեն քաջալերված էին դրսի ուժերի կողմից: Որ սրանք էլ դիմադրության հանդիպելու դեպքում կդիմեին զենքի՝ ապացուցվեց հետագա արյունահեղությունների շարքով: Ըստ տարվա եղանակի՝ Պակիստանում կամ Աֆղանստանում ապրող փուշթուններին դժվար է լիարժեք աֆղանստանցի համարել, եւ հենց այս հատկանիշն է որոշիչ եղել թե´ ասիական, թե´ կովկասյան վարձկաններին ընտրելիս:
Վարձկան ռեժիմի ընտրության առաջին պայմանն այն է, որ դրա ներկայացուցիչները մշտական բնակության վայրի կոմպլեքս չունենան, նախկինների գերեզմանով, զավակների ապագայով կապված չլինեն տվյալ երկրի հետ: Մի խոսքով, ունենան առնվազն երկու հայրենիք (նորմալ մարդիկ, որ ունեն մեկ հայրենիքի գիտակցություն, այդ գործի համար պիտանի չեն), որպեսզի հարկ եղած դեպքում մեկն ու մեկը ծախեն: Հասկանալի է, թե որը: Նման հրոսակների երկրորդ առանձնահատկությունը այն է, որ խրված լինեն նարկոբիզնեսի կամ նման այլ բիզնեսի մեջ, հետեւաբար եւ լինեն հատուկ ծառայությունների կողմից ապահովաբար կառավարելի: Նկատած կլինեք, որ Հայաստանի կուսակցական-պաշտոնական մամուլի հակաադրբեջանական քարոզչությունը երկու տարի առաջ կտրուկ անկում ապրեց: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում նարկոտիկների եւ պայթուցիկների հետ առնչություն ունենալու մեղադրանքով ձերբակալեցին Հայ Դատի գրասենյակի ղեկավարին: Ճիշտ է, ժամանակ անց նարկոտիկի մեղադրանքը, կարծես թե, հանեցին: Բայց հենց որ դաշնակցությունը ետ քաշվի Ղարաբաղը հանձնելու գործում Քոչարյանին օժանդակելուց, ԱՄՆ-ում կամ այլ տեղ կձերբակալեն դաշնակցության եւս մի ղեկավարի: Գուցե եւ մի քանիսին: Թույլատրվում է միայն անշառ հակաթուրքական քարոզչություն, որը սաստկացավ, ի դեպ, Վազգենի եւ Դեմիրճյանի սպանությունից հետո: Եւ Ֆրանսիայի գլխավորած հակաթուրքական թամաշան նույնպես թափ առավ պառլամենտի գնդակահարությունից հետո: Պիտի ենթադրել, որ Վազգենը եւ Դեմիրճյանը, լինելով հայաստանցի մարդ, զգուշանում էին Հայաստանը ներքաշել այդ խարդախ խաղի մեջ, ինչը հնարավոր դարձավ նրանց վախճանից հետո: Այսպես թե այնպես, Քոչարյանին Ֆրանսիան շքանշանի արժանացրեց իրենց պառլամենտի հակաթուրքական որոշումից անմիջապես հետո, համենայն դեպս, թուրքերին մատնացույց անելով այդ գործի բուն մեղավորին եւ Ղարաբաղը հանձնելու հարգելի պատճառը ակնարկելով, թեեւ Ֆրանսիան Հայկական հարցով, ասվել է, խիստ պրակտիկ հարց էր լուծում՝ խափանելով Թուրքիայի՝ այս պահին անցանկալի մուտքը Եվրոմիություն:
Եվրոմիությունը Եվրախորհուրդ չէ, ուր կարող են ընդունել նույնիսկ Հայաստանի ու Ադրբեջանի նման երկրներին: Արժեր մի առանձին հոդվածով անդրադառնալ Եվրամիության շրջանակներում ինտեգրացիայի մասշտաբներին, բայց լավ է դա անեն տնտեսագետները, մենք սահմանափակվենք մատչելի մեկ օրինակով: Ասենք, աջաբսանդալի պահածոյի եփելու տեխնոլոգիան ու բաղադրակազմը պիտի համապատասխանի Հոլանդիայում ընդունված ստանդարտներին: Եւ նույն պահանջը՝ տասնյակ հազարավոր ապրանքների հանդեպ: Չհաշված քաղաքացիական, իրավական, բանկային, սոցիալական եւ այլ նորմերի համապատասխանեցումը եվրոստանդարտներին: Թուրքիան, անշուշտ, զոռբայություն է անում, առանց իր զորքերը Կիպրոսից դուրս բերելու՝ կամենալով խցկվել Եվրամիություն: Բայց զոռբայության դեմ էլ միջոցներ կան: Ուրիշ բան որ չլինի, քրդական հարցն ու Հայկական հարցը կան ու կան: Դիվանագիտությունը դիվանագիտություն չէր լինի, եթե մատներ իր բոլոր մոտիվները, բայց «27»-ի դատավարության նախօրյակին այդ եղեռնագործության երկրի ղեկավարին շքանշանով պարգեւատրելու համար զուտ արեվմտյան ցինիզմ պիտի ունենալ: Իհարկե, պետք չէ քաղաքականության մասին դատողություններ անելիս բարոյական նորմեր հիշել, ուղղակի արժե մի պահ մտածել, որ եթե դիվանագիտության վիթխարի փորձ ունեցող երկրի թեկուզ եւ սոցիալիստների կառավարությունը գնում է նման աննրբանկատ... այսինքն անպատկառ քայլի, հաշվի չառնելով թեկուզեւ Հայաստանի նման չնչին երկրի կենդանի ժողովրդի զգացմունքները, ուրեմն ի՞նչ հիմք կա կարծելու, թե այդ պետությունը ընդունակ է ազդված լինելու տասնյակ տարիներ առաջ նահատակված ժողովրդի ճակատագրից: Եւ եթե քաղաքականության մեջ շնացած այդպիսի պետությունը, այնուամենայնիվ, դիմում է մի ժողովրդի բացահայտորեն արհամարհող ոչ դիվանագիտական քայլի, ուրեմն ինչ գին պիտի տրված լինի փոխարենը կամ ինչ պիտի տրվի անխուսափելիորեն:
---
Միջազգային սանկցիայի ենթարկվեցին միայն Աֆղանստանի թալիբները: Իսկ Հայաստանը չի ենթարկվել ոչ միայն այն պատճառով, որ արդեն իսկ տնտեսական ու քաղաքական շրջափակման մեջ է, այլ որ հայկական Թալիբանը իր հանձնարարությունը կատարում է անառարկելի՝ ոչ միայն Ռուսաստանի եւ ընդհանուր Արեւմուտքի շահերին «կոմպլեմենտար» ծառայելով, այլեւ Արեւմուտքի առանձին երկրների առանձին շահերի մասով էլ՝ իր հերթին: Այսինքն, մանրամասն ու անխտիր ծառայելով բոլորի շահերին, բացառությամբ, բնականաբար, Հայաստանի: Բնականաբար, որովհետեւ այդքան բազմաբնույթ շահեր չեն կարող համընկնել Հայաստանի ազգային շահին: Ճիշտն ասած, կենցաղում այդ սկզբունքը կանանց մի տեսակ անվանում է «կլենտի մուննաթ»: Բայց դա արդեն մաքրակենցաղության հարց է: Ընդ որում՝ հոգու: Եւ ըստ էության ստացվում է, որ փուշթունները ըմբոստանում ու Աֆղանստանը, այնուամենայնիվ, համարում են իրենց հայրենիքը, ինչպես դա արել են մոնղոլները իրենց ժամանակին, ինչպես վարվել են թուրք-սելջուկները՝ Փոքր Ասիան եւ Բալկանները նվաճելով, իսկ մեր երկիրը ասպատակող հրոսակները նորմալ նվաճողի բնազդ էլ չունեցան, այլ երկրի վրայով անցան չոռի նման: Եւ երեք տարում հասան նրան, որ Հայաստանը անցյալ տարեվերջին ՄԱԿ-ը ստիպված ներգրավեց սովի մատնված երկրների ցանկ:
Որը համընկավ, ի դեպ, սրանց արտաքին քաղաքականության հայտարարած նոր՝ «ներգրավման» փուլի հետ:

.
Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ, մարտ, 2001 թ․

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված