Հայերեն


«Ես 40 տարեկան եմ, ես մարդասպան չեմ»․ շարունակվել է աղմկահարույց սպանության գործով դատավարությունը

Հասարակություն

Փաստինֆո / «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրենի կողմից 22-ամյա ապագա բժիշկ Լևոն Սահակյանի սպանության աղմկահարույց գործով այսօր շարունակվեց վկաների հարցաքննությունը:
Մասնավորապես, «Պատանի լրագրողներ» դպրոցում որպես կոորդինատոր, լուսանկարիչ ու ռեժսորի օգնական աշխատած վկա Անահիտը հայտնեց, որ իր աշխատասենյակում օրվա նյութերն էր ուսումնասիրում, երբ հայհոյանքներ, աղմուկ, ապակու կոտրվելու ձայներ է լսել տնօրենի սենյակից: Կոնկրետ ինչ-որ բան չեմ տեսել, ասաց նա:
Իր հետ նույն սենյակում գտնվող գործընկեր Գևորգը դուրս է եկել՝ ըստ երևույթին հաշտեցնելու, բաժանելու, մի քանի րոպե հետո վերադարձել է, երևի ամեն ինչ հանդարտվել էր, հինգ րոպե անց եկել է նաև Վահան Ղազարյանը ու ներողություն խնդրել իրենից հայհոյանքների ու գոռգոռոցների համար:
Վկան, ով երկու-երեք շաբաթ է աշխատել ամբաստանյալի հետ, տվեց նրա բնութագիրը՝ Վահանն այն մարդը չէր, որ կյանք խլեր, բարեհամբույր, հոգատար մարդ է, «նկարահանման ժամանակ մեր հետ հավասար աշխատում էր»:
Ըստ վկայի՝ ինքն իմացել է, որ տնօրենը տուժողի նշանածին աշխատավարձի պարտք ուներ, որը քիչ-քիչ վերադարձնում էր: Ըստ երևույթին, տնօրենն ու Արեգնազի նշանածն իրար չեն հասկացել: «Իմացա, որ Լևոնը փորձել է տեսախցիկը գումարի փոխարեն վերցնել, իմացա, որ դանակահարություն է եղել»:
Վահանը կեսգիշերն անց իրեն զանգահարել է, նորից ներողություն խնդրել հայհոյանքների համար: «Վահանին ճանաչելով՝ իրեն երևի հետաքրքրում էր՝ վախեցե՞լ եմ, թե՞ ոչ»: Վկան չհիշեց, որ դեպքին հաջորդող գիշերը զանգել է Վահան Ղազարյանին, վկայի հիշելով՝ միայն առավոտյան է զանգահարել նրան: Պարզվեց, որ վկան ութ անգամ զանգել է ամբաստանյալին, որից չորս անգամը՝ գիշերը: Վկան արձագանքեց՝անկեղծ, չեմ հիշում:
Երկրորդ վկան ռեժիսոր է, նախկինում աշխատել է Վահան Ղազարյանի հետ: Դեպքի օրը երեկոյան տասի կողմերը իրեն է զանգահարել Վահանը, պատմել դեպքի մասին, ապա տվել Լևոնի հեռախոսահամարը՝ խնդրելով, որ զանգի ու հետաքրքրվի ինչ է եղել, որտեղ է: «Ինձ թվում է զղջացել է, մտահոգված էր»,- ասաց վկան:
Զանգից հետո վկան բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա իրեն հայտնել են, որ Վահանը հանձնվել է, և իրեն բաց են թողնում:

Ըստ ամբաստանյալ Վահան Ղազարյանին առաջադրված մեղադրանքի, նա Թերլեմազյան փողոցի 3-րդ հասցեում, Լևոն Սահակյանի նշանածին աշխատավարձ չվճարելու հարցի շուրջ Լ.Սահակյանի հետ վիճաբանության և քաշքշուկի մեջ է մտել, որի ժամանակ իր մոտ առկա ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս ոտքին և մեկ անգամ կրծքավանդակի շրջանին, որի հետևանքով Լ. Սահակյանը մահացել է:
 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված