Հայերեն


«Թերեզան արյունլվիկ էր, մազերը գզգզված…». նախկին ընկերը խոշտանգել է ընկերուհուն ու կտրել ականջը

Հասարակություն

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Վաչե Մարգարյանի նախագահությամբ ընթանում է Հայրապետ Թ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 19-ի սահմաններում Ներքին Շենգավիթի տներից մեկի բակում Հայրապետը «առանձին դաժանությամբ Թերեզա Խ.-ին (անունը փոխված է) պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք»:

Հայրապետ Թ.-ին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Նրա խափանման միջոցը կալանավորումն է:

Տուժող Թերեզան Հայրապետի նախկին ընկերուհին է եղել…

Դատաքննությունը վկաների հարցաքննության փուլում է:

Տուժող Թերեզան դեպքի վայր հանդիսացող տանը ապրել է վարձակալությամբ: Տանտիրուհին գործով վկա է: Հենց նրան էլ դատարանը հարցաքննեց այս նիստին:

Վկան նշեց, որ ամբաստանյալին երբևէ չի տեսել՝ «երեխաներիս ազիզ արև»՝ երդվեց վկան, չնայած ցուցմունք տալուց առաջ ստորագրել էր սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:

Վկան ասաց, թե իր ամուսինը վերջերս է մահացել, որդուն բանակ են տարել, ինքը նյութական վիճակից ելնելով՝ ամուսնու տունը վարձով է տվել: «Թերեզան եկավ, կացարան խնդրեց՝ ժամանակավոր… Ես լավ բանով տվեցի, բայց խայտառակվեցի՝ լավ բան չստացվեց…»:

Տունը վարձակալելու ժամանակ Թերեզան մենակ չի եղել, եղել է մի տղամարդու՝ ո՛չ ամբաստանյալի հետ: Հարութ անունով տղամարդուն վկան նկարագրեց այսպես՝ «Տեսքը ճոխ էր, երևում էր, որ ռեստորաններ ունի… Ես չէի կարծում, որ տենց վատ մարդ լիներ… Թերեզան ասեց՝ Հարութը ընկերս ա, ամուսնանալու ենք… Թերեզան մեկուկես ամիս ապրեց… Տաթևիկին մեկ-մեկ եմ տեսել՝ Թերեզայի ընկերուհին չի՞… Ես իրանց հետ տենց չեմ շփվել, չեմ իմացել՝ միասի՞ն են ապրել… Թերեզան երեխա ունի, երեխային էլ մեկ-մեկ էր բերում… Ես վարսահարդար եմ, աշխատում էի, տանը չէի մնում, Թերեզայի հետ էդքան չենք շփվել… Պատահել ա՝ մի 10 րոպե հատկացրել եմ՝ սուրճ ենք խմել…

Դեպքի օրը ես աշխատանքի էի, Թերեզայի ընկերուհի Տաթևիկը զանգեց, ասեց՝ դեպք ա եղել, Թերեզայի ոմն առաջվա ընկեր Հապետն էկել ա, Թերեզայի հետ կռվել ա, Թերեզան էլ լեզվի տակ չի մնացել, Հապետը նրան խփում ա…

Ես անմիջապես տուն գնացի, տեսա՝ սկոռին կանգնած, Տաթևն ու Հարութը Թերեզայի երկու թևերն ընկած՝ տանում են սկոռին նստացնեն… Թերեզան արյունլվիկ վիճակում էր, կեղտոտ, փոշոտ, մազերը գզգզված… Չէ, արյունը շատ չէր, տեղ-տեղ դեմքին արյուն կար… Օբշի՝ նրա հագին սպարտիվկա էր, չգիտեմ՝ մարմնին հարվածի հետքեր կային, թե չէ… Ականջը՝ ստեղ, ոնց որ կտրված էր, արյուն էր գնում… Ես դանակի անուն չեմ լսել՝ որ Հապետը Թերեզային դանակով էլ խփած լինի… Իրանք գնացին ու այլևս չվերադարձան…

Թերեզային դեպքից օրեր անց տեսել եմ՝ նորմալ վիճակում էր, ես նրան պահի տակ եմ տեսել… Ասեց՝ էլ քո տանը չեմ ապրի, ընձի հիշողություններ կան էս դեպքից հետո, Հապետը կարող ա էլի գա, ես էլ ըտեղ չեմ ապրի…

Ես չեմ խառնվել իրանց գործերին, երբ Թերեզային սկոռի նստացրին, ես մենակ դուռն եմ փակել, որովհետև իրանց վեշերը ներսում էին, բանալին իրանց եմ տվել…»:

Կողմերի միջնորդությամբ դատարանը հրապարակեց նաև այս վկայի նախաքննական ցուցմունքը:

Վկան նախապես ասաց, որ ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ դատարանում ասում է միայն ճշմարտությունը. «Եթե շատ երկար պատմության մեջ ընկնեի, ավելի շատ կհիշեի… Ինչ գրել եմ՝ ճիշտ եմ գրել»:

Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, որ Թերեզան իր տանը վարձով ապրում էր ընկերուհու՝ Տաթևիկի հետ: Երբ ինքը դեպքի օրը Տաթևիկի կանչով աշխատանքից եկել է տուն, տեսել է, որ Թերեզան «խեղճացած, վախեցած է, ասես՝ սթրես տարած լիներ…»:

Վկան լսել է Տաթևիկի ու Հարութի խոսակցությունը՝ Տաթևիկը ցույց է տվել Թերեզայի վնասված աջ ականջը, որտեղից արյուն էր հոսում, ու ասել է Հարութին՝ երևի Հապետը դանակով է վնասել… «Ես դանակ չեմ տեսել, լսել եմ Տաթևի խոսքերը, էդքան բան, ես բացարձակ իրանց հետ չեմ շփվել, ես վախենում եմ տենց բաներից… Բայց ես հիշում եմ, որ Թերեզային լույսով են հանել տանից՝ նրա մազերը գզգզված էին, ականջն արյունոտ էր՝ բայց կարող ա՝ ականջօղն էր քաշել ու ականջը վնասել՝ ի՞նչ իմանամ…»:

Վկան նախաքննական ցուցմունքում նշել է, որ դեպքի օրվա առավոտյան տեսել էր Թերեզային, նրա դեմքին վնասվածքներ չկային:

Նախաքննական ցուցմունքի այս միտքը սկզբում զարմացրեց վկային, նա ասաց, որ առավոտյան գործի է գնացել, ե՞րբ է հասցրել Թերեզային տեսնել, հետո «տեղը բերեց»՝ «դուռ դռան էինք ապրում՝ նույն հայաթում, երևի դուռը բացել եմ, որ դուրս գամ, Թերեզային տեսել եմ՝ ուրեմս տեսել եմ, որ գրել եմ…»:

Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, թե Թերեզան ուզում էր տեղափոխվել, որ նախկին ընկեր Հայրապետն իրեն չգտնի… «Ես չեմ մտել իրանց գործերի մեջ: Թերեզայի վեշերը՝ մահճակալ, աթոռներ, դեռ իմ տանն են, հա, կներեք, հագուստը տանելու համար Թերեզան մի օր Հարութի հետ եկավ՝ գլուխը կապած էր… հագուստը, աման-չամանը տարան… Թերեզան շնորհակալություն հայտնեց ու գնաց… Ես, այո, նեղվել էի՝ եթե էդ տղան՝ Հայարապետը, տենց բան էր արել իմ տանը, թող գար ներողություն հայցեր, չէ՞ որ ես մենակ եմ ապրում… Բայց ես տենց վկա չեմ, էլի, խնդրում եմ էլ ինձ չանհանգստացնեք…»:

Գործով վկա Հարութը դատարանին դիմել էր խնդրանքով՝ իրեն դատարան չկանչել, հիմք ընդունել նախաքննական ցուցմուքները: Սակայն ինչպես մեղադրողը, այնպես էլ ամբաստանյալի շահերի պաշտպան Թամարա Բաղդասարյանն առարկեցին այդ վկայի նախաքննական ցուցմունքի հրապարակման դեմ. Պաշտպանական կողմը պետք է հակընդդեմ հարցման հնարավորություն ունենա, դատարանում հարցաքննի վկային:

Դատարանը վկա Հարութին բերման ենթարկելու և հաջորդ նիստին հարցաքննելու որոշում կայացրեց:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված