Հայերեն


Ինչպես են կենդանակերպի նշաններն իրենց դրսևորում հարաբերություններում

Հասարակություն

Soulpost.ru-ն ներկայացրել է, թե ինչպես են կենդանակերպի նշաններն իրենց դրսևորում հարաբերություններում:

Աղեղնավոր։ Կին Աղեղնավորը կարող է լինել իր ամենավատ թշնամին ու ամենամեծ քննադատը, բայց նա երբեք նույն կերպ չի վարվի ձեզ հետ։ Նա կօգնի բացահայտել ձեր ամբողջ պոտենցիալը։ Կին Աղեղնավորը նվիրված է, մշտապես մտածում է մյուսների մասին։ Վստահությունը չափազանց կարևոր է Աղեղնավորի համար. հենց վստահեք նրան, նա ընդմիշտ կնվիրվի ձեզ։ Աղեղնավորի սերը սահմաններ չունի. նա պատրաստ է ուրախությամբ ձեզ նվիրել իր սիրտը։ Աղեղնավորը միշտ մտածում է այն մասին, թե ինչպես են իր գործողություններն ազդում մյուսների վրա։ Նրանք անանցանելի պատ են կառուցում իրենց սիրտ տանող ճանապարհին, բայց հենց անցնեք այդ պատի միջով, նա առհավետ ձերը կդառնա։

Ձկներ։ Սկզբնական շրջանում չափազանց ամաչկոտ են։ Ձկները կվանեն ձեզ, բայց դրանում ինչ-որ հետաքրքիր բան կգտնեք։ Երբ ճանաչեք Ձկներին, կզգաք, թե որքան լավ մարդիկ են։ Կենդանակերպի նշանների շարքում Ձկները միակն են, ում կարող եք վստահել ավելի, քան ինքներդ ձեզ։ Նրանք միշտ ձեր կողքին կլինեն ու կաջակցեն ձեզ։ Ձկները մարդկանց մասին դատողություններ անում են՝ ելնելով նրանց գործողություններից, և ոչ թե՝ խոսքերից։ Նրանք հեշտությամբ հասկանում են, երբ նեղսրտած եք, նույնիսկ, եթե փորձում եք թաքցնել դա։ Ձկներն ամենազգացմունքային կանայք են, այդ պատճառով էլ ամենաքիչն են ցանկանում վնասել մյուսներին։ Եթե Ձկները մեղավոր են, նրանք առաջինն են ներողություն խնդրում և փորձում են շտկել իրավիճակը։

Այծեղջյուր։ Պերֆեկցիոնիստ են։ Հարաբերություններում ևս փորձում են անել հնարավոր ամեն բան և հնարավորինս լավ։ Միշտ գերակայում են, պաշտպանում զուգընկերոջը, լսում։ Սիրելի մարդիկ Այծեղջյուրի համար առաջին տեղում են։ Այծեղջյուրին հասկանալը բավական բարդ է, քանի որ նրանք շատ լավ թաքցնում են սեփական զգացմունքները։

Կշեռք։ Կենդանակերպի նշանների շարքում ամենաբարին են։ Հարաբերություններում փորձում են խուսափել կոնֆլիկտներից։ Փորձում են երջանիկ ու դրական լինել, բայց երբ ինչ-որ բան իսկապես նեղացնում է նրանց, նրանք դա զգում են ամբողջ էությամբ։ Զուգընկերոջ պահանջները սեփականից վեր են դասում։ Կշեռք կանայք շփվող են, բայց չեն սիրում, երբ իրենց խանդում են։ Զայրույթի ժամանակ կարող են ասել բաներ, որոնց համար հետագայում կզղջան։

Երկվորյակներ։ Երկվորյակների բնավորությունը երկակի է. մի կողմից՝ նրանք ուրախ են ու շփվող, մյուս կողմից՝ փակ ու բացասական։ Հարաբերություններում միշտ փորձում են թաքցնել սեփական բնավորության մութ կողմերը։ Երկվորյակների համար վստահությունը սրբություն է։ Հենց դավաճանեք նրանց, նրանք կլքեն ձեզ՝ առանց մտածելու երկրորդ հնարավորություն ընձեռելու մասին։ Երկվորյակները սիրում են ամբողջ սրտով, ամբողջ սրտով զգում են ցավը, բայց երբեք ցույց չեն տա, որ տառապում են։

Ջրհոս։ Որպես կանոն՝ կենդանակերպի նշանների շարքում ամենակրքոտն են։ Հաճախ են խույս տալիս հարաբերություններից, քանի որ գնահատում են սեփական անկախությունը, բայց եթե կարողանաք Ջրհոսին ստիպել պատասխանատվություն ստանձնել, նա ողջ կյանքում ձերը կլինի։ Ջրհոսի լավագույն հատկություններից մեկն այն է, որ զուգընկերոջ թերություններն ընկալում են՝ որպես երևույթներ, որոնցով կարելի է հիանալ։ Միևնույն ժամանակ՝ Ջրհոսները տանել չեն կարողանում իրենց թույլ տեղերը նշելը։ Ամենաբարդը Ջրհոսին սովորեցնելն է սիրել ինքն իրեն։ Նրանք կարող են ամենից շատ սիրել ձեզ, բայց երբեք այդպիսի սեր չեն զգա իրենց հանդեպ։ Ջրհոսները շատ են մտածում, վերաիմաստավորում ամեն ինչ, այդ պատճառով էլ հաճախ եք ստիպված լինելու ձեր հարաբերությունների զարգացման նոր սցենարներ լսել։ Նրանց հասկանալու բանալին համբերությունն է։

Առյուծ։ Անհույս ռոմանտիկներ են, ովքեր անիրական սպասումներ ունեն։ Չնայած ամեն ինչ կանեն սիրելիի համար, նրանց գրավում են մարդիկ, ում հետ դժվար թե կարողանան երկար ճանապարհ անցնել։ Հաճախ են հիասթափվում՝ ամեն ինչ տալով մարդու, ով դա չի գնահատում։ Արդյունքում՝ հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ Անիրական սպասումները հոգեկան ապրումների հետևանք են դառնում։ Առյուծներին միշտ գրավում են սխալ մարդիկ, բայց նրանք երբեք չեն փոխվում՝ ամեն անգամ կրկնելով նույն սխալը։ Երբեք չեն լսում ընկերների խորհուրդները, երբ խոսքը սիրո հարցերին է վերաբերում, և շարունակում են սխալներ թույլ տալ։

Խեցգետին։ Իսկապես ոսկե սիրտ ունեն, որը բաց է բոլորի համար, սակայն սիրային հարաբերություններում հիասթափություն են առաջացնում և ցավ պատճառում։ Դա է պատճառը, որ հաճախ են վանում մարդկանց։ Որևէ մեկին չեն վստահում՝ բացի իրենցից. այդ պատճառով էլ նրանց համար հարաբերությունները բավական բարդ են։ Նրանք ցանկանում են նվիրել իրենց անսահման սերը, բայց վախենում են ապրումներից։ Խեցգետինների համար որոշումների կայացումը բավական բարդ է։ Իրականում Խեցգետինները շատ հոգատար են, նույնիսկ, եթե ձևացնում են, թե ոչինչ չեն անում։

Ցուլ։ Հարաբերություններ ստեղծելը Ցուլերի համար ամենաբարդն է։ Նրանք ունեն սեփական կյանքը, որից գոհ են։ Հեշտությամբ կարողանում են սրտեր կոտրել։ Նրանք ամեն ինչ անում են իրենց տեմպին համապատասխան, և, եթե ճնշում եք գործադրում նրանց վրա, նրանք կփախչեն ձեզանից։ Սառնասիրտ են, և, երբ հարաբերություններն ավարտվում են, այլևս երբեք երկրորդ շանս չեք ունենա։ Անկախ են։

Խոյ։ Խոյերը շուտ են սիրահարվում, ինչը վախեցնում է դիմացինին։ Խոյերը սիրում են ղեկավարել ամեն ինչ և բոլորին, ինչը զայրացնում է շատ տղամարդկանց։ Խոյերի ուժը կարող է գրավել տղամարդկանց, բայց նաև կարող է վանել։ Խոյերը կամակոր են, բայց երբ ճանաչեք նրանց, կհասկանաք, որ չափազանց զգացմունքային են։ Նրանք ուղիղ են, սուր լեզու ունեն։

Կույս։ Քննադատական մոտեցում ունեն սեփական անձի նկատմամբ, ինչը բարդացնում է հարաբերությունները։ Իրենց երբեք բավական լավը չեն համարում նրա համար, ում հետաքրքրում են։ Չափազանց խանդոտ են, ինչը հասցնում է հարաբերությունների ավարտի։ Պերֆեկցիոնիստ են, այդ պատճառով սկսում են քննադատել իրենց և տանջել, երբ անհաջողություն են ունենում։ Դժվար է նայել, թե ինչպես է ինքն իրեն ոչնչացնում մարդը, ում սիրում եք։

Կարիճ։ Կենդանակերպի նշանների շարքում ամենաանկանխատեսելին են։ Հարաբերություններում ղեկավարում ու վերահսկում են ամեն ինչ։ Սառն են, անսիրտ, կասեն այն ամենը, ինչ մտածում են, չեն զսպի սեփական արտահայտությունները։ Վիճելիս անխիղճ են։ Եթե նույնիսկ մեկ անգամ սխալ եք թույլ տվել, Կարիճների համար այլևս գոյություն չունեք։ Կարիճներն անկանխատեսելի են. երբեք չեք կարող իմանալ՝ նա կկանգնի ձեր կողքի՞ն, թե՞ պարզապես կոչնչացնի ձեզ։ Կենդանակերպի նշանների շարքում ամենադժվարն են սիրահարվում։ Բայց հենց դա տեղի ունենա, կլինեք միակն ու անկրկնելին։

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված