Հայերեն


Հատուկ գործողություն սահմանին

Քաղաքականություն

Լրագիր / Հուլիսի 31-ին Ադրբեջանը հայտնեց իր ԶՈՒ զոհված լեյտենանտի մասին, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ հայկական ուժերի կողմից Թովուզի բնակավայրերի գնդակոծության հետեւանքով:
Մինչ այդ, ադրբեջանական կողմը կրկին լարել էր իրավիճակը Հայաստանի Տավուշի մարզի սահմանագծում: Գնդակոծվել էին բնակավայրերը: Ամբողջությամբ շարքից հանվել էր հայ ֆերմերներից մեկի տնտեսությունը: Դիպուկահարը կրակել էր 14-ամյա պատանու ուղղությամբ, ով կարողացել էր թաքնվել ու ողջ մնալ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում քննարկումներից մեկում նշել էր, որ այդ զոհված լեյտենանտը՝ Հուսեյն Աքբերլին, բարձր որակի դիպուկահար է եղել: Չի բացառվում, որ դա եղել է նույն դիպուկահարը, ով հետապնդել էր հայ պատանուն:
Մի քանի օր անց Ադրբեջանը հայտնեց եւս մեկ կորստի մասին, այդ նույն սահմանագոտում:
Ադրբեջանը պարբերաբար լարում է վիճակը Հայաստանի հետ սահմանին, որն այսպես ասած ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին է: Ընդ որում, հաճախ այդ լարումները համընկնում են որոշակի իրադարձությունների, կապված մասնավորապես ՀԱՊԿ-ի հետ:
Սովորաբար, երբ նման դեպքերում բարձրացվում է ՀԱՊԿ-ի խնդիրը, ռուսական կողմը եւ նրանց հայկական «սուրհանդակներն» ասում են, որ Հայաստանը չի դիմում պաշտոնապես, այդ պատճառով էլ ՀԱՊԿ-ը չի արձագանքում նման դեպքերին: Հնարավոր է՝ այդպես է, թեեւ գոնե հայտարարությունների մակարդակում ՀԱՊԿ-ը չպետք է որեւէ բանի սպասի, քանի որ Հայաստանի դեմ կրակոցը, ենթադրվում է, կրակոց է նաեւ ՀԱՊԿ-ի դեմ:
Մյուս կողմից, ՀԱՊԿ-ը շատ կուզեր, որ Հայաստանը դիմեր, «հայտնի պատճառներով», մասնավորապես նկատի առնելով խաղաղապահների երբեմն-երբեմն ակտիվացող թեման:
ՀԱՊԿ-ը եւ դրա առաջատար Ռուսաստանը, ինչպես ցույց տվեցին հայ-ադրբեջանական դիմակայության վերջին տարիների իրադարձությունները, ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի անվտանգության երաշխավորն են, այն առումով, որ զսպեն ու սահմանափակեն հայկական ուժերի գործողությունները: Եթե այդպես չլիներ, Ադրբեջանն անգամ օդ չէր կրակի:
Հայաստանը ճիշտ է անում, որ չի դիմում ՀԱՊԿ-ին: Մի կողմից, այդ կառույցին «պարտքի տակ թողնելով», մյուս կողմից՝ սեփական ԶՈՒ գործողությունների համար ազատություն ապահովելով: Բացի այդ, ապահովվում է նաեւ Ադրբեջանի համար անակնկալը՝ այդ երկիրը պետք է մշտական վախի ու կասկածի մեջ լինի, չիմանալով, թե որ կողմից է լինելու հարվածը:
Տավուշում հատուկ գործողությունը հանրային մեծ հնչեղություն չստացավ, քանի որ այդ օրերին Հայաստանում «քրեական հրավառություն» էր՝ իրար հետեւից աղմկալի սպանություններ էին կատարվում, հանրությունն ըմբոշխնում էր քրեական քրոնիկոնն ու կենցաղային հողում փորփրած կեղտը, որ հորդում էր ԶԼՄ-ների էջերում:

Հոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեց
Ամենադիտված