Հայերեն


Բուրիշներ․ աշխարհի ամենաառողջ ու երկարակյաց ժողովրդի ֆենոմենը

Աշխարհ

Հունզա գետի հովիտը (Հնդկաստանի և Պակիստանի սահման) «երիտասարդության օազիս» են անվանում:

Այդ հովտի բնակիչների կյանքի տևողությունը 110-120 տարի է:

Նրանք գրեթե երբեք չեն հիվանդանում և երիտասարդ տեսք են ունենում:

Բուրիշ ժողովրդի մասին կպատմի EnterTrain-ը:

 

 

1. Նշանակում է՝ կա որոշակի կենսակերպ, երբ մարդիկ իրենց զգում են առողջ, երջանիկ, չեն ծերանում ինչպես մյուս երկրներում՝ արդեն 40-50 տարեկանում: Հետաքրքիր է, որ Հունզա հովտի բնակիչները, ի տարբերություն հարևան ժողովուրդների, արտաքուստ շատ նման են եվրոպացիների: Նրանք համարվում են իզոլացված ժողովուրդ, և նրանց լեզուն ներառված չէ որևէ լեզվաընտանիքի մեջ, նույնիսկ՝ հնդեվրոպական

Ըստ լեգենդի՝ այդտեղ գտնվող գաճաճ բարձրավանդակային պետությունը հիմնել է Ալեքսանդր Մակեդոնացու բանակի ռազմիկների խումբը նրա Հնդկակակն արշավի ժամանակ:

2. Միաժամանակ, բուրիշները թեթև հեգնանքով են վերաբերվում նրան, որ ինչ-որ մեկին էլ աշխարհում անվնում են լեռնաբնակներ: Իրականում այդ անվանումը լիիրավ պետք է կրեն հանրահայտ «լեռնային հանդիպման վայրում» ապրողները՝ կետի, որտեղ հատվում են աշխարհի 3 ամենաբարձր համակարգերը՝ Հիմալայները, Հինդուկուշը և Կարակորումը:

Այդ լեռնային կազմավորումներով անցնել հնարավոր կլինի միայն սպորտսմեն լինելու դեպքում: Դուք կկարողանաք սուզվել նեղ լեռնանցքների, ձորերի, արահետների մեջ: Հնուց այդ հազվագյուտ զարկերակները վերահսկել են իշխանությունները, որոնք բոլոր անցնող քարավաններից զգալի հարկեր են վերցրել: Հունզան համարվել է դրանցից ամենաազդեցիկներից մեկը:

3. Հունզան Հիմալայների հովիտների մի քանի այլ հովիտների հետ հայտնվել են տարածքում, որի համար մոտ 60 տարի համառ պայքար են մղել Հնդկաստանը և Պակիստանը:

Սենյակներից մեկում երկու դիմանկար է կախված՝ բրիտանացի կապիտան Յանֆհազբենդի և ռուս կապիտան Գրոմբչևսկու, որոնք վճռել են դքսության ճակատագիրը: Այդ ժամանակ հինդուստանի և Միջին Ասիայի սահմանին ընթացել է XIX դարի երկու գերտերությունների՝ Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի ակտիվ պայքար: Այդ ժամանակ ամբողջ Պամիրի վրա ազդեցություն ունեցող Ռուսաստանը ձգտել է հնդկական ապրանքներին հասնել: Այդպես կապիտանը Խաղի մեջ է մտել: Գրոմբչևսկու առաքելությունը շատ է անհանգստացրել Կալկուտային, որտեղ այդ ժամանակ գտնվել է Բրիտանական Հնդկաստանի փոխարքայի պալատը:

4. Երկու կապիտանները գործընկերներ են եղել՝ «համազգեստով աշխարհագետներ», նրանք բազմիցս հանդիպել էին Պամիրի արշավանքների ժամանակ:

1891 թ. դեկտեմբերի 1-ին Յանֆհազբենդի մարտիկները գրավել են Կալկուտան: Սակայն բրիտանացիները Հունզայում արապնդվել և մնացել են մինչև 1947 թ., երբ անկախացած Բրիտանական Հնդկաստանի փլուզման ժամանակ իշխանությունը հանկարծ հայտնվել է՝ մուսուլմանների վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Այդ տարածքում լուսավոր և մեծ տեղերը քիչ են, թերևս, միայն «պատշգամբի սրահն» է հաճելի տպավորություն թողնում՝ այնտեղից վեհ տեսարան է բացվում դեպի հովիտ: Այդ սրահի պատերից մեկի հին երաժշտական գործիքների հավաքածու է, մյուսին՝ զենք՝ սրեր:

Հունզան կառավարում է Պակիստանի Քաշմիրի և Հյուսիսային տարածքների հարցերով նախարարոթյունը:

5. Համարվում է, որ Հունզան Արևմուտքի համար նորից բացահայտել են հիպպիները, որոնք 1970-ական թթ. թափառել են Ասիայում՝ ճշմարտություն և էկզոտիկա որոնելով:

Հունզայի ամենահիմնական տեսարժան վայրերից է սառցադաշտը, որը լայնատարած սառը գետի պես իջնում է հովիտ: Մեծաթիվ տեռասաձև դաշտերում աճեցնում են կարտոֆիլ, բանջարեղեն և կանեփ, որն այստեղ ոչ այնքան ծխում են, որքան որպես համեմունք ավելացնում են մսով ուտեստներին և ապուրներին:

Ծիրանը, անկասկած, Հունզայի այգիների գլխավոր արժեքն է:

Հունզան գրավիչ է ոչ միայն արմատական երիտասարդության համար, այնտեղ գնում են և՛ լեռնային հանգստի սիրահարներ, և՛ պատմության սիրահարներ, և՛ պարզապես հայրենիքից հեռանալ ցանկացողներ:

6. Հովտի ժողովուրդը խոսում է իր սեփական բուրուշասկի իզոլացված լեզվով, դավանում է իսլամ:

Նուրիշները լողանում են սառը ջրում նույնիսկ 15 աստիճան ցրտի դեպքում մինչև 100 տարեկան շարժական խաղեր են խաղում, 40-ամյա կանայք նրանց մոտ աղջիկների տեսք ունեն, 60 տարեկանում պահպանում են բարեկազմությունը և կազմվածքի նրբությունը, իսկ 65 տարեկանում դեռ երեխաներ են ունենում: Ամռանը նրանք սնվում են հում մրգերով և բանջարեղենով, ձմռանը՝ արևի տակ չորացրած ծիրանով և ծլած սերմերով, ոչխարի պանրով:

Շոտլանդացի բժիշկ Մաքքարիսոնը, ով առաջինն է նկարագրել Երջանիկ հովիտը, ընդգծել է, որ այնտեղ սպիտակուցի սպառումը ամենացածր մակարդակի վրա է: Հունզայի բնակիչների օրական կալորիականությունը միջինում 1933 կկալ է, պարունակում է 50 գ. սպիտակուց, 36 գ. ճարպ և 365 գ. ածխաջրեր:

7. Անգլիա վերադառնալով՝ Մաքքարիսոնը հետաքրքիր փորձեր է արել մեծ թվով կենդանիների վրա: Դրանց մի մասը կերել է լոնդոնյան սովորական աշխատավոր ընտանիքի սնունդ (սպիտակ հաց, ծովատառեխ, զտված շաքարի պահածոյացված և եփված բանջարեղեն): Որպես հետևանք՝ այդ խմբում սկսել են «մարդկային» հիվնդություններ ի հայտ գալ: Մյուս կենդանիները Հունզայի բնակիչների դիետայով են սնվել և ամբողջ փորձի ընթացքում լրիվ առողջ են եղել:

«Բուրիշներ՝ ժողովուրդ, որը հիվանդություններ չի ճանաչում» գրքում Ռ. Բիրհերն ընդգծում է այդ երկրում սննդակարգի հետևյալ շատ էական առավելությունները.

  •  նախևառաջ այն բուսակեր է,
  •  մեծ քանակությամբ հում մթերքներ,
  •  ամենօրյա սննդակարգում գերակշռում են բանջարեղենը և մրգերը,
  •  մթերքները բնական են, առանց քիմիայի, պատրաստվում են նյութերի բոլոր կենսաբանորեն արժեքավոր նյութերի պահպանմամբ,
  •  ալկոհոլ և քաղցրավենիք հազվադեպ են օգտագործում,
  •  աղի շատ չափավոր օգտագործում,
  •  միայն հարազատ հողում աճեցրած մթերքներ,
  •  քաղցած մնալու պարբերական շրջաններ:

8. 1963 թ. Հունզայում ֆրանսիական բժշկական արշավախումբ է եղել: Նրա անցկացրած բնակչության մարդահամարի արդյունքում պարզվել է, որ Հունզայի բնակիչների կյանքի միջին տևողությունը 120 տարի է, ինչը կրկնակի գերազանցում է եվրոպացիների այդ ցուցանիշը:

9. Երկարակեցության իրենց գաղտնիքի մասին Հունզայի բնակիչներն ասում են՝ եղիր բուսակեր, միշտ և ֆիզիկապես աշխատիր, մշտապես շարժվիր և մի փոխիր կյանքիդ ռիթմը, այդ դեպքում կապրես մինչև 120-150 տարի: Հունզայի բնակիչներին բնորոշ են՝ բարձր աշխատունակությունը, կենսուրախությունը, բացառիկ դիմացկունությունը:

 

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան
Ամենադիտված