Հայերեն


Հետաքրքիր բացահայտում կրծքով կերակրող մայրերի մասին

Հասարակություն

Ըստ նոր համաշխարհային վերլուծության, աշխարհում ոչ մի երկիր լիովին չի համապատասխանում կրծքով կերակրման միջազգային չափանիշներին. այս մասին այսօր հայտնեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը, որը կրծքով կերակրման խթանմանը միտված նոր համաշխարհային նախաձեռնություն է:

Ըստ «Կրծքով կերակրման համաշխարհային ցուցանիշը» զեկույցի, որտեղ ընդգրկված են 194 երկրներ, վեց ամսականից ցածր երեխաների միայն 40 տոկոսն է կերակրվում բացառապես կրծքով (այսինքն՝ սնվում միմյայն կրծքի կաթով), մինչդեռ միայն 23 երկրում է կրծքով կերակրման ցուցանիշը 60 տոկոսից բարձր:

Փաստերը ցույց են տալիս, որ կրծքով կերակրումը թե՛ նորածնի և թե՛ մոր առողջության և իմացական զարգացման համար օգուտներ ունի: Այն հատկապես կարևոր է կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում, քանի որ օգնում է կանխել լուծն ու թոքաբորբը՝ մանկական մահացության երկու հիմնական պատճառները: Կրծքով կերակրող մայրերի մոտ ձվարանների և կրծքի քաղցկեղի՝ կանանց մահացության երկու առաջատար պատճառների ռիսկը նվազում է:

«Կրծքով կերակրման շնորհիվ երեխաներն ունենում են կյանքի հնարավորինս լավ սկիզբ», – ասում է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն բժ. Տեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը: «Կրծքի կաթը կարծես թե երեխայի առաջին պատվաստումը լինի, քանի որ այն պաշտպանում է մանուկներին մահացու վարակներից և նրանց տրամադրում սնուցում, որն անհրաժեշտ է գոյատևելու և զարգացման համար»:

Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվա (օգոստոսի 1-7-ը) սկզբին ցուցանիշի հետ մեկտեղ հրապարակվել է նոր ուսումնասիրություն, ըստ որի՝ յուրաքանչյուր նորածնի օգտին տարեկան անհրաժեշտ է ընդամենը 4.70 ԱՄՆ դոլարի ներդում, որպեսզի մինչև 2025 թվականը վեց ամսականից ցածր երեխաների շրջանում բացառապես կրծքով կերակրման համաշխարհային ցուցանիշը հասնի 50 տոկոսի:

«Սնուցելով ազգերի առողջությունն ու բարեկեցությունը. կրծքովկերակրման օգտին ներդրման փաստարկը» ուսումնասիրությունն առաջարկում է, որ այս թիրախին հասնելու շնորհիվ կփրկվի հինգ տարեկանից ցածր 520,000 երեխայի կյանք և 10 տարվա ընթացքում կստեղծի 300 բիլիոն ԱՄՆ դոլարի տնտեսական շահ, քանի որ կկրճատվի հիվանդությունների թիվը, պահանջվող առողջապահական ծախսերը և կբարձրանա արդյունավետությունը:

«Կրծքով կերակումն ամենաարդյունավետ, այդ թվում նաև ծախսաարդյունավետ, ներդրումներից մեկն է, որը յուրաքանչյուր երկիր կարող է կատարել իր ամենափոքրիկ անդամների և տնտեսության ու հասարակության ապագա առողջության օգտին», – ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը: «Կրծքով կերակրման օգտին ներդրում չկատարելով մենք վնասում ենք մայրերին ու նրանց մանուկներին, այդպիսով վճարելով կրկնակի գին՝ ի դեմս կորած կյանքերի և բաց թողնված հնարավորությունների»:

Համաշխարհային առումով կրծքով կերակրման օգտին ներդրումը չափազանց ցածր է: Ամեն տարի ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրների կառավարությունները կրծքով կերակրման ծրագրերի վրա ծախսում են մոտ 250 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ դոնոր կազմակերպությունները տրամադրում են լրացուցիչ 85 միլիոն ԱՄՆ դոլար:

Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը կոչ է անում երկրներին.

Ավելացնել ֆինանսավորումը հօգուտ ծննդից մինչև երկու տարեկանը կրծքով կերակրման ցուցանիշների աճի:
Լիովին իրականացնել «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքի» և Առողջապահության համաշխարհային ասամբլեայի համապատասխան որոշումները՝ իրավական խիստ գործիքների միջոցով, որոնք հարկադիր կկատարվեն: Այդ թվում անկախ կազմակերպությունների կողմից կիրականացվի մշտադիտարկում։
Մշակել վճարովի ընտանեկան արձակուրդի և աշխատավայրում կրծքով կերակրման քաղաքականություն, հիմնված Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ մայրության պաշտպանության ուղեցույցի վրա, որը նաև ընդգրկում է զբաղվածության ոչ ֆորմալ հատվածը։
Ծննդատներում իրականացնել «Կրծքով հաջող կերակրման 10 քայլերը» ծրագիրը, ներառյալ կրծքի կաթի տրամադրումը հիվանդ և խոցելի նորածիններին։
Բարելավել կրծքով կերակրման մասնագիտական խորհրդատվության հասանելիությունը առողջապահական հաստատություններում։
Ամրացնել առողջապահական հաստատություն – համայնք կապը և խրախուսել համայնքում առկա ցանցերը, որոնք պաշտպանում, խթանում և աջակցում են կրծքով կերակրմանը։
Ամրապնդել մշտադիտարկման համակարգերը, որոնք արձանագրում են կրծքով կերակրման ազգային և գլոբալ թիրախներին ուղղված առաջընթացը։

Կրծքով կերակրումը կարևոր է Կայուն զարգացման տարբեր նպատակների իրականացման գործում: Այն բարելավում է սնուցումը (ԿԶՆ2), կանխում մանկական մահացությունն ու նվազեցնում ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկը (ԿԶՆ3) և նպաստում է իմացական զարգացմանն ու կրթությանը (ԿԶՆ4): Կրծքով կերակրումը նաև կարող է նպաստել աղքատության վերացմանը՝ խթանելով տնտեսական աճն ու կրճատելով անհավասարությունները:

 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված