Հայերեն


«Ադվակատ» Լիլիթը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման

Հասարակություն

Քաղաքացիների վստահությունը չարաշահելու, նրանց իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով փաստաբան ներկայացած և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակելու համար 34-ամյա Լիլիթ Ֆարմանյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ֆարմանյանից հօգուտ տուժող Ա. Ա-ի կբռնագանձվի 3500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 1 300 000 ՀՀ դրամ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխահատուցում, իսկ տուժող Բ. Թ-ի կբռնագանձվի՝1 697 500 ՀՀ դրամ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխահատուցում:

Լիլիթ Ֆարմանյանը կալանքի է վերցվել անմիջապես դատական ակտի հրապարակումից հետո՝ դատական նիստերի դահլիճից:
Ըստ մեղադրանքի՝ Լիլիթ Ֆարմանյանը ներկայանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան՝ փաստաբանական ծառայություն մատուցելու, ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու և շահերը պաշտպանելու պատրվակով Երևանի բնակչուհի Ա.Ա-ից մաս-մաս ստացել է փաստաբանական ծառայություններ մատուցելու համար 1 427 625 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար գումար, բացի այդ նա տարբեր պետական մարմիններում վճարումներ կատարելու համար ևս Ա-ից խարդախությամբ հափշտակել է 1 334 000 ՀՀ դրամ գումար, ընդհանուր առմամբ նրանից հափշտակելով 2 761 625 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ Լ.Ֆարմանյանը ուրիշի գույք խաբեությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ տեղեկանալով, որ Բագրատ Թորոսյանն ու Լիանա Ստեփանյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հանդիսանում են որպես կողմեր նրանց ներկայանալով որպես փաստաբան վստահություն ստեղծելով կարող է ՀՀ քաղ.դատարանում հանդես գալ նրանց անունից, 2014թ.սեպտեմբեր պահանջել և ստացել է 816 060 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար սեպտեմբեր ամսին 1 220 400 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումար ընդհանուր առմամբ նրանցից հափշտակելով 2 036 460 ՀՀ դրամին համարժեք գումար:
Լիլիթ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-չդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ֆարմանյան՝ երկու դրվագով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել, թե ինքը փաստաբան չի հանդիսացել և որևէ մեկին որպես փաստաբան չի ներկայացել, ավելին՝ խաբեությամբ գումարներ չի վերցրել:

Հաճախել է գեղեցկության սրահ, որտեղ վարսահարդարներից մեկն իրեն կնքել է «ադվոկատ Լիլիթ» մականունով, հենց այդ գեղեցկության սրահում էլ ծանոթացել է տուժող Ա.-ի հետ, ով տեղյակ լինելով, որ ինքը հանդիսանում է իրավաբան, խնդրել է օգնել բնակարանի հետ կապված հարցով: Փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո ամբաստանյալը տուժող Ա.-ին ասել է, որ կփորձի օգնել, սակայն դրա համար նրա անունից լիազորագիր պետք է տրվեր, ինչի համար նրան է տվել իր անձնագրի պատճենը:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ըստ ամբաստանյալի՝ այս ընթացքում իր և տուժող Ա-ի միջև ձևավորվել են ընկերական հարաբերություններ և իրենք ավելի մտերմացել են: Որոշ ժամանակ անց ինքն անձնական խնդիրների պատճառով Ա.-ից պարտքով 3500 ԱՄՆ դոլար է խնդրել, կարճ ժամանակ անց վերադարձնելու պայմանով, սակայն գումարը չի կարողացել վերադարձնել, ինչից հետո իր և Ա.-ի հարաբերությունները վատացել են և վերջինս պահանջել է գումարը վերցնելու մասին նոտարական կարգով փոխառության պայմանագիր կնքել, որին ինքը ստիպված համաձայնվել է, թեև այդ պայմանագրում ներառված են եղել նաև Ա.ի կողմից պետական մարմիններում վճարված գումարները:

Հետագայում խնդիրներ են առաջացել և ինքը չի կարողացել ամբողջությամբ վճարել պայմանագրով սահմանված պարտքի գումարը, սակայն պարբերաբար Ա.-ին վերադարձրել է տարբեր չափերով գումարներ, սակայն Ա.-ն այդ գումարները դիտարկել է, որպես տոկոսագումարներ:
Ամբաստանյալը մասնակի առարկել է տուժող Ա.-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի դեմ, ընդունելով միայն 3500 ԱՄՆ դոլար պարտքի գումարի մասը:

Ըստ էության մյուս տուժողի հետ կապված պատմությունը չի տարբերվում, ամբաստանյալի ցուցմունքի համաձայն՝ տուժողի կնոջ հետ ծանոթացել է այդ նույն վարսավիրանոցում և հետագայում իրեն խնդրել են օգնել՝ տան հետ կապված խնդիրների հարցերով:
Տուժող Բագրատ Թորոսյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի դեմ ամբաստանյալն առարկել և ամբողջությամբ չի ընդունել:
Դատարանն ամբաստանյալի ցուցմունքներն արժանահավատ չի համարել և գտել է, որ դրանք նպատակ են հետապնդում խուսափել պատասխանատվությունից և պատժից:

Դատարանը հետազոտելով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, վերլուծելով և գնահատելով դրանք իրենց համակցությամբ, ապացուցված է համարել, որ ամբաստանյալ Լիլիթ Ֆարմանյանը խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, խաբեության եղանակով՝ չհանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Երևան քաղաքի բնակչուհուն ներկայանալով որպես փաստաբան և վերջինիս համար փաստաբանական ծառայություններ մատուցելու, ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու և նրա շահերը պաշտպանելու պատրվակով, 2013 թ. հոկտեմբերից մինչև 2014 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, նրանից մաս-մաս ստացել է փաստաբանական ծառայություններ մատուցելու համար 3500 ԱՄՆ դոլար գումար, իսկ տարբեր պետական մարմիններում վճարումներ կատարելու համար ևս 1 334 000 ՀՀ դրամ գումար՝ խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուրը 2761625 ՀՀ դրամ գումար:

Այդ ամենից հետո ի հավաստումն կատարված աշխատանքի Ա. Ա.-ին ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանի կողմից իբրև կայացված վճռի և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի կեղծ պատճենները:
Այսպիսով, դատարանն ապացուցված է համարել նաև այն, որ Ֆարմանյանը տեղեկանալով Բագրատ Թորոսյանն ու Լիանա Ստեփանյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հանդիսանում են քաղաքացիական գործով կողմեր, նրանց ևս ներկայացել է որպես փաստաբան և վստահեցրել է, որ կարող է

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հանդես գալ նրանց անունից, որից հետո 2014 թվականի փետրվար ամսին պահանջել և ստացել է 2000 ԱՄՆ դոլար, իսկ սեպտեմբերին՝ 3000 ԱՄՆ դոլար գումար և խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուրը 2 036 460 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար:
Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Լիլիթ Ֆարմանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ առկա չեն:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված