Հայերեն


Ինչպես են հայերն ու ռուսները քցում խաղացողներին ու խաղեր ծախում

Սպորտ

1in.am / Ռուս ֆուտբոլիստ Պավել Կոնդրախինի՝ նախօրեին հայկական և ռուսական ֆուտբոլի վերաբերյալ սկանդալային հարցազրույցը կարծես անպատասխան մնաց: 24-ամյա հարձակվողը, ով ժամանակին հանդես է եկել Երևանի «Ուլիսում», ռուսական Sports.ru պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ երևանյան ակումբում բառի բուն իմաստով քցել են իրեն, իսկ ակումբի ղեկավարությունը՝ Վալերի Հովհաննիսյանի գլխավորությամբ, մի քանի ֆուտբոլիստների օգնությամբ ծախել է խաղերը: Նշենք, որ Հովհաննիսյանը ներկայում Մոսկվայի «Արարատի» նախագահն է:

«Այն, ինչ տեղի էր ունենում Հայաստանում, ուղղակի դժվար է նկարագրել: Դժվար է պատկերացնել, որ ֆուտբոլում նման երևույթներ են տեղի ունենում: Սկզբում ամեն ինչ կարգին էր: Բարձրակարգ մարզիչ էր, որի հետ հաճելի էր աշխատել, բայց 5 տուր անց նա հրաժարական տվեց: Ինչպես պարզվեց՝ դա եղավ այն պատճառով, որ խաղերը ծախվում էին: Այնուհետև եկավ Հովհաննիսյանը և մեծ ժողով կազմակերպեց: Նա ասաց, որ կվճարի մեր բոլոր պարտքերը՝ հորդորելով խաղալ և փորձել արդյունք ցույց տալ: Մենք 4 ամիս ապրել ենք հյուրատանը՝ առանց գրոշի: Ամեն օր ուտում էինք էժանագին ուտելիքներ: Դրանից հետո մեզ հետադարձի տոմսեր գնեցին և բարի ճանապարհ մաղթեցին: Հայերն այդպես էլ չվճարեցին մեր աշխատած գումարը: Իսկ դրանից հետո հայկական մամուլում գրեցին, որ ակումբի ներկայացուցիչները ձերբակալվել են պայմանավորված խաղերի համար: Ես հանգիստ խղճով կարող եմ ասել, որ նման խարդախ գործերով չեմ զբաղվել: «Ուլիսում» հանդես եկող ռուս տղաները ևս չեն մասնակցել այդ «մախինացիաներին»: Զբաղվում էին այլ մարդիկ: Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, այնտեղ ապրում են բարի մարդիկ, բայց այն, ինչ տեղի էր ունենում «Ուլիսում», ուղղակի կրկես էր: Շատ դժվար էր նստել այնտեղ առանց գումարի: Կարծում եմ՝ անհարմար է, երբ անգամ բարեկամներից պարտքով գումար ես խնդրում: Բայց ինչ արած, ստիպված էի, քանզի մղձավանջային վիճակում էի գտնվում: «Ուլիսում» քցեցին և 4 ամսվա աշխատավարձս այդպես էլ չտվեցին»,- հայտարարել էր Կոնդրախինը:

Վերջինս նշել է նաև, որ նույն խայտառակ պատկերը տիրում է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում, որտեղ հիմա հանդես է գալիս Վալերի Հովհաննիսյանի «Արարատը»: «Խաղալով Բրյանսկի «Դինամոյում»՝ ստանում էի 50 հազար ռուբլի աշխատավարձ: Սպասում էի «Ուլիսից» պաշտոնական հրավերի, որը տևեց 2 ամիս: Մարզիչն ինձ ասաց, որ ակումբում աշխատավարձի տեղ այլևս չկա, սակայն պետք է նոր ֆուտբոլիստի ընդգրկենք թիմ: Նա ասաց ինձ. «Պաշա, Աստծո անունով երդվում եմ, արի քո աշխատավարձը թղթի վրա դարձնենք 30 հազար, իսկ նոր ֆուտբոլիստինը՝ 20 հազար: Երդվում եմ մորս անունով, որ դու քո 50 հազարը կստանաս: Ես համաձայնեցի, բայց եկավ աշխատավարձի օրն ու ստացա 30 հազար: Ես մոտեցա մարզչին և աղմուկ բարձրացրի, որից հետո հայտնվեցի պահեստայինների նստարանին: «Դինամոյի» ղեկավարները գումար էին վաստակում խաղեր ծախելով: Նշեմ, որ հիմնական կազմի 11 ֆուտբոլիստներից 8-ը տեղյակ չէին խաղի ծախված լինելու մասին»,- նշել է Կոնդրախինը:

Վերջինս հայտարարել է նաև, որ ժամանակին Մոսկվայի «Լոկոմոտիվը» մեծ գումար է իրենից պահանջել թիմի, այսպես ասած, «դուբլում» խաղացնելու համար: «Ձեր տղան տաղանդավոր է, բայց մենք էլ մեր երեխաներին պետք է կերակրենք՝ ասացին նրանք մորս: Մայրս շոկի մեջ էր»,- հավելել է ռուս ֆուտբոլիստը, ով այժմ հանդես է գալիս ամերիկյան «Տալսու Ռեֆեկնս» ակումբում:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված