Հայերեն


Վարդենիսցիները փակել են Վարդենիս-Երևան մայրուղին

Հասարակություն

Այսօր վաղ առավոտից վարդենիսցիները փակել էին Վարդենիս-Երևան մայրուղին: Մայրուղին արդեն բաց է, սակայն վարդենիսցիները խոստանում են վաղը և առաջիկա օրերին ևս փակել ճանապարհը և չբացել այնքան, մինչև վարչապետ Կարեն Կարապետյանն անձամբ չգնա այնտեղ և չպատասխանի իրենց հարցերին:

Գյուղացիները մի քանի հարց ունեն: Նախ՝ նրանց հետաքրքիր է, թե ինչու իրենց թույլ չեն տալիս աշխատել Վարդենիսի ոսկու հանքում: Բացի այդ, վարդենիսցիների խոսքով, իրենց սանէպիդկայանը տեղափոխել են Մարտունի, և իրենք անգամ մեկ կիլոգրամ միս վաճառելու համար պետք է Վարդենիսից հասնեն Մարտունի կամ Գավառ, որպեսզի սանէպիդկայանից համապատասխան տեղեկանք վերցնեն:

«Սանէպիդկայանը տարել են Մարտունի, խոսակցություն կա, որ ծննդատունը նույնպես տեղափոխում են Մարտունի: Ոսկու հանքում կրճատումներ են: Խափաթաղ համայնքը անջատում են՝ միացնեն Կրասնասելսկին: Վարդենիսը 40 հազար բնակչություն ունի, բայց բոլոր ենթակառուցվածքները տեղափոխում են Մարտունի: Ինչի՞ համար: Բա էս մարդիկ ի՞նչ անեն: Իմաստը ո՞րն է: Էս կառավարությունը ժողովրդի վիճակը լավ գիտի, բայց ամեն ինչ անում են, որ էլ ավելի բարդացնեն: Ոնց որ մենք իրենց թշնամին լինենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վարդենիսցի Հայկը, ով նույնպես մասնակցել էր ճանապարհը փակելու ակցիային:

«Ամբողջ վարդենիսցին պարապ, սոված նստած է, գնացել են վրացիներին, ռուսներին բերել են, որ դրանք հանքը աշխատեցնեն: Բա թող մի բան անեն, էս մարդիկ մտնեն աշխատեն հանքում, որ սովից չմեռնեն ու մնան իրենց երկրում, ոչ թե թողնեն գնան: 10 հոգի պայքարող մարդ կար, բայց իրենք ուզում են էնպես անել, որ էդ մարդիկ էլ գնան, որ իրենք մնան իրենցով, գլուխները խախանդ: Բայց մենք դա թույլ չենք տա: Մենք պահանջում ենք, որ սանէպիդկայանը, ծննդատունը չտեղափոխեն, աշխատատեղեր բացեն»,- հավելելեց Հայկը:

Այսօր վարդենիսցիների բողոքի ձայնը պատկան մարմիններից ոչ ոք չի լսել: «Մեզ դրանց լսելը պետք չի: Մենք վաղվանից ճանապարհը փակելու ենք, ու ճանապարհ բացել չկա էնքան ժամանակ, մինչև վարչապետն անձամբ չգա մեզ լսի»,- եզրափակեց կայքի զրուցակիցը:

Իսրայելական hարձակման հետևանքով Լիբանանում զnhվել է չորս մարդ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ կայանված «Nissan»-ում, հայտնաբերվել է տղամարդու մարմին«Արսենալն» ակումբային ռեկորդ է կրկնել Հաղթանակի ինժեներ մարշալ Ագանով (տեսանյութ) «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»850 միլիոն դոլարի տգեղություն. Օբաման և նրա «Մահվան աստղի ամրոցը» ծաղրի ալիք են առաջացնումԵկե'ք միասին տոնենք Հաղթանակի օրը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը և Իրանը մոտ են պшտերազմի դադարեցման մասին հուշագրի ստորագրմանը. Axios Տնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԹող կարտոֆիլի աճման պրոցեսի մասին մտածի․ Ալեն Սիմոնյանը՝ Լուկաշենկոյին «Միայն մաքուր զգացմունքներ». Իվետա Մուկուչյանը կիսվել է նոր լուսանկարներով Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինԲրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրшկ է բացել. կան զnhեր և վիրավnրներՌուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով արդյունավետ բանակցությունների. ԶախարովաՆորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՈչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության պայմանագիրը լինելու է միայն Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու գնով․ Արմեն ՄանվելյանԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանըՍամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու դեմ հարձակումների պատճառով. ԱմստերդամՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ Հայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը, ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է․ ԱմստերդամԵրկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ․ հայկական արդյունաբերության հենասյունը և համայնքների վստահելի գործընկերը «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքինԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Երբևէ չեմ տեսել` նման ժողով անցկացվի և որևէ օգուտ չտրվի. չհիշվեց գերիների, օկուպացված տարածքների մասին. Ամստերդամ Դրանք խիստ կասկածելի են, բայց տպավորված եմ հայ գործընկեր փաստաբաններով. Ամստերդամ Եկեղեցին պաշտպանելու համար միակ ձեւը գնալն ու քվեարկելն է հայերի համար. Ամստերդամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության. Ռոբերտ Ամստերդամ Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Արևային էներգիան Տակլա-Մական անապատը վերածել է «կանաչ միջանցքի» Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե ՀովհաննիսյանՀունիսի 7–ին ոչ թե իշխանության և ընդդիմության հարց է լուծվելու, այլ լինել–չլինելու. նեոֆաշիզմը պետք է մերժվի. Ա. ԹևանյանՍամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի ասուլիսը. ՈւղիղՀայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ Քաղաքացիների ձայնը լռեցվում է, կատարված ընտրությունը՝ անտեսվում․ Մենուա ՍողոմոնյանԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով «Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում
Ամենադիտված