Հայերեն


Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Հասարակություն

Քաղաքացի Անժելա Բալյանը բաց նամակով դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Նախագահի խորհրդական` Գ. Կոստանյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Ա. Դավթյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին, ՀՀ Արդարադատության նախարար Դ. Հարությունյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին, ՀՀ Գլխավոր հարկադիր Կատարող Ա. Հարությունյանին:

Նամակում մասնավորապես ասվում է

Հարգելի Մեծարգո Նախագահ

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի, Սիսիանի բաժանմունքի հարկադիր կատարողները հանցավոր համաձայնության գալով պարտապան Իշխան Լյուդվիգի Միրզոյանի հետ, (ք. Սիսիան, Ն. Ստեփանյան 22, հեռ. 37428326378) անօրինական կարգով առանց ինձ տեղյակ պահելու վաճառել են Երևան քաղաքի, Նոր-Նորք, Հովհաննիսյան փողոցի, 12 շենքի, թիվ 35 հասցեում գտնվող իմ սեփական բնակարանս, այնուհետև, ինձ և ընտանիքիս վտարումը կասեցնելուց հետո, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը և լիազորությունները, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը կրկնակի որոշում է կայացրել ինձ և իմ ընտանիքի անդամներին և անչափահաս երեխաներին վտարելու վերաբերյալ:

Այսպես.

20.06.2017թվականին ՀՀ Վարչական դատարան է մուտքագրվել իմ և Հրաչյա Սահակյանի հայցն ընդդեմ Հարկադիր կատարման ծառայության` Երևան քաղաքի, Նոր-Նորք, Հովհաննիսյան փողոցի, 12 շենքի, թիվ 35 հասցեի անշարժ գույքի իրացման վերաբերյալ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի, Սիսիանի բաժանմունքի 30.03.2017 թվականի ժամը 13։00-ից մինչև 10.04.2017 թվականը անցկացրած հարկադիր էլեկտրոնային աճուրդը անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Սույն հայցադիմումով հայցվորներս` մենք, դատարանից խնդրել ենք անվավեր ճանաչել Երևան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35 հասցեի անշարժ գույքի իրացման վերաբերյալ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիան բաժանմունքի 30.03.2017 թվականի ժամը 13։00-ից մինչև 10.04.2017 թվականը անցկացրած հարկադիր էլեկտրոնային աճուրդը` և որպես հետևանք` անվավեր ճանաչել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության և Իշխան Լյուդվիգի Միրզոյան միջև կնքված 19.04.2017թ. անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից Երևան քաղաքի, Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի, 12 շենքի թիվ 35 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Իշխան Լյուդվիգի Միրզոյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

21.06.2017թ. ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը որոշում է կայացրել Դատականակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնից 13.06.2017թ. զեկուցագրով փոխանցված թիվ 01849746 կատարողական վարույթն ընդունել վարույթ և մեզ 06.07.2017թ. ժամը 11:00-ին վտարել Երևան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35 հասցեից:

Թիվ ՎԴ/4610/05/17 վարչական գործով23.06.2017թվականին, ՀՀ Վարչական դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ, և հիմնավորել է, որ հայցվորը ներկայացրել է վիճարկման հայց և միաժամանակ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83 հոդվածի համաձայն` Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Թիվ ՎԴ/4610/05/17 վարչական գործով 23.06.2017թվականի որոշման հիման վրա 28.06.2017թվականին ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը որոշում է կայացրել կասեցնել 25.04.2016թ. հարուցված թիվ 01849746 կատարողական վարույթով 22.06.2017թ. կայացված<Բնակարանը հարկադիր վտարելու մասին> որոշման կատարումը մինչև թիվ ՎԴ/4610/05/17 վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Որոշումը նախատեսել է բողոքարկում ԴԱՀԿ ծառայության ՀՀ օրենքի 28 հոդվածի կարգով: Սակայն ԴԱՀԿ-ն այն չի բողոքարկել, մեզ այդ մասին երբևիցէ չի ծանուցել, և ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը չարաշահելով իր պաշտոնեական դիրքը և լիազորությունները վերստին, 24.07.2017թ. <ինքն իրեն եզրակացնելով և դատարանի ու իր նախկին որոշմանը դեմ գնալով և որոշումները սխալ հանելով , մեկ ամիս հետո, գյուտ է արել և հայտնագործել, որ մեր հայցը վիճարկվող վարչական ակտ չէ> և այդ հիմքով որոշում է կայացրել ինձ և ընտանիքիս 07.08.2017թվականին վերստին վտարել Երևան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35 հասցեից:

Նշեմ, որ Իշխան Զաքարյանը դատարանի վճռով հանդիսանում է պարտատեր և բանկին շուրջ 32 000 ԱՄՆ դոլար պարտք ունի գրավադրված է իր սեփական գույքը ինչպես նաև ունի իր անունով գրանցված շատ անշարժ գույք, և և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի, Սիսիանի բաժանմունքի հարկադիր կատարողները փոխարենը որպես պարտատեր, սկզբում վաճառեին իշխան Զաքարյանի գույքը պարտքի դիմաց, անմիջապես հանցավոր համաձայնության գալով Իշխան Զաքարյանի հետ մեզանից գաղտնի Վաճառել են իմ Երևան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35 հասցեի տունը ծիծաղելի էժան գնով, այնուհետև, Իշխան Զաքարյանը զանգահարել էր ինձ և հրամայել, <…որ վտարվենք ընտանիքով իմ տանից, կամ էլ իրեն 27 000 ԱՄՆ դոլար տամ իմ տան դիմաց…>: Նշեմ, որ, Իշխան Զաքարյանի վերաբերյալ գործն է.

23.10.2015թ. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր` Իգնատ Բեգլարյանի նախագահությամբ, քննելով թիվ ՍԴ1/0492/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> փակ բաժնետիրական ընկերության (գրանցման վկայական 70, ՀՎՀՀ 02520007, հասցեն քաղաք Երևան Բայրոնի 1) ընդդեմ Մխիթար Արծրունու Բալյանի, Իշխան Լյուդվիգի Միրզոյանի, Սեյրան Սաշայի Կարապետյանի, Արթուր Միշայի Սիմոնյանի, Վազգեն Մխիթարի Բալյանի, Սամվել Սպարտակի Սահակյանի, Անժելա Արծրունիկի Բալյանի, Հրաչյա Սամվելի Սահակյանի և Արփինե Սամվելի Սահակյանի 30501 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին, հայցը բավարարել է և վճռել Մխիթար Արծրունու Բալյանից, Իշխան Լյուդվիգի Միրզոյանից, Սեյրան Սաշայի Կարապետյանից և Արթուր Միշայի Սիմոնյանից համապարտության կարգով հօգուտ <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 30501 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, որից 22000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը վարկի գումարի մնացորդն է, 3269 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը կուտակված տոկոսագումարն է, 5232 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը տուժանքն է և 295156 ՀՀ դրամը վճարված պետական տուրքի գումարը: Մխիթար Արծրունու Բալյանից, Իշխան Լյուդվիգի Միրզոյանից, Սեյրան Սաշայի Կարապետյանից և Արթուր Միշայի Սիմոնյանից համապարտության կարգով հօգուտ <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> փակ բաժնետիրական ընկերության սկսած 20.08.2015 թվականից մինչև պարտավորության ամբողջական մարման օրը վարկի գումարի մնացորդի ու կուտակված տոկոսագումարի հանրագումարի վրա հաշվեգրել և բռնագանձել վարկային պայմանագրով նախատեսված օրական 0,12% տուժանքը ու հօգուտ պետական բյուջեի բռնագանձել հաշվարկվելիք տույժի գումարների երկու տոկոսի չափով գումար որպես չվճարված պետական տուրք:

Բռնագանձումը տարածել Մխիթար Արծրունու Բալյանին սեփականության իրավունքով պատկանող գրավ դրված Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի 24 փողոցի առաջին նրբանցքի թիվ 4 հասցեում գտնվող 246,67 քմ մակերեսով բնակելի տան, 0,143 հա հողամասի, 76 քմ մակերեսով գոմի, 8,8 քմ մակերեսով մառանի ու Սամվել Սպարտակի Սահակյանին, Անժելա Արծրունիկի Բալյանին, Հրաչյա Սամվելի Սահակյանին և Արփինե Սամվելի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող գրավ դրված Երևան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35 հասցեում գտնվող 72 քմ մակերեսով բնակարանի վրա և Իշխան Լյուդվիգի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող գրավ դրված FORD TRANSIT մակնիշի (պետհամարանիշը 23UO313 արտադրության տարեթիվը 1997 թվականը, հաշվառման վկայագիր` SP000615, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` 14AA000236 տրված 26.11.2010 թվականին, նույնականացման համարը` WFOHXXGBVHVK12438, շարժիչի համարը` 4EBVKJ12438) ու Վազգեն Մխիթարի Բալյանին սեփականության իրավունքով պատկանող գրավ դրված FORD TRANSIT մակնիշի (պետհամարանիշը 32ՏՕ148 արտադրության տարեթիվը 1996 թվականը, հաշվառման վկայագիր` SH480017, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` 07AA480000 տրված 17.04.2012 թվականին, նույնականացման համարը` WFOHXXGBVHTY39432) ավտոմեքենաների վրա:

Ելնելով վերոգրյալից

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ

Ստուգել փաստերը:

Փաստի առթիվ հարուցել քրեական գործ և արգելել ԴԱՀԿ ծառայությանը վտարելու ինձ և ընտանիքիս Երևան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35 հասցեից, քանի որ, բնակարանում բացի ինձանից բնակվում են տղաս` Հրաչյա Սահակյանը, տղայիս կինը կինը և երկու մանկահասակ երեխաները: Ընտանիքը այլ բնակարան չունի և ապրելու տեղ չունի: Ընտանիքի շուտափույտ վտարումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել ընտանիքիս` մանկահասակ երեխաների համար և վտարվելու դեպքում ամբողջ պատասխանատվությունը և վնասները կկրի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը` հանձինս, Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի, Սիսիանի բաժանմունքի հարկադիր կատարողների:

 

Դիմող Անժելա Բալյան

28.07.2017թ.

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված