Հայերեն


ՑԱՆԿԱԼԻ ԿՈՒՐԾՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ

Life

Առանց անհրաժեշտ փամփուշտների՝ տղամարդկանց գայթակղող կնոջ ամենահզոր զենքերից մեկը չի կարող կրակել Կնոջ արտաքինի ամենագայթակղիչ, ամենասեքսուալ եւ ամենագեղեցիկ մասերից մեկը՝ կուրծքը, այնքան կարեւոր է տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար, որ շատ կանայք վիրահատարանների սեղանների վրայից չեն իջնում՝ այդ էրոգեն գոտու գեղեցկությունը, օրինակ, ծննդաբերությունից հետո վերականգնելու եւ այն ի ցույց դնելու համար:

Սակայն որքան էլ սեքսուալ եւ գրավիչ լինեն կրծքերը, որոշ գործոններով պայմանավորված՝ դրանք կարող են այնպես ձեւափոխվել ու ձեւախեղվել, որ ճիշտ հակառակ ազդեցությունն ունենան տղամարդկանց վրա: Պարզ է, որ տղամարդը, բացի տհաճությունից, ոչինչ չի կարող զգալ սմքած, մեկը մյուսից չափսերով տարբերվող ու բծավոր մաշկով «բլրակների» նայելիս: Աշխարհում շատ կանայք երիտասարդ տարիքում ունեն գեղեցիկ կուրծք, բայց նրանցից քչերին է հաջողվում պահպանել կրծքի գեղեցկությունն ու սեքսուալությունը՝ ծննդաբերությունից հետո, հատկապես երեխային կրծքով կերակրելու դեպքում: Հղիության ընթացքում կուրծքը՝ մեկ, երբեմն էլ երկու չափսով մեծանում է: Իսկ ծննդաբերելուց հետո ճիշտ հակառակն է լինում ու նախկին չափսից է՛լ ավելի է փոքրանում: Կանայք, որոնք ունենում են առաջին կամ երկրորդ չափսի կուրծք, ծննդաբերությունից հետո զրոյական չափսով կուրծք կարող են ունենալ: Իսկ նրանք, ովքեր մեծ կուրծք են ունենում, հետծննդաբերական շրջանում դրանք հաճախ ձեւափոխվում են ու կախ ընկնում: Բացի այդ, ճիշտ չխնամելու, նիհարել-գիրանալու արդյունքում կրծքի մաշկն էլ է փոխվում, երակներն ու մազանոթները դառնում են ցցուն ու ակնառու, մաշկի վրա առաջանում են տգեղ, բաց վարդագույն բծեր եւ եթե կինը մատների արանքով նայի այդ խնդրին՝ հնարավոր է ամբողջ կյանքում այդ հետքերը մնան: Փքուն, գեղեցիկ ու ձիգ կուրծքը պահանջում է մեծ ուշադրություն եւ հոգատարություն իր նկատմամբ: Շատ կանայք ժամերով հայելու առաջ շպարվում են՝ գեղեցիկ տեսք ունենալու համար, սակայն ոչ մի ուշադրություն չեն դարձնում կրծքին: Ստորեւ ներկայացնում ենք մասնագետների որոշ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել տղամարդկանց գայթակղող եւ գրգռող այդ հզոր «զենքի» ողջ հմայքը: Ինչպես հայտնի է, կրծքերի աճի ամենաակտիվ ժամանակաշրջանը 14-ից մինչեւ 25-30 տարեկան հասակն է: Հաճախ մեծերը երիտասարդ աղջիկներին ստիպում են այդ տարիքում շատ սոխ ուտել՝ վստահեցնելով, որ այն մեծացնում է կուրծքը: Տարածված կարծիք կա նաեւ, որ կաղամբն է նպաստում կրծքի «գերաճին», սակայն բժիշկները հավաստիացնում են, որ դրանք հեքիաթներ են, որոնց չարժե հավատալ: Իհարկե, կաղամբն առհասարակ շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար, բայց կոնկրետ կրծքի չափսի վրա սոխն ու կաղամբը որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ: Մրգերն ու բանջարեղենն ընդհանրապես շատ օգտակար են կրծքի համար: Կուրծքը «սիրում» է վիտամին A, E եւ C, ուստի կարելի է այնպիսի սնունդ օգտագործել, որը պարունակի ավելի շատ այդ վիտամինները: Բժիշկները գտնում են, որ ի տարբերություն սոխի ու կաղամբի՝ կրծքի գեղեցկությունը պահպանում են բանանը, թեփի հացը եւ ծիրանի չիրը: Ընդհանրապես ոգելից խմիչքներն օրգանիզմին կարող են շատ վնասակար լինել, բայց օրական մեկ բաժակ կարմիր գինին կարող է ամրացնել, ձգել կուրծքը եւ դարձնել այն խիստ սեքսուալ: Այս դեպքում պետք է միայն չչարաշահել ալկոհոլի քանակությունը եւ խմել ոչ ավելի, քան հենց մեկ բաժակ: Կուրծքը գեղեցիկ է դարձնում նաեւ գարեջրի դրոժը, որի մեջ հատուկ հորմոններ կան: Եվ ամենակարեւորը. պետք է շատ զգույշ ընտրել կրծկալը, այն պետք է լինի ո՛չ մեծ, ո՛չ փոքր՝ ճշգրիտ չափսով: Շատ աղջիկներ դիտավորյալ փոքր չափսի կրծկալ են կրում, որպեսզի կրծքերը բարձրացնեն վեր եւ դրանք արհեստականորեն մեծ ցույց տան: Լինում է նաեւ հակառակը, երբ ընտրում են մեծ չափսի կրծկալ, որպեսզի կուրծքը մեծ երեւա: Մինչդեռ երկու դեպքում էլ կրծքի իրական գեղեցկությանը կարող է մեծ վնաս հասցվել: Մեծ չափսի կրծկալ կրելիս կուրծքը շարժվում է, իսկ փոքրը ճնշում արյան անոթները, թույլ չի տալիս, որ արյան շրջանառությունն ակտիվ լինի, ինչը հանգեցնում է կրծքի կառուցվածքային ու մաշկային փոփոխությունների: Սթրեսները նույնպես վատ ազդեցություն են ունենում կրծքի վրա, այնպես որ, եթե ոչ հանուն իրենց առողջության, ապա գոնե հանուն գրավչության եւ գեղեցկության՝ կանայք պետք է հնարավորինս զերծ մնան սթրեսային իրավիճակներից: Կառուցվածքից բացի, շատ կարեւոր է կրծքի մաշկի թարմ տեսքը: Որքան էլ հագուստի տակից մեծ ու կլոր, փքուն կրծքերը գայթակղիչ երեւան, ցանկացած բաց հագուստի դեպքում, երբ երեւան ցելյուլիտի նշանները, նիհարել-գիրանալու արդյունքում առաջացած տգեղ բծերը՝ տղամարդկանց գայթակղությունը կհավասարվի զրոյի: Անհաժեշտ է առաջին հերթին խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից, որովհետեւ ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են ոչ միայն կրծքի, այլեւ ընդհանրապես մաշկի համար: Որպեսզի կուրծքը չձեւափոխվի ու չտգեղանա, անհրաժեշտ է հնարավորինս պահպանել հաստատուն քաշ: Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս լոգանք ընդունելիս որոշ ժամանակ հատկացնել կրծքերին եւ ջրային մերսումներ անել՝ շրջանաձեւ շարժումներով մերսելով դրանք: Նման մերսումները լավ են անդրադառնում կրծքի մաշկի վրա: Կրծքի ձեւը պահպանելու համար տաք ջրով լոգանքի վերջում անհրաժեշտ է անմիջապես սառը ջրով ցողել: Ծովային աղերը նույնպես նպաստավոր են: Վաղ առավոտյան կարելի է նաեւ սառույցով մերսում անել: Կնոջ հմայքի պահպանմանն ուղղված ռուսական շատ ամսագրերում անընդհատ կանանց խորհուրդ են տալիս, որ եթե նույնիսկ ժամանակ չունեն առավոտյան մարմնամարզություն անելու եւ այդ ժամանակ մերսելու կուրծքը, գոնե դա անեն օրվա ընթացքում՝ ցանկացած պահի եւ ցանկացած տեղ՝ տանը, փողոցում, աշխատավայրում: Իհարկե, անիմաստ է նման խորհուրդ տալ հայ կանանց եւ աղջիկներին, որովհետեւ դժվար է պատկերացնել, թե ինչ կկատարվի մեր փողոցներում կամ աշխատավայրերում, եթե մեկի մտքով իսկապես անցնի հենց այդտեղ զբաղվել իր կրծքի գեղեցկության պահպանմամբ:

© 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափովԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումըՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանԵվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԻսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին«Գեղեցկությունը սկսվում է այնտեղից, որտեղ քեզ ընդունում են առանց «բայց»-երի»․ Լիա ԶախարյանՀայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիանԺողովուրդ ջան, եկեղեցու կողքով ենք անցնում. բոլորդ խաչակնքվեքԷջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում կրակnցներ են հնչել Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության առաջին ֆորումը. Գագիկ Ծառուկյանը՝ նախագահՔայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են. ոստիկանական մեծաթիվ ուժեր կան«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդԵրուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունըԲիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, ես ծառայելու եմ իմ երկրին․ Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)Մեր երազած Հայաստանը բաժանված, նվաստացած, մոլորված Հայաստանը չէ. Արամ ՎարդևանյանՔեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու. Նարեկ ԿարապետյանՄшhն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մե ռելի պես ապրելը. Արթուր ԱվանեսյանՄիասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել ԿարապետյանՌուս-ուկրաինական hակամարտությունը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների․ Սերգեյ ԼավրովՄեսսին կվերադառնա՞ «Բարսելոնա»․ պատասխանում են կատալոնական ակումբից
Ամենադիտված