Հայերեն


Ինչների՞ վրա են այդքան թանկ գնահատում հայաստանցի չարչիներն իրենց մատուցած ցամաք հանգիստը․ մարդիկ նախընտրում են շքեղ ու մատչելի Վրաստանը

Բաց մի թողեք

Armlur / Հայաստանում հյուրանոցային ծառայությունների սակագները բարձրացել են, ինչը պայմանավորված է ամառային սեզոնով: Այս մասին փաստում է նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, մատուցված ծառայությունների ոլորտում այս տարվա հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.2 տոկոս հավելաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է տրանսպորտի ծառայությունների սակագների 1.1 տոկոսով, որը կապված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 7.3 տոկոս հավելաճի հետ: Սրան զուգահեռ ազգային վիճակագրական ծառայությունն այս տարվա հունիսին մայիսի համեմատ արձանագրել է հյուրանոցային ծառայությունների` 4 տոկոս հավելաճ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ռեստորանների եւ հյուրանոցների ծառայությունների գները այս տարվա հունիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.9 տոկոսով են բարձրացել: Այն, որ Հայաստանում հանգիստը բավականին թանկ է, սա ամենեւին գաղտնիք չէ: Ինչի պատճառով մեր հայրենակիցների գերակշիռ մասը նախընտրում է իր ամառային հանգիստն անցկացնել հարեւան Վրաստանում, քանի որ այնտեղ հյուրանոցներն ու հանգստյան տները անհամեմատ մատչելի են: Նույն որակի հյուրանոցները Հայաստանում ավելի թանկ են, քան Վրաստանում: Բայց մեր հայրենակիցները Վրաստանում հիմնականում նախընտրում են ոչ թե հյուրանոցում հանգստանալ, այլ վարձով բնակարաններում: Օրինակ, Ծաղկաձորի հյուրաանոցներից մեկը` «Ռոսիա»-ն, հուլիսի մեկից մինչեւ սեպտեմբերի 15-ը մեկտեղանոց համարը առաջարկում է 35000 դրամով, բայց այն սեպտեմբերի 16-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում 5000 դրամով էժանանում է: Իսկ ահա նույն հյուրանոցի երկտեղանոց համարը հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը առաջարկվում է 60 հազար դրամով, որը սակայն սեպտեմբերի 16-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը 10 հազար դրամով էժանանում է: Նույն հյուրանոցային համալիրը հուլիսի 7-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը ընտանեկան սուիտը առաջարկում է 80 հազար դրամով, որը նույնպես սեպտեմբերի 16-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը 10 հազար դրամով էժանանում է: Դելյուքս համարը հյուրանոցը նշված ժամանակահատվածում առաջարկում է 100 հազար դրամով, լյուքսը`120 հազար դրամով, նախագահականը`140 հազար դրամով: Իսկ ահա Դիլիջանի «Բեսթ վեսթերն Փարադայս Հոթել Դիլիջան» հյուրանոցային համալիրը զբոսաշրջիկներին մեկտեղանոց համարը հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը առաջարկում է 37 հազար 500 դրամով, երկտեղանոցը`47 հազար դրամով, բիզնես երկտեղանոցը` 52 հազար դրամով, Ջունիոր սուիթը` 81 հազար դրամով, ընտանեկանը` 108 հազար դրամով, իսկ սենիոր սուիթը`142 հազար դրամով: Մինչդեռ դեպի Քոբուլեթի 7-օրյա հանգիստը` ներառյալ ճանապարհածախս, բարձրակարգ հյուրանոցային համարներ, 3-անգամյա սնունդ զբոսաշրջիկներին առաջարկվում է 57 հազար դրամով: Իսկ բարեկարգ ու գողտրիկ հյուրատներում երբեմն կարելի է նույնիսկ օրական 1500 դրամով բնակվել։ Բնականաբար զբոսաշրջիկները նախընտրում են ավելի էժան տարբերակը, քան թանկը: Բացի այս, Վրաստանում կա ծով, որին եւ ձգտում են հայերը: Սակայն ստացվում է, որ այնտեղ ծովի օդը շնչելն ավելի էժան է, քան Դիլիջանում կամ Ծաղկաձորում` սարի օդն ու անտառները: Հուսանք այս խնդրով առաջիկայում կզբաղվի զբոսաշրջության պետական կոմիտեն, որը այս տարի ստեղծվեց` տնտեսական զարգացում ապահովելու նպատակով: 

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված