Հայերեն


Հայաստան-Իսրայել․ 2 կարեւոր համաձայնագիր՝ Սպայկի հարվածից հետո

Քաղաքականություն

Լրագիր / Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 25-ին հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ:
Էդվարդ Նալբանդյանը և Ցախի Հանեգբին կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնմնումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացումը, միջխորհրդարանական փոխանակումների ակտիվացումը։
Հայաստանի արտգործնախարարն ու Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» համաձայնագիրը և «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Այս երկու համաձայնագրերի ստորագրումը կարելի է համարել Հայաստանի ու Իսրայելի միջեւ հարաբերությունների զարգացման յուրօրինակ մեկնակետ, քաղաքական ու տնտեսական ոլորտներում: Դրանք կոչված են դյուրացնել քաղաքական շփումներն ու տնտեսական կապերը:
Հայաստանն ու Իսրայելը յուրահատուկ իրավիճակում են թե պատմական ու թե քաղաքական առումներով, կան ընդհանրություններ երկու ժողովուրդների ճակատագրում: Հնարավոր է սա պայմանավորել է որոշակի «խանդ» միմյանց հանդեպ պատկերացումներում, շատ փորձագետներ նույնիսկ պնդում են, որ Հայաստանն ու Իսրայելը «էքզիստենցիալ մրցակիցներ» կամ նույնիսկ «հակառակորդներ» են:
Հրեա ժողովրդի ցեղասպանությունը միջազգային ճանաչում է ստացել: Հայերի ցեղասպանությունը, չնայած մի շարք երկրների կողմից ճանաչմանը, այնուամենայնիվ առայժմ միջազգային ճանաչում չի ստացել:
Հայաստանը սերտ հարաբերություններ ունի Իրանի ու Արաբական աշխարհի պետությունների հետ, որոնք լարված ու հաճախ թշնամական հարաբերություններ ունեն Իսրայելի հետ: Իր հերթին, Իսրայելը սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, այդ թվում՝ ռազմա-տեխնիկական:
Իսրայելը Ադրբեջանին մատակարարում է ժամանակակից տեխնոլոգիական զինատեսակներ, որոնք կիրառվում են Ղարաբաղում: Օրինակ, վերջերս ադրբեջանցիները Սպայկ հրթիռով շարքից հանել էին հայկական ՀՕՊ համալիրի մեքենաներից մեկը: Ի պատասխան Հայաստանից հնչող դժգոհության՝ Իսրայելի ներկայացուցիչները հայտարարել են, որ նույն զենքերից առաջարկվել է նաեւ Հայաստանին:
Իսրայելը բլոկային պետություն չէ, սակայն ռազմավարական դաշինքի մեջ է ԱՄՆ-ի հետ եւ կարողանում է բազմակողմ ճկուն արտաքին քաղաքականությամբ լուծել անվտանգության, տնտեսության զարգացման եւ այլ խնդիրները: Այս հարցում Հայաստանը համեմատության եզր չունի, չնայած աշխարհքաղաքական տեղի ու դերի առումով ուներ նման քաղաքականություն վարելու բոլոր հնարավորությունները:
Այս եւ բազմաթիվ այլ հանգամանքները նկատի առնելով, Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունների զարգացումը կարող է նշանակալի դեր ունենալ ոչ միայն երկկողմ, այլեւ տարածաշրջանային խնդիրների համատեքստում: Իհարկե այն պարագայում, եթե Հայաստանը վարի ինքնիշխան արտաքին քաղաքականություն:

Հոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեց
Ամենադիտված