Հայերեն


Գլխավոր դատախազի նշանակմանն սպասելիս

Քաղաքականություն

«Հրապարակ»

Սեպտեմբերի 12-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյայում, ըստ ամենայնի, գլխավոր դատախազի հարցը չի քննարկվի: Քառօրյայի մեկնարկին մի քանի օր է մնացել, սակայն դեռ պոտենցիալ դատախազի անունը հայտնի չէ: Մինչդեռ հարցը քառօրյայի օրակարգ մտցնելու դեպքում ապագա դատախազն արդեն պետք է հանդիպումներ ունենար խմբակցությունների հետ, ներկայացներ իր ծրագիրը, համոզեր, որ իրեն ընտրեն: Նշենք, որ գլխավոր դատախազին կընտրի Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ, 6 տարի ժամկետով։ Ընդ որում՝ ՀՀ նախագահն առաջարկելու է մեկ թեկնածու։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է օգոստոսի 4-ից, երբ Գեւորգ Կոստանյանը հրաժարական տվեց։ Այժմ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես դրված են դատախազի՝ տարիքով ավագ տեղակալ Արմեն Հարությունյանի վրա։ Իսկ իշխանության կուլիսներում գզվռտոցը դատախազի պաշտոնի համար շարունակվում է: ԱԱԾ երիտասարդ պետ Գեորգի Կուտոյանն ամեն ինչ անում է, որ գլխավոր դատախազ դառնա Հրաչ Բադալյանի փոխարեն դատախազի տեղակալ նշանակված Արթուր Դավթյանը: Վերջինս մասնագիտական առաջխաղացման համար պարտական է Կոստանյանին, համակարգում համարվել է նրա յուրայինը` Շենգավիթի դատախազից հասնելով քաղաքի դատախազի, ապա գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնի: Դատախազության մեր աղբյուրները հայտնում են, որ, առերեւույթ լինելով Կոստանյանի մտերիմը, Արթուր Դավթյանը հավատարիմ է եղել նաեւ Գեորգի Կուտոյանին:

Այժմ ԱԱԾ պետը ցանկանում է դատախազի իր թեկնածուին տեսնել պաշտոնին, քանի որ այդ դեպքում ինքը կդառնա իրավապահ համակարգի «ասիչը»: Դատախազ դառնալու հավակնություններ ունի նաեւ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը: Նրա մերձավորներն զբաղված են նրա «լոբբինգով»: Սակայն իրավապահ համակարգի երիտասարդ թեւի համար Շահինյանի թեկնածությունը խիստ անցանկալի է, նրանք երիտասարդ կադր են ուզում, որին կառավարելը հեշտ կլինի: Դատախազի հավանական թեկնածու է դիտարկվում նաեւ նախագահի օգնական Հրայր Ղուկասյանը։ Նա երիտասարդների թեւից է, սակայն փորձ չունի։

Իսկ թե ինչ է լինում, երբ ուժային կառույցում դրսից նման «տեսաբան» են բերում, արդեն ականատես եղանք ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի օրինակով: Նշենք, որ դատախազի պաշտոնից «առողջական» խնդիրների պատճառով հրաժարական տված Կոստանյանը ցանկություն է հայտնել աշխատել Վրաստանում ՀՀ դեսպան: Վերջին անգամ Կոստանյանը երեւացել է սեպտեմբերի 1-ին՝ իր զավակներին «Այբ» դպրոց տանելու օրը, երբ կարճ հարցազրույց է տվել, թե ինչու է ընտրել «Այբը»: Ասում են` նախկինում գլխավոր դատախազի զավակները Չեխովի անվան դպրոցն էին հաճախում, փաստորեն, աշխատանքից ազատվելուց հետո նրա գործերը լավացել են՝ բարձր վարձավճարով կրթօջախ է ընտրել:

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված