Հայերեն


Հայաստանի 13 վարչապետները․ ով ինչու եկավ և ինչպես գնաց

Քաղաքականություն

«Հրապարակը» գրում է․

Կառավարությունը դեռ աշխատում է բնականոն հունով: Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցելություններ է կատարում, բայց աշխատակազմը տխուր է: Եթե սեպտեմբերի 6-ին այստեղ վստահորեն ժխտում էին Արգամիչի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը՝ ասելով, թե լրագրողներից են լսում այդ մասին, ապա երեկ մի տեսակ մոլորված էին: Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղարը մեկնաբանություններ չի տալիս: Ըստ լուրերի, վարչապետն իր սովորական պարտականություններին է անցնելու՝ ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու գործին, դառնալու է ՀՀԿ շտաբի պետ: Արդեն հինգերորդ անգամ՝ եթե սահմանադրական հանրաքվեն էլ հաշվենք: Ի՞նչ տրամադրությամբ է նա թողնելու վարչապետի աթոռը, հազիվ թե անկեղծ ասի: ՀՀ վարչապետի աթոռին նա լիարժեք անկախություն չի ունեցել, օլիգարխների քթից չի բռնել, գնացել է գոյություն ունեցող համակարգում հնարավորինս արդյունք ստանալու ճանապարհով, ինչը հնարավոր չեղավ: Սրա ապացույցը տնտեսության «չզարգացման» վերջին ցուցանիշն է՝ 2,2 տոկոս տնտեսական աճ 2016-ի համար: Վարչապետի բնածին ճարպկությունը, որը կանոնավոր կրթության պակասն էր լրացնում, օգտակար չեղավ:

1990-1993. պետություն կա, տնտեսություն չկա
Նորանկախ մեր պետության առաջին վարչապետը «Ղարաբաղ» կոմիտեի ուղեղ համարվող Վազգեն Մանուկյանն էր, որն սկսեց կառավարել 90 թվականին, մեկ տարուց հրաժարական տվեց, դուրս եկավ ՀՀՇ-ից ու ստեղծեց ԱԺՄ-ն: Նրա հրաժարականի պատճառը Տեր-Պետրոսյանի թիմի հետ տարաձայնություններն էին: Բուն տարաձայնությունը, որի մասին Մանուկյանը չի խոսում, բայց հիշում են ՀՀՇ գործիչները, այն էր, որ ՀՀՇ-ն, որպես 91 թվականի նախագահական ընտրությունների իր թեկնածու, առաջադրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Մանուկյանը եւս նախագահական ամբիցիա ուներ, նա ողջ իշխանությունն էր ուզում: Մանուկյանի վարչապետության տարիներց հիշվել է, թերեւս, աղետի գոտին, որը ոչ մի կերպ չէր վերականգնվում, նավթի պաշարներ հայթայթելու ռոմանտիկ խոստումներն ու հացի կտրոնները: Մանուկյանին հաջորդեց տնտեսագետ, նախկին կենտկոմի բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը: Նա իր գերհարմարվողականության շնորհիվ մեծ թռիչք էր կատարել կոմունիստական կենտկոմից մինչեւ սովետն ու կոմունիզմն ատող ՀՀՇ: Գագիկ Հարությունյանն անցումային վարչապետ էր, վարչապետի պաշտոնակատար: Աշխատեց մեկ տարուց պակաս ու գնաց՝ տեղը զիջելով Խոսրով Հարությունյանին: Վերջինս պաշտոնավարեց մոտ կես տարի եւ, փաստորեն, ձախողեց բարեփոխումները: Նրա հրաժարականի պատճառը նախագահի դժգոհությունն էր կառավարության աշխատանքից: Նա հեռացավ, որովհետեւ դեմ դուրս եկավ իր իսկ կառավարության կազմած բյուջեի նախագծին, որը նախատեսում էր բարեփոխումներ՝ ունեցվածքի ապապետականացում, սեփականաշնորհում եւ այլն:

Վանոն ու Վազգենը մնացին, Հրանտը գնաց
Այդ ժամանակ՝ 1993 թվականին, Հայաստանը պետություն էր առանց տնտեսության, առանց միս ու արյան, առանց արյունատար անոթների, պետություն էր, որը գոյատեւում էր սովետից մնացած հարստությունն սպառելով, որը չուներ ենթակառուցվածքներ եւ տնտեսական համակարգ: Այդ համակարգը, արյունատար անոթներն ստեղծվեցին Հայաստանի ամենավառ վարչապետի՝ Հրանտ Բագրատյանի օրոք: Սեփականաշնորհումը, հացի գների ազատականացումը, էներգետիկ համակարգի բարեփոխումը, ատոմակայանի վերագործարկումը, մաքսային ու հարկային հիմնական օրենքների ընդունումը, ԿԲ ստեղծումն ու ազգային դրամի ներդրումը, հաղթանակը ղարաբաղյան պատերազմում՝ այս ամենն արվել է Բագրատյանի վարչապետության տարիներին: Պատերազմող երկրում 7 տոկոս տնտեսական աճ գրանցվեց: Բայց սոցիալական քաղաքականության իմաստով ձախողումներ եղան, որոնք մինչ օրս վերագրում են Բագրատյանին: Նա հրաժարական տվեց 95 թվականին: Պատճառը ՀՀՇ-ի կարկառուն դեմքերի՝ Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի հետ հակասություններն էին, որոնք փոքրիկ վարչապետիկներ էին դարձել: Լեւոն Տեր-Պետրոսյանը չցանկացավ սահմանափակել նրանց իշխանությունը: Նրանք մնացին՝ Բագրատյանը գնաց:

Վազգենը փորձեց մուծվել տալ օլիգարխներին
1996-1997թթ. լոնդոնյան հեռուներից եկավ եւ շատ կարճ ժամանակով վարչապետի աթոռին նստեց Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Նա միայն հասցրեց ասուլիս անել, մի քանի բան հայտարարեց, բայց գործ անել չհասցրեց: Ասում էին՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը նրան ծեծել է աշխատասենյակում: Թեեւ հետագայում բազմիցս հերքեցին այդ լուրերը: Մի բան պարզ էր՝ թույլ մարդը չի կարող Հայաստանում վարչապետ աշխատել։ Հաջորդը Ռոբերտ Քոչարյանն էր՝ ԼՂՀ նախկին վարչապետը, որին Հայաստան բերեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա վարչապետությունը հիշվել է երեւանյան փողոցներում ԼՂՀ համարանիշներով ջիփերի առատությամբ, նաեւ աշխատավարձերի գծով կուտակված պարտքերի մարումով: Քոչարյանին հաջողվեց Վազգեն Սարգսյանի աջակցությամբ հեռացնել Տեր-Պետրոսյանին իշխանությունից եւ, չունենալով Հայաստանի քաղաքացիություն, նախագահ նստել: Վազգեն Սարգսյանը 99-ի վարչապետն էր: Նրա վարչապետությունը հիշվել է ԱՄՆ կատարած այցով, որտեղ նրան ընդունեց փոխվարչապետ Ալ Գորը: Դատարկ բյուջեի տեր վարչապետը վարկեր բերելու հույս ուներ, բայց այս քայլն ընկալվեց որպես հակառուսական: Վազգեն․ Սարգսյանը մտադիր էր պետականացնել բենզինի շուկան՝ նեղելով այնտեղ արմատացած օլիգարխներին, մուծվել տալ նրանց, ովքեր երկար տարիներ հարկեր չէին վճարել: Հոկտեմբերի 27-ին նրա ռոմանտիկ ծրագրերի վերջը դրեցին:

Անդրանիկ Մարգարյանի օրոք ՀՀԿ-ն դարձավ Կոմկուսի կրկնօրինակը
Վազգենի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ընդամենը մեկ տարի պաշտոնավարեց եւ հեռացավ՝ զոհ գնալով ներիշխանական ինտրիգներին, դառնալով Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի ոխերիմ թշնամին: Տնտեսական կյանքում նա դերակատարում չունեցավ: Ապա եկավ Արմեն Դարբինյանը՝ երիտասարդ տնտեսագետների իր թիմով՝ «պրոֆեսիոնալների կառավարությունը»։ Բայց մարդկանց հետ լեզու գտնելու, ճկունության բացակայությունը նրանց խանգարում էր: Լավ տնտեսագետ համարվող Դարբինյանի օրոք ֆինանսական շուկայում բացասական միտումներ էին զարգանում, հարկային եկամուտների թերհավաքագրում արձանագրվեց, խորանում էր կոռուպցիան: Դարբինյանը հրաժարական տվեց: Եկավ ամենաերկարակյաց վարչապետը՝ Անդրանիկ Մարգարյանը, որը պաշտոնավարեց 7 տարի: Ի տարբերություն նախորդի, նա լեզու էր գտնում բոլորի հետ: Մյուս կողմից՝ նրա պաշտոնավարման տարիներին կոռուպցիան եւ ստվերային տնտեսությունը մեծ զարգացում ստացան, ՀՀԿ-ն դարձավ Կոմկուսի կրկնօրինակը, ամրապնդվեց օլիգարխիկ համակարգը՝ ընդունելով ներկայիս կառուցվածքը: Մարգարյանը հանկարծամահ եղավ սրտի կաթվածից, իսկ հաջորդ վարչապետը՝ Սերժ Սարգսյանը, կրկնեց Քոչարյանի ճանապարհը՝ վարչապետից նախագահ:

Օֆշորային վարչապետի փոփոխությունը կոսմետիկ քայլ էր
Նա վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին, որը 98 թվականից, ԿԲ նախագահ դառնալու պահից, ՀՀ տնտեսական եւ ֆինանսական համակարգի գործուն մասնակիցն էր: Հիմա էլ է մասնակցում, բայց երբեք հանրության հետ անկեղծ եւ բաց չի խոսել տիրող կոռուպցիայի, մենաշնորհների կամ օլիգարխիայի ամենազորության մասին, որոնք նրա պաշտոնավարման տարիներին խժռում էին Հայաստանի տնտեսությունը: Երբեմն նա ակնարկներ էր անում, որից հետեւում էր, որ օլիգարխիան նրան չի ընդունում որպես յուրայինի: Նա հիշվեց «կուտակայինի» ձախողմամբ, օֆշորային սկանդալով եւ «Նաիրիտի» վախճանով: Տիգրան Սարգսյանի հրաժարականն էին պահանջում բոլորը, սակայն դիմումը պաշտոնապես ներկայացվեց որպես անձնական, «կշռադատված որոշում»: Ըստ էության, սա համակարգը կադրային փոփոխության ճանապարհով առողջացնելուն միտված քայլ էր: 14 թվականի ապրիլի 13-ին վարչապետ նշանակվեց Սարգսյանի «ոխերիմ» թշնամի Հովիկ Աբրահամյանը եւ արագ ձեռնամուխ եղավ կառավարության գործողությունների ծրագրի ստեղծմանը, որը գրվեց, ընդունվեց մեծ վերապահումներով, բայց մնաց թղթի վրա: Նա Հայաստանի 13-րդ վարչապետն էր: Այժմ եկել է նրա հեռանալու ժամը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցում
Ամենադիտված