Հայերեն


Ռուս պաշտոնյայի հետաքրքիր հայտարարությունը ղարաբաղյան կոնֆլիկտի առնչությամբ

Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը գործնական քայլեր է կատարում՝ ՌԴ և ՀՀ Զինված ուժերի միջև զորքերի միացյալ խմբավորում կազմավորելու ուղղությամբ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 27-ին ուղարկել է միացյալ խմբավորման մասին Համաձայնագրի նախագիծը Պետդումայի հաստատմանը: Պետդումայում և Ռուսաստանի Դաշնային խորհրդում հարցի քննարկման ընթացքում ՌԴ նախագահի ներկայացուցիչ է նշանակվել ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:

«Կովկասի կոլեկտիվ անվտանգության տարածաշրջանում ՌԴ և ՀՀ զորքերի միացյալ խմբավորման մասին Համաձայնագիրը» Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2016 թ. նոյեմբերի 30-ին: Զորախմբի վերջնական ձևավորումը, սակայն, պահանջում է իրավական որոշակի ընթացակարգ: Այն ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ զորախմբի մեջ մտնելու են Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ: Բայց մի շարք հարցեր՝ կապված զորախմբի կառավարման, կիրառման և ռազմական առաջադրանքների հետ, այնուամենայնիվ, շարունակում են մնալ մինչև վերջ չհստակեցված:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական քաղաքագետ, Ռուսաստանի Ռազմական քաղաքագետների ասոցիացիայի փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը:

– Պարոն Պերենջիև, ո՞ւմ է, ի վերջո, ենթարկվելու միացյալ զորախումբը պատերազմի ժամանակ: Օրինակ՝ Ադրբեջանի, Թուրքիայի կողմից ռազմական ինչպիսի՞ սպառնալիքների դեպքում զորամիավորումը կարող է կիրառվել:

– Ամեն դեպքում, եթե խոսքը որևէ միացյալ խմբավորման մասին է, ապա, իհարկե, այն ֆորմալ առումով ենթարկվում է երկու պետությունների, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներին: Բայց, անշուշտ, խմբավորումն ունի ավելի անմիջական հրամանատարություն: Այս ստորաբաժանումը լինելու է միասնական, այն չի բաժանվելու հայկական, ռուսական կողմերի: Ըստ էության, նման փորձ մենք ունենք Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում, որտեղ շատ վաղուց սերտորեն համագործակցում ենք նաև հայկական զինված ուժերի հետ: Տվյալ դեպքում միացյալ խմբավորումը ինչ-որ առանձնահատուկ բան չէ ՀԱՊԿ-ի համակարգում: Մենք ունենք այսպես կոչված՝ Օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժեր (КСОР): Այս ուժերը՝ որպես համատեղ ստորաբաժանումներ ՀԱՊԿ-ի համակարգում, ստեղծվել են հենց այդ նպատակով, որպեսզի ցույց տրվի, որ ՀԱՊԿ-ը ոչ թե ինչ-որ լղոզված ռազմաքաղաքական կառույց է, այլ ունի կոնկրետ ստորաբաժանումներ, որոնք կազմավորվում են ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից:

Այս պարագայում ավելի հետաքրքիր և արդյունավետ կլիներ, եթե խմբավորումը լիներ ոչ թե զուտ հայ-ռուսական, այլ դրա մեջ մտնեին նաև բելառուսական, ղազախական, ղրղըզական ստորաբաժանումներ: Բայց առայժմ այդ ճանապարհին կան խնդիրներ: Ամեն դեպքում ռուս-հայկական զորախմբի ձևավորման փաստը ցույց է տալիս, որ կոլեկտիվ անվտանգության համակարգը զարգանում է:

Իհարկե, զինվորական ստորաբաժանումների օպերատիվ աշխատանքը կատարվում է Ռուսաստանի և Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբների մակարդակով, բայց այս խմբավորման տեղեկատվական-քաղաքական աշխատանքն արդեն իրականացվում է ավելի լայն՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Ինչի՞ համար է պետք այս միացյալ խմբավորումը: Նախ և առաջ, այն անհրաժեշտ է հենց կոլեկտիվ անվտանգության համար: Մենք խոսում ենք ոչ միայն Հայաստանի ազգային շահերի պաշտպանության, այլև Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր շահերի պաշտպանության մասին: Երկրորդ հերթին, հավանաբար, այն նախատեսված է նաև ՀԱՊԿ-ի ու Եվրասիական տնտեսական միության երկրների պաշտպանության համար:

Այս իմաստով՝ խմբավորումը բացահայտ չի ասում, թե հանդես է գալիս Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, ինչպես դուք եք ասում: Ոչ ոք այդպիսի բաց հայտարարություններ չի անում: Խոսքն ընդհանուր շահերի պաշտպանության մասին է, իսկ ընդհանուր շահեր ասելով՝ նկատի ունենք ոչ միայն ռազմական անվտանգության ապահովումը, այլև անվտանգության այլ սպառնալիքների չեզոքացումը: Այս սպառնալիքների մեջ են մտնում, օրինակ, ահաբեկչությունը, մաքսանենգությունը, կազմակերպված հանցավորությունը և այլն:

շարունակությունը՝ կայքում

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված