Հայերեն


Մահապատժի դատավճիռ՝ մեկ ցուցմունքով

Բաց մի թողեք

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն Մհեր Ենոքյանի մահապատժի դատավճռի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«Արամ Հարությունյանի և Մհեր Ենոքյանի վերաբերյալ 21 տարվա վաղեմության քրեական գործի մասին, թվում է` գրվել ու ասվել է ամեն ինչ. թեր ու դեմ կարծիքներ, գնահատականներ: Սակայն մենք փորձել ենք փաստերով ցույց տալ, թե ինչի վրա է հիմնվել դատարանը դատավճիռ կայացնելիս և ինչ խախտումներ է թույլ տվել հենց դատավճռում:

10 սխալ պատկերացում

Կա սխալ պատկերացում, թե Բժշկական ինստիտուտի ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության գործով եղել է մեկ մեղադրյալ, որն էլ մինչ օրս բանտում է՝ Մհեր Ենոքյանը: Մինչդեռ Գերագույն դատարանի 1996 թ-ի նոյեմբերի 29-ի դատավճռով Իոսիֆ Աղաջանովի սպանության մեջ մեղադրվել է նաև Մհեր Ենոքյանի եղբոր դասընկեր Արամ Հարությունյանը՝ դատապարտվելով 15 տարվա ազատազրկման: Նա 6 տարի է՝ ազատության մեջ է: Դատարանում Արամ Հարությունյանն իրեն մեղավոր է ճանաչել: Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել, դատապարտվել է նույն հոդվածով՝ մահապատժի, մինչ օրս պայքարում է քրեական գործի վերաբացման համար:

Արամ Հարությունյանը հայտնել է իր կողմից կատարած սպանության մասին

Քրեական գործը հարուցվել է Արամ Հարությունյանի հաղորդման հիման վրա, ըստ որի՝ ինքն իրենց բնակարանում 1996-ի հուլիսի 12-ին սպանել է Իոսիֆ Աղաջանովին: Սակայն այս փաստաթուղթը դատարանի կողմից ուշադրության չի արժանացել:

Արամ Հարությունյանի 4 իրարամերժ ցուցմունքները

Ողջ մեղադրանքը և դատավճիռը հիմնված է Արամ Հարությունյանի չորս անգամ փոփոխված, իրարամերժ ցուցմունքներից վերջինի վրա: Եթե դատավճռից հանենք Հարությունյանի ցուցմունքը, գործը կփլուզվի: Ամեն ցուցմունքի տակ նա գրել է. «Ցուցմունքս ճիշտ է, որի համար ստորագրում եմ»: Առաջին ցուցմունքներում Արամ Հարությունյանը նշել է, որ իրենց տանը վեճ է ծագել տուժող Իոսիֆ Աղաջանովի և իր միջև: Ասել է՝ ես չեմ տեսել, որ Մհերը որևէ իրով կամ առարկայով քաշքշուկի ժամանակ կամ այլ պահերին խփած լինի Իոսիֆի գլխին կամ մեջքին: Երկրորդ ցուցմունքում Արամ Հարությունյանը նշել է՝ ես շատ կատաղած էի և չեմ հիշում՝ ինչպես դանակով հարվածեցի Իոսիֆին և կտրեցի կոկորդը: Վարույթը մի քանի օր անց ոստիկանության Խորհրդային բաժնից անհայտ պատճառներով տեղափոխվել է գլխավոր դատախազություն, և Արամ Հարությունյանը սկսել է լրացուցիչ ցուցմունքներ է տալ՝ փոխելով սպանության մոտիվը շահադիտականի, իբր տուժողի հորից դիակի տեղն ասելու համար պետք է 20.000 դոլար պահանջեին: Հարությունյանը Ենոքյանին է վերագրել հանցագործությունը կազմակերպելու գործն ու բացովի բանալու հարվածները ու ազատել ինքն իրեն ծանրագույն պատժից: Ենոքյանը սկզբից մինչև վերջ տվել է միևնույն ցուցմունքը, թե փորձել է բաժանել Արամին և Իոսիֆին, սակայն դա նրան չի հաջողվել: Դատարանն ի վերջո արժանահավատ է համարել Արամ Հարությունյանի վերջին ցուցմունքը, նշելով՝ այն մանրամասն է: Սակայն մանրամասն ցուցմունքը իրավական կատեգորիա չէ:

Տարօրինակ շտապողականություն

Կա սխալ պատկերացում, թե կատարվել է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն: Այնինչ նախաքննությունը տևել է 2 ամիս: Նույնքան էլ տևել է դատաքննությունը: Ենոքյանին վերագրվել է լիդերի դեր՝ առանց դատահոգեբանական, հոգեբուժական համալիր փորձաքննություն: Իրեղեն ապացույցների վրայի մատնահետքերն անգամ չեն ստուգվել: Քննչական փորձարարություն չի կատարվել՝ պարզելու՝ արդյոք Արամի ցուցմունքը իրականության մեջ հնարավոր էր, թե ոչ: Չի կատարվել համալիր փորձաքննություն, հողագիտական, հետքաբանական, մանրաթելերի, եղունգների, մազերի և այլն: Նման շտապողականության մեջ ոչ մի ապացույց ձեռք չի բերվել ու չէր կարող ձեռք բերվել:

Ճնշում դատարանի վրա

Երեքհատորյակից առնվազն մեկ հատորը ոչ թե գործով ձեռքբերված ապացույցներ են, այլ տարբեր բուհերի ուսանողների ու պրոֆեսորների ստորագրություններ: Կա նաև Բժշկական համալսարանի այն ժամանակվա ռեկտորի ստորագրությունը: Նրանք պահանջել են ոչ թե արդար դատաքննություն, այլ ծանրագույն պատիժ:

Ճնշում՝ անգամ Մոսկվայից

Գործում կա նամակ ՌԴ նախագահ Ելցինին կից գործող Մարդու իրավունքների հանձնաժողովից՝ ուղղված ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին դեռ նախաքննության փուլում: Թե ինչպես և ինչու է նախագահական մուտքագրված նամակը տեղ գտել քրեական գործի նյութերի մեջ, մնում է ենթադրել:

Դին չի մասնատվել

21 տարի շարունակ տարբեր կերպ տարածվել է այն կեղծիքը, թե իբր Իոսիֆ Աղաջանովի դին մասնատվել է: Նման սուտը հերքվում է դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, դրան կից լուսանկարչական հավելվածով: 20 տարի անց ոստիկանության արխիվից հրապարակվել է տեսանյութ, որը ևս վկայում է՝ դին չի մասնատվել: Փոխարենը նույն տեսանյութից պարզ է դառնում՝ դիակի հայտնաբերման վայրում ապացույցները ոչնչացվել են՝ ոտնահետքեր, քարերի ու հողի վրայի հետքեր, դեպքի վայրը չի առանձնացվել ժապավենով, ոստիկանության Խորհրդային բաժնում դեռ դատավարական կարգավիճակ չունեցող անձանց նկարահանել են առանց փաստաբանների ներկայության, ինչը անմեղության կանխավարկածի խախտում է: Հետևաբար դա չի ճանաչվել ու չէր կարող ճանաչվել որպես ապացույց: Ի դեպ, տեսանյութը սոցիալական ցանցում հրապարակվել է մոնտաժված՝ առանց Արամ Հարությունյանի հատվածների՝ դարձյալ տպավորություն ստեղծելով, որ այս գործում կա միայն մեկ մեղադրյալ: Փաստորեն՝ ոստիկանությունը քրեական գործերով իրեղեն ապացույցները պահպանելու փոխարեն, տասնյակ տարիներ տեսանյութեր է պահում:

Վզի խորը թափանցող հարվածը հասցրել է Արամ Հարությունյանը

Դատարանը հաստատված է համարել, որ Իոսիֆ Աղաջանովի պարանոցի խորը թափանցող վնասվածքը դանակով հասցրել է Արամ Հարությունյանը:

Որևէ պայուսակ չի գտնվել

Արամի ասած պայուսակը, իբր, որով նրանց տնից դուրս է բերվել Իոսիֆ Աղաջանովի դին, իրականում գոյություն չունի: Գործում առկա է աղբարկղը զննելու մասին արձանագրությունը, որով պարզ է դառնում՝ այն չի հայտնաբերվել: Այսինքն, գոյություն չունեցող իրեղեն ապացույցը դրվել է դատավճռի հիմքում:

Իրեղեն ապացույցները ներկայացրել է Արամ Հարությունյանը

Թեպետ Արամ Հարությունյանը ցուցմունքներում նշում է, որ մատիտ սրելու, ինքնաշեն դանակով է հասցրել վնասվածքները, այնուամենայնիվ ոստիկանության Խորհրդային բաժին է ներկայացրել խոհանոցային դանակ՝ մաքուր վիճակում: Չեն ստուգվել անգամ դրանց վրա առկա մատնահետքերը: Ներկայացվել է նաև հագուստ ու կոշիկ, որոնցից և ոչ մեկը չի պատկանել Մհեր Ենոքյանին: Արամ Հարությունյանի երկու շալվարների վրա հայտնաբերվել է արյուն: Իրեղեն ապացույցները դատավճռից հետո ոչնչացվել են, ինչպես արվել ու արվում է Հայաստանում բոլոր քրեական գործերով:

Տուժողի իրավահաջորդի կասկածները չեն փարատվել

Քրեական գործում կա տուժողի հոր՝ Միքայել Աղաջանովի նամակն՝ ուղղված գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանին՝ գրված 1996-ի օգոստոսի 8-ին, երբ արդեն Արամ Հարությունյանը փոխել էր հանցագործության շարժառիթը: Սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը գրել է՝ պարզ չէ սպանության մոտիվը, չեն հայտնաբերվել բոլոր մասնակիցները: Հարց է բարձրացնում, որ որդուն միգուցե հրել են մեքենայի մեջ, ուրեմն եղել են այլ մասնակիցներ: Սակայն շատ շուտով համաձայնվում է դատավճռով հաստատված համարված՝ իր որդու կոկորդը կտրող Արամի վարկածի հետ:

20 տարի անց հայտնաբերել ենք դատական սխալներ

Դատակալ սխալ 1

Իրեղեն ապացույցները չեն զննվել դատարանում, այնուամենայնիվ, դրվել են դատավճռի հիմքում, ինչը կոպիտ խախտում է, քանի որ դատավճռի հիմքում կարող են դրվել միայն այն ապացույցները, որոնք հետազոտվել են դատարանում:

Դատակալ սխալ 2

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, «Դիակի սկզբնական դիրքը փոփոխելու հատկանիշներ հայտնաբերված չեն»: Նշանակում է՝ դիակի առաջնային դիրքի փոփոխություն չի եղել: Այսինքն՝ գիտական ապացույցը հերքում է դին պայուսակի մեջ տեղադրելու, այն ժամեր շարունակ տանը պահելու և առավել ևս՝ ժամեր անց դիակը այլ վայր տեղափոխելու վարկածը: Սակայն այս գիտական ապացույցը անտեսվել է դատարանի կողմից, ավելին՝ առհասարակ չի քննարկվել:

Դատակալ սխալ 3

Արյան աննշան քանակի պատճառով հնարավոր չի եղել պարզել սպանության գործիքներից դանակի վրա առկա արյան խումբն ու տեսակը, սակայն դատավճռում որպես հաստատված փաստ ներկայացվել է՝ իբր դանակի վրա հայտնաբերվել է տուժող Իոսիֆ Աղաջանովի արյունը:

Դատական սխալ 4

Ենոքյանին դատավճռով վերագրված դանակի երեք հարվածները չեն հիմնավորվել որևէ փաստական տվյալով: Ավելին՝ դատական նիստերի արձանագրության մեջ կա նույն Հարությունյանի ցուցմունքը, որտեղ նա, պատասխանելով տուժողի օրինական ներկայացուցչի հարցին, ասել է. «Ես չեմ նկատել, որ դանակով Մհերը հարվածներ հասցնի»:

Ամփոփ

Այսպիսով՝ եթե քրեական գործից հանում ենք Արամ Հարությունյանի 4 անգամ փոփոխված ցուցմունքներից վերջինը, ամբողջ մեղադրանքը փլուզվում է: Ստացվում է, որ մեկ ցուցմունքով դատարանը քաղաքացուն մահապատժի է դատապարտել»:

Լուսանկարը՝  Hetq.am

Աշխարհի ամենաբարձր տաճարը հասել է իր առավելագույն բարձրությանը Շենգավիթում բախվել են «Toyota RAV4»-ն ու «Jeep Compass»-ը. կան վիրավnրներ Արաղչին հայտնել է Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ զnհերի թիվը Pharrell Williams-ը և Jacob & Co․-ն մեկնարկում են Objects of Brilliance աճուրդը, որում ներկայացված են ոսկերչական եզակի գլուխգործոցներԼուկաս Սելարայանը գոլ է խփել Արգենտինայի առաջնության հերթական խաղում (տեսանյութ)«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդես (ֆոտոշարք) Սլովակիան պատրաստ է փետրվարի 23-ին դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա. ՖիցոԱլիևի հիտլերյան թեզերն ու Ամասիայի միջադեպը․ ինչպե՞ս է իշխանությունը բացում դռները թշնամու առաջ․ Էդմոն ՄարուքյանՓոքրիկ Քիմը և նրա առաջին հիթը. Քարդաշյանը կիսվել է 1987 թվականի հազվագյուտ լուսանկարով և հուզել երկրպագուներինՎրաստանը նվազեցրել և խորհրդանշականի է հասցրել Ադրբեջանից Հայաստան բենզինի տարանցման գինը․ Վրաստանի էկոնոմիկայի նախարարՆախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով․ ՀՀ կառավարություն Չենք թողնի, որ մեր լեզուն և մշակույթը ոչնչացնեն. Ատոմ ՄխիթարյանԼեհ չմշկասահորդուհին լուրջ վնասվածք է ստացել 2026 թվականի Օլիմպիական խաղերում Արմենչիկը նոր տեսահոլովակ է ներկայացրել Միակ պետությունները, որոնք բացահայտ կերպով ողջունել և ծափահարել են Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը, եղել են Ադրբեջանն ու Թուրքիան․ Արշակ ԿարապետյանՉինաստանում մինչ այսօր մահապատիժը, որպես պատժի միջոց, գոյություն ունի, դրա հետ կապված մի կարևոր դետալ կա․ Արմեն Հովասափյան Արցախն իմ հայրենիքն է, արյուն էինք թափել սուրբ հողի համար րոպե անգամ չվարանելով․ Խաչիկ ԳալստյանԻնչ էին անում ադրբեջանցիներն Ամասիայում ու ինչու են կարոտում այն «Գյումրի 2»-ը արդեն փորձարկվել է և ձախողվել Վաղարշապատում. Էդմոն Մարուքյան Իջեցնելու ենք դեղերի գները եռեսուն տոկոսով. Հրայր ԿամենդատյանՔաղաքականությունը խաղ ու պար չէ, որ ամեն մի խեղկատակ գա ասի՝ բարև ձեզ, ես քաղաքական գործիչ եմ. Էդմոն Մարուքյան Քաղաքական դաշտ ենք գալիս՝ փոխելու խաղի հին կանոնները․ Ավետիք Չալաբյան.«ՀայաՔվե»-ն բանակցում է առողջ ազգային քաղաքական ուժերի հետ․ Ցոլակ ԱկոպյանԱՄՆ- Իրան հակամարտությունը ինչ նոր հավանական վտանգներ է իր մեջ պարունակում․ Կարապետյան Լավ մասնագետները՝ տնտեսության կայունության և աճի հիմքում. ԶՊՄԿ-ի օրինակը Մենք հիշում ենք Ալիևի մատ թափ տալը, իսկ դու գնացել ձեռքն ես սեղմում. Արշակ ԿարապետյանՏնտեսական ծրագիր, որը Հայաստանը կդարձնի ավելի բարեկեցիկ․ միացե՛ք մեզ Կենսաթոշակառուների այսպիսի վիճակը պետության համար ամոթալի է․ Դավիթ ՀակոբյանԹուրքիան խանդավառվել է Փաշինյանի հայտարարություններից Ի՞նչ է Երևանում փնտրելու Մարթա Կոսը Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում․ ի՞նչ անել. Տիգրան Դումիկյան ՔՊ-ում այժմ էլ մարզպետների ձայներն են հաշվում Փաշինյանի հակաեկեղեցական արշավը վտանգված է Սփյուռքը պետք է լինի Հայաստանի շարունակությունը և մասնակցի որոշումների ընդունմանը․ Ատոմ ՄխիթարյանՊահպանելով, զարգացնելով և պաշտպանելով հայերենը՝ մենք պաշտպանում ենք ոչ միայն մշակույթ, այլև պետականություն․ Նաիրի Սարգսյան Մենք բացում ենք պատմության նոր էջ՝ վստահ և արժանապատիվ քայլերով. Գագիկ ԾառուկյանConverse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբՍտեղծվել է մոլեկուլ, որը ինքնահավաքվում է արևային մարտկոցների մեջ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Արցախում ծնված յուրաքանչյուր չորրորդ երեխայի ընտանիքին նվիրաբերել է 4000- ական ԱՄՆ դոլար. տեսանյութ «ՀայաՔվեն» արդեն նաև Մասիսում էԿգործակցենք մաքուր հետագիծ ունեցող նոր քաղաքական ուժերի հետ. Ավետիք Չալաբյան Քաղաքական դաշտում նոր կենտրոն․ «Մեր Ձևով» շարժումն ու «Ուժեղ Հայաստան»-ի օրակարգը Ավստրիայից հնչած հստակ ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը վերահաստատեց հավատարմությունը Կաթողիկոսին Չորս տարի անց. ուկրաինական պատերազմը` որպես տրանսֆորմացիայի կատալիզատոր. «Փաստ» «Դարձ ի շրջանս յուր». ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում արհեստական «բումից» հետո. «Փաստ» «Ժողովրդին պատերազմով վախեցնելով, Ադրբեջանի հետ համագործակցելով, «խաղաղության» քարոզ անելով՝ փորձելու են ինչ-որ արդյունք ստանալ». «Փաստ» Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ» Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ» Ո՛չ քայլ են անում, ո՛չ էլ վերջնական պատասխան տալիս. «Փաստ»
Ամենադիտված