Հայերեն


Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Ազգային ժողովում քպական 49 տոկոսանոց «մեծամասնությունը» խորհրդարանում հերթական անգամ սադրեց քաշքշուկ ու ձեռնամարտ ընդդիմադիրների հետ: Դե, Փաշինյանի ու ՔՊ-ի՝ իշխանությունը վերցնելուց ի վեր նման քաշքշուկները սովորական են դարձել Հայաստանի խորհրդարանի ու ոչ միայն խորհրդարանի համար: Այսինքն, կարելի է ասել, որ փաշինյանական իշխանության դեպքում սա համակարգային ու կոնկրետ գործելակերպ է:

Հատկանշական պահ է այն, որ ադրբեջանական իշխանությունների, հենց Ալիևի ու նրա որոշակի ներկայացուցիչների հրապարակային վիրավորանքները, ծաղրական ակնարկներն ու բնորոշումները, սպառնալիքները Փաշինյանն ու նրա քպականները լուռումունջ կուլ են տալիս, ծպտուն չեն հանում: Այսինքն, ինչպես ժողովուրդն է ասում, թշնամու առաջ «կուռկուռի ձագ» են դառնում, բայց, այ, Հայաստանի ընդդիմադիր գործիչներին տեսնելիս նույն այդ քպականները, իրենց առաջնորդի գլխավորությամբ, «առյուծ են կտրում», սկսում են «աքլորանալ», բղավում են, սպառնում, բռունցքներ թափահարում: Դա էլ միայն այն պատճառով, որ իրենց սադրած կռիվներում ապավինում են իրավապահներին, որ իրենց թիկունքը կպահեն: Հակառակ դեպքում, եթե իշխանություն չունենան, նրանցից որևէ մեկը չի համարձակվի ծպտուն անգամ հանել. քպականների «քաջության» ակունքը բացառապես իրավապահներն են:

Մեկ այլ հատկանշական պահ է նաև այն, որ իշխանությունը հանդես է գալիս որպես երկրի, հասարակության ներսում թշնամանք, ատելություն, չարություն, խմբային դիսկրիմինացիա գեներացնող ու սերմանող: Նման պայմաններում, ինչ-որ «իքս» պահի այդ չարությունն ու ատելությունը պետք է հանգեցնեին նման դրսևորումների:

Ինչ վերաբերում է կոնկրետ հոկտեմբերի 6-ին արձանագրված այլանդակությանը, ապա փորձենք հասկանալ, թե ինչ և ինչու կատարվեց իրականում: Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց ձևավորած արհեստական օրակարգն էին բերել ԱԺ՝ Հայ առաքելական եկեղեցու վրա իրենց հարձակմանն ինչ-որ օրինականության տեսք հաղորդելու նպատակով ինչ-որ «քննիչ հանձնաժողով» ձևավորելու մասին օրինագծի տեսքով: Ընդդիմությունն, ի դեպ, խելամիտ վարվեց՝ արհամարհանքի ենթարկելով այդ «հանձնաժողովը» և հրաժարվելով նշված ֆարսին մասնակցելուց: Ավելին, ԱԺ նիստի մեկնարկից ակնհայտ դարձավ, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները շատ ավելի իրական և շատերին հուզող օրակարգով էին եկել դահլիճ: Այդ օրակարգի կետերից մեկը ԱԺ պատգամավորներին հերթական անգամ պարգևավճարելու հարցն է, մյուսը, որ շատ ավելի հնչեղ է, ադրբեջանական բանակի զինված ներկայացուցչի ներթափանցումն է ՀՀ տարածք, որը, դատելով առկա տեղեկություններից, բացի կրակոցները, նաև միառժամանակ պատանդ է վերցրել երեխաներին, ապա փորձել է կրակելով սպանել հայ կնոջը: Ակնհայտ է, որ մեծ ողբերգություն կարող էր լինել, եթե Շաքիի բնակչուհին ձեռքի տակ եղած առարկաներով ու դանակով չդիմեր ինքնապաշտպանության՝ իր զավակներին փրկելու համար:

Եվ ահա, փաշինյանական իշխանությունը, որ իմացել է ադրբեջանցի սահմանահատի մասին, բայց մի քանի օր շարունակ չի կարողացել իր բոլոր ռեպրեսիվ մարմիններով գտնել ու վնասազերծել զինված ու վտանգավոր թշնամուն, ամեն գնով փորձում է լղոզել այս թեման: Պատահական չէ, որ ՔՊ-ի քարոզչական սազանդարներն արդեն քանի օր է, ինչ լծվել են «խեղճ, մոլորված ադրբեջանական զինվորին» պաշտպանելուն: Ավելին, Փաշինյանը վերջին հարցազրույցում գրեթե ուղիղ կերպով նման տպավորություն թողնող արտահայտություններ արեց:

Եվ ահա, Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն կերպ ուզում են ուշադրությունը շեղել այս թեմայից: Տեսեք, արդեն քանի օր է անցել կատարվածից, բայց ՀՀ իշխանություն համարվողներից չի լսվել որևէ խելամիտ բացատրություն, թե ինչպես ու ինչու է նման բան հնարավոր եղել: Փոխարենը՝ ամեն կերպ փորձում են մեղմել կատարվածը կամ ընդհանրապես խլացնել դրա վերաբերյալ ոչ միայն ընդդիմադիրների, այլև հանրության հնչեցրած սուր արտահայտությունները:

Ի՞նչ անել: Ապահովել «շեղող տեսարան»: Ինչպես հոլիվուդյան սցենարիստները կասեին՝ «էքշըն է պետք»: Իսկ ՔՊ-ի «ձեռքի տակ», ինչպես նկատեցինք, արդեն մշտական «էքշընի» գործիք է դարձել ԱԺ-ում սադրանք հրահրելը, ապա քաշքշուկ սարքելը:

Բայց դա էլ է բնութագրական: Այն առումով, որ թե՛ Փաշինյանը, թե՛ նրա քպականները չունեն որևէ խելամիտ փաստարկ, հակափաստարկ, չունեն ասելիք, հակառակ դեպքում բռունցքներ չէին թափահարի ու հայհոյախոսությամբ չէին փորձի գոնե ԱԺ միջանցքներում ինքնահաստատվել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված