Հայերեն


Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար

Բաց մի թողեք

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված համերգաշարով հյուրախաղերով հանդես է եկել Հնդկաստանում՝ ելույթ ունենալով երեք քաղաքներում՝ Կալկաթայում, Նյու Դելիում և Չեննայում (պատմական Մադրաս), հա՛տնում է ԿԳՄՍՆ-ը։

«Համերգաշարը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Համերգաշարը մեկնարկել է Կալկաթայի հանրահայտ Վիկտորիա Մեմորիալում։
Համերգաշարին բացման խոսքով հանդես են եկել Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանն ու Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի կառավարության բարեկեցության վարչության քարտուղար Սանջայ Բանսալը։

Նվագախմբի հաջորդ կանգառը Նյու Դելին էր, որտեղ նվագախումբը հանդես է եկել հանրահայտ Լոտոսի տաճարի համերգասրահում։

Համերգի պաշտոնական ընդունելության ընթացքում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Հնդկաստանի հարուստ մշակութային ավանդույթներին և պատմական ժառանգության նկատմամբ երկու ժողովուրդների խոր հարգանքին:

Նա ընդգծել է, որ տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները զարգացել են քաղաքական երկխոսության, պաշտպանության, առևտրի, կրթության, տեխնոլոգիաների, զբոսաշրջության և հատկապես՝ մշակույթի ոլորտներում։

Ելույթով հանդես է եկել նաև Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևելյան հարցերով քարտուղար Ռուդրենդրա Տանդընը՝ կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի դարավոր պատմամշակութային կապերը և դրանց հենքի վրա ձևավորված գործընկերության հետագա ամրապնդումը։

Եզրափակիչ համերգը կայացել է Չեննայի պատմական Մադրասի Երաժշտական ակադեմիայում։ Համերգի մեկնարկին ելույթներով հանդես են եկել Հնդկաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը և Չեննայում ՀՀ պատվավոր հյուպատոսը։
Հնդկաստանյան համերգներին ներկա են եղել մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, Հնդկաստանի պետական և մասնավոր կառույցների, փորձագիտական շրջանակների, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հայաստանի նվագախմբի պատվիրակությունը գլխավորել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը։ Համերգաշարի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սիփան Օլահն էր, որը հանդես է եկել նաև որպես տենոր մենակատար։

Համերգներին որպես մենակատարներ հանդես են եկել նաև Լիբանանից ժամանած սոպրանո Շողիկ Թորոսյանը, ջութակահար Աստղիկ Վարդանյանը և դաշնակահար Կատարինե Հովսեփյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։

Համերգային ծրագրում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Էդվարդ Միրզոյանի, Խաչատուր Ավետիսյանի, Վաղարշակ Կոտոյանի, Շառլ Ազնավուրի, Էդվարդ Գրիգի, ինչպես նաև եվրոպացի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի հնդկաստանյան հյուրախաղերը դարձել են ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված նշանակալի մշակութային նախաձեռնություն՝ նպաստելով հայկական երաժշտարվեստի միջազգային ներկայացվածության ընդլայնմանը և հայ-հնդկական մշակութային կապերի ամրապնդմանը»,-ասված է հաղորդագրությունում։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավ
Ամենադիտված