Հայերեն


«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի իշխանության ղեկավար, հայտնվել է բավականին բարդ խաղի մեջ։ Հիմա ստիպված է աշխարհաքաղաքական «շպագատի» մեջ մնալ։ Այս 8 տարվա ընթացքում, առավել ևս՝ 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ պարտավորություններ կան Հայաստանի այսօրվա փաստացի ղեկավարի առջև, որոնք նա ստանձնել է գրեթե բոլոր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային կենտրոնների առջև։ Բոլորին ինչ-որ բան խոսք տալու քաղաքականությունը, ամեն տեղ ասել այն, ինչ ուզում են լսել, երբեմն բանավոր, երբեմն գրավոր, երբ գործընկերը հասկանում է, որ բանավոր խոսքն առանձնապես արժեք չունի, նաև ստիպում է ինչ-որ բան ստորագրել, ուշ թե շուտ բերելու էր մի իրավիճակի, երբ ընտրության առջև էին դնելու, որովհետև այսօրվա աշխարհի վիճակն է այլ։ Հակամարտող, ոչ թե համագործակցող աշխարհում ենք ապրում, ինչպես, օրինակ՝ 2000-ականների սկզբին էր, երբ աշխարհի ուժային, տնտեսական և այլ հիմնական կենտրոններն ավելի հակված էին համագործակցել, և այդ պարագայում բավականին էֆեկտիվ էր լինում կոմպլեմենտար քաղաքականությունը փոքր երկրների կողմից, ինչը Հայաստանը կիրառում էր, մինչև սկսվեց աշխարհի նոր վերաբաժանման գործընթացը՝ հակամարտության փուլը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ անդրադառնում ենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Նշում է՝ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն հայտարարում է, որ Հայաստանը հայտ է ներկայացրել ԵՄ մտնելու այն օրենքի հիման վրա, որը ժամանակին ընդունվել էր։ «Նախկինում այդ հայտարարություններն արվում էին ոչ պաշտոնական մակարդակով՝ իշխանությանը կից հասարակական սեգմենտի ներկայացուցիչների կամ ոչ կարևոր ստատուս ունեցող պատգամավորների, նախարարների միջոցով։ Այս իրավիճակում Ռուսաստանը, որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, որի և՛ ռազմական բլոկում՝ ՀԱՊԿ-ում, և՛ տնտեսական միության մեջ՝ ԵԱՏՄ-ում, Հայաստանն իր տեղն ունի, ասում է՝ Հայաստանի հայտարարությունները, ձգտումները և որոշ գործողություններ հակասում են այն պարտավորություններին, որն ունի ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ անդամ երկիրը։ Եթե Ռուսաստանի իշխանությունները բավականին երկար ժամանակ երկընտրանքի առջև չէին դնում Հայաստանի ղեկավարությանը, ապա ապրիլի 1-ի հայտնի հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանն այլևս «կա՛մ, կա՛մ»-ի հարց է դնում։ Ասում են՝ ստացվում է, որ պետք է ֆինանսավորենք քո եվրաինտեգրման գործընթացը, այսինքն՝ մնաս ԵԱՏՄ-ում, և՛ գնային, և՛ ռեժիմային առավելություններից օգտվես, ուժեղանաս տնտեսապես, անվտանգայինը դեռ մի կողմ դնենք, դրա էֆեկտիվությունն այդքան բարձր չէր։ Ռուսաստանը նաև ասում է՝ նախկինում կարող էի աչք փակել շատ հարցերի վրա, ինչպես աչք փակեցի, երբ 2017 թվականին ստորագրեցիք CEPA-ն, որովհետև այն ժամանակ ԵՄ-ն, որպես արևմտյան աշխարհի բլոկներից մեկը, չէր համարվում Ռուսաստանի ռազմաքաղաքական հակառակորդը, այլ ընդամենն աշխարհաքաղաքական մի բևեռ էր, հիմնականում՝ տնտեսական. մրցակից կարող էր լինել, բայց թշնամի չէր։ Ուկրաինական պատերազմի հետ կապված՝ ԵՄ-ն դարձել է Ռուսաստանի թիվ մեկ ռազմաքաղաքական հակառակորդը, որն ուղղակիորեն ներգրավված է Ռուսաստանի հետ պատերազմում։ Ռուսաստանում Հայաստանի՝ դեպի Եվրոպա ֆլիրտները և գործողությունները դիտարկում են որպես ճամբարափոխության ակտ, ինչը Ռուսաստանի այսօրվա ղեկավարությունը համարում է բավականին ծանր մեղք իր հանդեպ, այլ կերպ ասած՝ դավաճանություն, այդ թվում՝ ստանձնած պարտավորությունների նկատմամբ։ 44-օրյա պատերազմից հետո Պուտինը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, ուզում էր ասել, համենայնդեպս, Ռուսաստանին չի դավաճանել։ Եվ հիմա համարում են, որ Հայաստանը, գնալով դեպի Ռուսաստանի թշնամի համարվող ԵՄ, ճամբարափոխություն է անում և փորձում է դա անել Ռուսաստանի ֆինանսավորման հաշվին։ Ասում են՝ հայտարարում ես, որ ԵՄ ես ուզում գնալ, դա ընդունում ենք որպես փաստ, որ ԵԱՏՄ-ից դուրս ես գալիս։ Կարճ ժամանակում պետք է հստակ պատասխան տաս»,նկատում է մեր զրուցակիցը։

Միևնույն ժամանակ, քաղտեխնոլոգի խոսքով, Ռուսաստանը տարանջատում է կատարում Հայաստանի իշխանության և ժողովրդի միջև։ «Դրա համար է առաջարկում հանրաքվե իրականացնել։ Նշում է՝ հետո ժողովուրդը պետք է պատասխանատվություն կրի իր որոշումների հետևանքների համար, իսկ դրանք բավականին լուրջ են։ Կիրառվող տնտեսական պատժամիջոցները վերաբերում են դեռևս Հայաստանի արտահանմանը դեպի Ռուսաստան։ Ըստ էության, դրանք չեն վերաբերում Ռուսաստանից ապրանքների ներմուծմանը Հայաստան, իսկ Հայաստանը կենսական մակարդակով կախվածության մեջ է Ռուսաստանից՝ էներգակիրների, գազի, ատոմային էներգետիկայի, վառելիքի, ցորենի մատակարարման առումով և այլն։ Ժողովուրդը համաձա՞յն է այն հետևանքների հետ, որոնք հետո կարող են լինել։ Հստակ ասում են՝ անելու ենք բաներ, որոնք ուղղակիորեն ազդելու են Հայաստանի կենսունակության վրա։ Հիմա մեր երկրի իշխանությունների ձայնը, կարծես, «տաք տեղից է գալիս», իրենց ապահովագրել են այս առումով, իսկ ժողովո՞ւրդը։ Ի սկզբանե ասում են նաև՝ ռուսական 102-րդ բազայի հարցը սակարկության թեմա մի դարձրու, ուզում ես, դա էլ կհանենք Հայաստանից։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հետևյալն է՝ դուրս չենք գալիս ՀԱՊԿ-ից, եթե ուզում են, թող մեզ հանեն։ ԵԱՏՄ-ից էլ դուրս չենք գալու, ԵԱՏՄ-ի մեխանիզմը չի աշխատում։ Նույն կերպ են արձագանքում ռազմաբազայի դուրսբերմանը։ Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, նա իլ յուզիաներ ունի, որ եթե կարողանա ամիսների տեսքով ժամանակ շահել, ԵՄ գնալով օգտվի Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի «բարեմասնություններից», այդ ընթացքում նոր շուկաներ կգտնի։ Բայց սա հասկանում են նաև Ռուսաստանում։ Փաշինյանը ևս հասկանում է, որ տնտեսությունը բավականին լուրջ անկում է ապրում։ Եթե գյուղացին փողոցում չի, դա դեռ չի նշանակում, որ լավ է ապրում։ Գյուղացին սոված չի մնա, գոնե իր աճեցրածով կսնվի, բայց ֆերմերները, որոնք բիզնեսով են զբաղվում, շուկաներ են կորցրել։ Նիկոլ Փաշինյանը հիմա չի կարող հրաժարվել նաև ԵՄ-ից, որովհետև այն իր իշխանության մեջ «փայատեր» է։ Այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանի դե յուրե հաղթանակը գրանցվեց լեգիտիմության ծայրահեղ դեֆիցիտով։ Այն, ինչ տեղի ունեցավ ընտրությունների ժամանակ, ԵՄ մեղսակցության արդյունք է նաև, որովհետև աչք փակվեց նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում տեղի ունեցած բոլոր ապօրինությունների, բռնությունների վրա։ Պրոցեսը հեռու էր ժողովրդավարության ստանդարտներից, ավելի հյուսիսկորեական, քան որևէ ժողովրդավարական երկրի սցենարի էր նման։ Իրենք մեղսակից են, ներդրում են արել այս ամենի մեջ և՛ ֆինանսական, և՛ քաղաքական, և՛ քարոզչական։ Երբ ասում եմ՝ ներդրում են արել, նշանակում է՝ ոտքով-գլխով «կապել» են Փաշինյանին։ Հաշվի առնելով, որ առանձնապես չեն էլ հավատում նրա կայունությանը, այդ թվում՝ իրենց հետ հարաբերություններում, անընդհատ փորձում են նրա մանևրելու աստիճանն էլ նվազեցնել։ Հենց տեսնում են, որ Ռուսաստանի հետ կապված հարցերում կարող է թուլանալ, կա՛մ իրեն են կանչում եվրոպական երկրներից, կա՛մ այնտեղից են ինչ-որ պաշտոնյաներ Հայաստան գալիս, կա՛մ էլ ինչ-որ «ճ» կլասի մրցանակ են տալիս։ Մեր երկիրը փոքր է, արտաքին կառավարման ներքո է, իսկ Փաշինյանն էլ արտաքին կառավարման գործիք է։ Կամ այն, որ ԵՄ-ն մեղմացրել է մաքսային ռեժիմը։ Դա զուտ քարոզչական նպատակ ունի։ Մաքսային ռեժիմը կարող են մեղմացնել, բայց եթե քո գյուղատնտեսական ապրանքները չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին ո՛չ որակով, ո՛չ սանիտարական խիստ նորմերով, ուրեմն՝ արդեն իսկ մրցունակ չեն։ Էլ չենք խոսում լոգիստիկայի մասին։ Փաշինյանն էլ է հասկանում, որ, բացի քարոզչական գործոնից, այստեղ ոչինչ չկա։ Մյուս կողմից՝ նա չի կարող հավերժ սուբսիդավորում իրականացնել։ Տնտեսագետների տարբեր գնահատականներով, ռուսական շուկան կորցնելով՝ տարեկան մինչև 1,5 միլիարդ ես կորցնում։ Իսկ Հայաստանին որևէ մեկն այդքան գումար տալո՞ւ է, որպեսզի նա սուբսիդավորի գյուղացիների կամ արտադրողների վնասները»։

Անվտանգային, սոցիալական, տնտեսական բազմաթիվ խնդիրներ կան։ Դրանք կարո՞ղ են ընդդիմության մատնանշած խթանները լինել իշխանափոխության համար։ «Թե որ խթանը կաշխատի, շատ դժվար է ասել, հատկապես Հայաստանի պարագայում, երբ գործողություններում ռացիոնալիզմը շատ դեպքերում բացակայում է, շատ դեպքերում առաջնային ու երրորդականն իրար են խառնված։ Քաղաքական դասի կարծիքով, կարող է երրորդական մի խթան առաջացնել ալիք։ Կարծում եմ՝ Հայաստանում ամեն շաբաթ երկու-երեք խթան, ազդակ է լինում, որոնք այլ երկրներում կհանգեցնեին փողոցային դժգոհությունների և անգամ հեղափոխությունների։ Մեր երկրում ամեն անգամ խթան առաջացնում են իշխանությունները, ոչ թե ընդդիմությունը։ Այլ հարց է, որ նա կարող է դրանից օգտվել, երբ սկսի կառավարել այն»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղել
Ամենադիտված