Հայերեն


«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու տարով կազատականացվի դեպի ԵՄ հայկական արտադրանքի արտահանման մոտ 80 տոկոսը։ Սա դիտարկվում է որպես կարևոր քայլ հայկական արտադրանքի արտահանման ճգնաժամը մեղմելու համար։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ասում է՝ մաքսատուրքերից ազատումը «GSP+» համակարգն է, որն ունեցել ենք 10-15 տարի առաջ։ «Մոտավորապես 10 տարի գործել է։ Այն նշանակում է զրոյական կամ շատ փոքր մաքսատուրքերով հայկական ապրանքի մուտք եվրոպական շուկա։ Տասը տարի առաջ, երբ ունեինք այդ համակարգը, Հայաստանից արտահանումը որևէ կերպ չավելացավ։ Ուղղակի նախորդ ժամանակահատվածներում ասում էին՝ դա Սերժ Սարգսյանի բերած համակարգն է։ Ժամկետը լրացավ, Նիկոլ Փաշինյանը խնդրեց՝ ինձ էլ մի նման համակարգ տվեք, որ չասեն՝ Սերժ Սարգսյանի բերած համակարգն է, իսկ հանրույթի մոտ հույս արթնանա, որ ապրանքի՝ Եվրոպա արտահանման ուղղությամբ Նիկոլ Փաշինյանն աշխատում է։ Մաքսատուրքերն, այո՛, ապրանքի արժեքը թանկացնում են, բայց մաքսատուրքը միակ խնդիրը չէ։ Խնդիրը նաև սերտիֆիկացումն էլ չէ, որովհետև մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքն այսօր Հայաստանում նույն կերպ է աճեցվում, ինչպես, օրինակ՝ Ֆրանսիայում։ Հիմնական խնդիրը գին-որակ համադրության մեջ շուկայում տեղավորվելն է։ Այն է՝ հայկական կոնյակը՝ ավելի էժան ու որակյալ, պետք է ֆրանսիական սուպերմարկետներ հասցնենք, որ այն դառնա մրցունակ։ Նույնը կարելի է ասել նաև մյուս ապրանքների մասով։ Շատ դեպքերում խնդիրը մարդկանց նաև համային ռեցեպտորներն են։ Ռուսաստանում սիրում են հայկական խորովածը, իսկ Եվրոպայում ավելի շատ նախընտրում են սթեյքը։ Ձկնամթերքի մեջ նախընտրում ենք սիգը և իշխանը, իսկ Եվրոպայում այլ ձկնատեսակների սիրահար են։ Մեր պահածոները, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները շատ դեպքերում նրանց ուղղակի անծանոթ են։ Ե՛վ համի, և՛ գնի մեջ մրցունակ չենք։ Ի վերջո, սովորույթների մասով չես կարող այլ բան պարտադրել։ Եվրոպացիները չունեն ծաղկեփունջ նվիրելու սովորություն, մենք ունենք։ Կամ՝ ողջ աշխարհը վարդեր է ներկրում Հոլանդիայից և Էկվադորից, իսկ Հայաստանը որոշել է Հոլանդիա վարդ մատակարարել։ Նման բազմաթիվ սովորույթները չեն կարող նպաստել հայկական ապրանքի լայն սպառմանը։ Հայ ֆերմերներն իրենց ապրանքը կարողանում են վաճառել բացառապես ներքին շուկայում և Ռուսաստանում, մնացածը կեղծիք է։ Օրինակ՝ Մոսկվայում ծիրան չի աճում, այնտեղ հայությունը շատ է, գնում է հայկական ծիրանը և նաև հյուրասիրում իր այլազգի հարևաններին։ Նրանք էլ հավանել են մեր միրգը և ավտոմատ դարձել են դրա սպառողը։ Կամ՝ կարող ենք ոգելից խմիչքներ՝ կոնյակ և օղի վաճառել Ռուսաստանում, բայց նույն շուկայում, որտեղ գինու պահանջարկ կա, վրացիները հաղթում են Հայաստանին։ Նույնիսկ այդ մրցակցությունը չենք կարողանում ապահովել։ Եվրոպացիներն ունեն խմելու իրենց սովորությունները՝ մեկ բաժակ գինի կամ մեկ գավաթ գարեջուր, իսկ այլ իրականության մեջ ոգելից խմիչքն այլ կերպ է սպառվում տարբեր միջոցառումների ու հավաքույթների ժամանակ։ Այսպիսի սովորույթները նույնպես մեզ կողմնորոշում են այնպիսի շուկաներ, որտեղ սպառումը կարող է ավելի մեծ լինել, իսկ պահանջարկը՝ բարձր։ Մենք եվրոպական շուկա դուրս գալ չենք կարող։ Կամ՝ ասում են, որ Արաբական ծոցի երկրների շուկայով կփոխարինենք ռուսականը։ Ծոցի երկրները մահմեդական երկրներ են։ Իրենց մոտ ոգելից խմիչքն արգելված է, այնտեղ չենք կարող արտահանել։ Մսամթերքի մասով։ Նույնիսկ Հայաստանի ներքին պահանջարկը չենք կարողանում բավարարել։ Եթե փորձենք տավարաբուծություն, ոչխարաբուծություն զարգացնել և այլն, խոզաբուծություն չենք կարող, որովհետև խոզի միս չեն ուտում, պետք է համապատասխան սերտիֆիկատ ունենանք, որ կարողանանք այդ մսի վաճառքն իրականացնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամը ոչ միայն չի մեղմվում, այլ կարծես ավելի է խորանում։ ԵՄ-ԵԱՏՄ երկընտրանք, երկաթգծի կոնցեսիայի փոխանցում այլ երկրի, ռուսական ռազմաբազայի դուրսբերում Հայաստանից։ Արդյոք կա՞ ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն։ «Այդ հանդիպման երեք մաս կար՝ բաց, փակ և հետագա ուղերձների հատվածներ։ Բաց հատվածում չէին հնչել մտքեր, որոնք ուղերձներով լսեցինք, օրինակ՝ ռազմաբազայի Հայաստանից հեռացում և այլն։ Դրա անունը դրել եմ Փաշինյանի մանկական աճպարարություն: Ինչո՞ւ մանկական, որովհետև նույնիսկ եթե խաբում, մանիպուլացնում է, ապա գոնե ողջամտության սահմանների մեջ բերի այդ մանիպուլյացիան։ Գնում է հիմնական գործընկեր, ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի հետ հանդիպմանը և ասում՝ կմնանք ձեր հետ այնքան ժամանակ, մինչև կարողանանք Եվրոպայում մեր ապրանքը վաճառել, դուրս կգանք ԵԱՏՄից։ Դա նման է, որ աշխատակիցը տնօրենին ասի՝ քո մոտ հիմա աշխատում եմ, բայց հենց լավ առաջարկ ստացա, առաջին իսկ հնարավորության դեպքում քո մոտից գնալու եմ։ Իհարկե, ենթակայությունները տարբեր են, բայց պատվիրատու-եկամուտ ապահովողի տեսանկյունից համարյա նույնական են։ Ի՞նչ է հաջորդելու նման հայտարարությանը։ Տնօրենն այդ աշխատակցի հետ հույս չի կարողանալու կապել, հետևաբար՝ վերապատրաստման ծախսեր և այլն չի կատարելու, գործուղման չի ուղարկելու, աշխատավարձ չի բարձրացնելու, պարգևավճարներ չի տրամադրելու, նրա հետ նորմալ գործընկերային հարաբերություն չի ձևավորելու, և առաջին իսկ հնարավորության դեպքում հենց ինքն է հեռացնելու այդ աշխատակցին, որպեսզի ինչ-որ անհարմար պահի նա աշխատանքից դուրս չգա։ Միջպետական հարաբերություններն, իհարկե, շատ ավելի բարդ են, այդքան պարզունակ չեն, որքան գործատու-աշխատող փոխհարաբերությունները։ Ռուսաստանն այլևս Հայաստանում ներդրում չի կատարելու, արտոնյալ սակագնով գազ չի տալու։ Մտածելու են՝ Հայաստանին արտոնյալ սակագնով գազ են տալիս, բացթողնված օգուտ են ունենում, ավելի լավ է օգուտ ունենան և այսպես շարունակ։ Այս ամենը տրամաբանորեն հանգեցնելու է նրան, որ ինչ կարողանա, անելու է։ Օրինակ՝ չի թողնելու, որ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնեն ՌԴ, չի թողնելու այնտեղից գումար փոխանցեն Հայաստան, գազի և այլ վառելիքի սակագները բարձրացնելու է և այլն։ Իհարկե, չեմ կարծում, որ Ռուսաստանը բաց կթողնի Հայաստանը՝ որպես իր տարածաշրջանային հենարան, այսինքն՝ ռազմավարական նշանակության որոշակի օբյեկտներ, այդ թվում՝ երկաթուղին, դեռ կշարունակի պահել իր ձեռքում։ Եթե Ռուսաստանում ադեկվատ որոշում կայացնեն, միգուցե հետաձգեն հակապատասխանի ժամկետը, որովհետև սրանք մեր երկրի կառավարության քայլերն են, հայ ժողովուրդը չի ցանկանում, որ Հայաստանը ոչնչացվի ու լուծարվի։ Հետևաբար՝ հանուն երկարաժամկետ ու հետագա շահի, գործընկերության ու ռազմավարական դաշնակցության, միգուցե շարունակեն դեռևս պահպանել հանդարտությունը։ Բայց ռուսական կողմից էլ դժգոհությունները շատ են, օբյեկտիվ պահանջներ ունենք։ Օրինակ՝ ինչո՞ւ հենց մայիսի վերջ սահմանափակումներ կիրառեց։ Եթե ցանկությունն էր Հայաստանում իշխանափոխությանն օժանդակել, ապա ապրիլից թող կիրառեր, որ մարդիկ գնային հակառակ ընտրությունը կատարեին։ Բայց նա դա կատարեց ընտրությունների նախաշեմին, Փաշինյանը դա շատ լավ օգտագործեց, և ամբողջ հակառուսականությունը կրկին գնաց Նիկոլ Փաշինյանին ձայն տալու»,-նշում է տնտեսագետը։

Վերջին շրջանում ականատես ենք լինում գործարարների կալանավորումների, իսկ հետո էլ հայտարարվում է, թե «պետականացվել» է նրանց այս կամ այն բիզնեսը։ Հանրության շրջանում մի կարծիք է շրջանառվում, թե բյուջեում փող չկա, և ֆինանսական հավել յալ միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն ունի կառավարությունը։ «Տեսեք, իրականում բյուջեում փող կա, բայց բյուջեով ստանձնած պարտավորությունների համար բավարար փող չկա։ Օրինակ՝ առողջապահական համակարգի համար, որն արագ ներդրվեց ընտրություններում հաղթելու համար, բավարար փող չկա։ Սկսեց կրկին պարտք ներգրավել և նույնիսկ գումար օգտագործեց կառավարության պահուստային ֆոնդից, իսկ ընտրություններից անմիջապես հետո ամբողջական բուժումների ծածկույթը փոխարինեց կիսավճարով բուժումներով, այսինքն՝ մի հատվածը պացիենտն է վճարում, մի հատվածը՝ պետությունը։ Կենսաթոշակները բարձրացրեց ստիպված, դրա համար բավարար չափով ռեսուրս չուներ, այսինքն՝ փող չկա։ Բայց շատ ավելի ուշագրավ է հետևյալը. Նիկոլ Փաշինյանը ոչ թե «պետականացում» է կատարում, որպեսզի փող աշխատի, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում է կատարում։ Որևէ այլ բան այստեղ պետք չէ փնտրել։ Այսինքն՝ իրեն պետք չեն խոշոր կապիտալի սեփականատերեր, ովքեր հլու-հնազանդ իրեն չեն ծառայում։ Նրանց ասում է՝ եթե ինձ չես ծառայում, ապա չես ունենա կապիտալ, կունենա այն մարդը, որն ինձ կծառայի։ Դրան գումարած հաջորդ պահանջը դնում է Թուրքիան։ Ասում է՝ որպեսզի դառնամ Հայաստանի Հանրապետության քաղաքական «տանիքը», դա միայն քաղաքական բառապաշարով չպետք է ընկալեմ։ Դա պետք է լինի քո ռազմավարական ենթակառուցվածքների, ճանապարհային ցանցի, բանակի, քաղաքական որոշումների նկատմամբ վերահսկողություն, սեփականության իրավունքի ձեռք բերում և այլն։ Վերաբաշխում կատարելու երկրորդ կողմը սա է։ Մնացածն ավելի շատ ածանցյալ գործիքներ են, քան իրականություն»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղել
Ամենադիտված