Հայերեն


2018-ի վարչապետի ինդիկատորը

Հասարակություն

1in.am-ը գրում է.

Ազգային ժողովում մի քանի օր քննարկվում է 2016 թվականի բյուջեի կատարողականի մասին կառավարության հաշվետվությունը, ինչն անկասկած, բացի տնտեսական, վիճակագրական, թվաբանական իրադարձություն հանդիսանալուց, նաեւ քաղաքական իրադարձություն է: Ի վերջո բյուջեի կատարողականը, ըստ էության, կառավարության աշխատանքի գնահատականի, կամ պարզապես կառավարության քաղաքական վստահության հարց է: Սակայն այդ իմաստով 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումն ունի մի առանձնահատկություն՝ քննարկվում է մի կատարողական, որը լավ կամ վատ կատարել է մի կառավարություն, որն այժմ չկա՝ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, որ աշխատել է մինչեւ սեպտեմբեր: Ներկայումս կատարողականի համար պատասխանատու է վերջին չորս ամիսների կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը:

Ինքնին հասկանալի է, որ առաջանում է պատասխանատվության վակուում, այն էլ «օբյեկտիվ» վակուում: Իհարկե չի կարող մի կառավարությունը պատասխան տալ մեկ այլ կառավարության քայլերի եւ գործունեության համար: Բնականաբար, նաեւ վստահությունն ու անվստահությունը չի կարող տարածվել նոր կառավարության վրա: Բայց խնդիրն այստեղ նոր ու հին կառավարությունների եւ այդ համատեքստում ամբողջական իշխանության պատասխանատվության մասին չէ: Առավել եւս, որ ի վերջո կա իշխող մեծամասնություն հանդիսացող ուժի պատասխանատվություն՝ ՀՀԿ, որի կառավարություններն են թե՛ հինը, թե՛ նորը: Այստեղ է ահա բուն խնդիրը, որը կարող է կրկնվել նաեւ առաջիկայում: Խոսքն այն մասին է, որ մի քանի ամիս անց կրկին ձեւավորվելու է նոր կառավարություն եւ մեծ է հավանականությունը, որ այդ նոր կառավարության միջոցով էլ ամբողջական իշխանության համար պատասխանատու ՀՀԿ-ն պատասխանատվության մի մեծ բաժին դուրս կգրի, իրավիճակը բարդելով ներկայիս կառավարության վրա:

2018-ից հետո ձեւավորված կառավարությունը կներկայացնի 2017-ի բյուջեի կատարողականն ու կստացվի, որ պատասխանատու չէ դրա համար: Հետո հավանաբար նույն բանը կլինի 2019 թվականին, կախված իհարկե սոցիալ-տնտեսական իրավիճակից, որովհետեւ, եթե այն չհաջողվի բարելավել, ապա ամենայն հավանականությամբ տեղի կունենա կառավարության նոր փոփոխություն: Թե քանի այդպիսի փոփոխություն կլինի մինչեւ 2022 թվականի ընտրությունները, դժվար է ասել, կախված է իրավիճակից: Այսպես ասած անփոփոխության ինդիկատորը կարող է մեկը լինել՝ եթե վարչապետ է նշանակվում Սերժ Սարգսյանը: Այդ դեպքում հնարավոր կլինի մեծ որոշակիությամբ ասել, որ կառավարությունները չեն փոխվի ձեռնոցի նման, կփոխվեն գուցե առանձին նախարարներ:

Եթե վարչապետը Սերժ Սարգսյանը չէ, ապա դա նշանակում է, որ փոփոխականությունը կհանդիսանա տվյալ կառավարության ամենաբնորոշ հատկանիշներից մեկը, ընդ որում՝ գործունեությունը դեռ չսկսած: Ի դեպ, այստեղ է թերեւս նաեւ հարցի պատասխանի առնվազն տարբերակներից մեկը, թե որքան է հավանականությունը, որ 2018-ին վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Սերժ Սարգսյանը: Եթե նրան հաջողվի հաղթահարել բոլոր այլ կամ հավելյալ դժվարությունները, այդուհանդերձ կլինի մի կարեւոր պայման․ նա վարչապետ կլինի միայն այն դեպքում, երբ տեսանելի կլինի իրավիճակի՝ եթե ոչ էական փոփոխության հեռանկար, ապա գոնե եղած վիճակի պահպանման միջնաժամկետ ուրվագիծ:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված